«Առանց Եսայանների իմացության ընկերության բաժնետերերը կապի մեջ են եղել Անդրեյ Պյատախինի հետ»

«Յուքոմ» ընկերության ղեկավարության ազատման մասին լուրերը մինչ այժմ պաշտոնապես չեն հաստատվում:

Ըստ շրջանառվող լուրերի՝ ընկերության հիմնադիրներ Հայկ եւ Ալեքսանդր Եսայաններն ազատման դիմում են գրել, որոնց էլ հետեւել են մի քանի հարյուր աշխատակիցների նմանաբնույթ դիմումները։ Ըստ տեղեկությունների՝ «Յուքոմ» ընկերության բաժնետերերը ցանկանում են ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում տեսնել «Բիլայն»-ի տնօրեն Անդրեյ Պյատախինին։ Մինչդեռ այսօր «Բիլայն»-ը հայտարարություն տարածեց՝ նշելով, թե Պյատախինը զբաղեցնում է «Բիլայն»-ի տնօրենի պաշտոնը եւ չի պատրաստվում լքել այն։ 

Ըստ էության՝ ընկերության բաժնետերերը ցանկանում են «Վեոն Արմենիա»-ի հետ միացումից հետո Եսայան եղբայրներին դուրս թողնել ընկերության ղեկավարման օղակներից։

Հիշեցնենք, որ 2019-ի դեկտեմբերի վերջին «Վեոն Արմենիա»-ն դիմել էր ՀԾԿՀ եւ ՏՄՊՊՀ՝ ցանկություն հայտնելով իր ապրանքանիշը վաճառել «Յուքոմ»-ին, սակայն ՏՄՊՊՀ-ում արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հարցի քննարկումը կասեցվել է։

Սիվիլնեթի հրապարակած տեղեկության համաձայն՝ ընկերության մեծ բաժնետերեր են ՊԵԿ նախկին նախագահի Գագիկ Խաչատրյանի հարազատները։

Ըստ կայքի՝ Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյաններն ունեն յուրաքանչյուրը 11.9 տոկոս բաժնեմաս, իսկ նրանց հորեղբոր որդին՝ Արամ Խաչատրյանը, տնօրինում է բաժնեմասերի 24.34 տոկոսը։

«Յուքոմ»-ի ղեկավար պաշտոններ զբաղեցնող Հայկ եւ Ալեքսանդր Եսայաններից յուրաքանչյուրն ունի 2.97 տոկոս բաժնեմաս։

«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին պատկանող ռուսաստանյան բաժնետիրական առեւտրային «Ֆորա բանկ»-ն ունի 10.5 տոկոս բաժնեմաս։

Օֆշորային «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ՍՊԸ-ն ունի 29.09 տոկոսի չափով բաժնեմաս, իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սուրիկ Պողոսյանը, որը նաեւ Սամվել Կարապետյանի քրոջ ամուսինն է, ունի 6.3 տոկոս բաժնեմաս։ 

Նշենք նաեւ, որ նույն հրապարակման մեջ Սիվիլնեթը հայտնել է, որ «Յուքոմ» ընկերության բաժնետոմսերի 89 տոկոսը 2018-ի մայիսից գրավադրված է երեք բանկերում՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ում (HSBC), «Արդշինբանկում» եւ «Ամերիաբանկում»։  Արտյոմ, Գուրգեն եւ Արամ Խաչատրյաններին պատկանող բոլոր բաժնեմասերը գրավադրված են։ Գրավադրված է նաեւ «Յուքոմի» մեկ այլ խոշոր մասնակից «Այյու թելեքոմյունիքեյթ» ընկերության 29 տոկոս բաժնեմասը։ Սուրիկ Պողոսյանն իր բաժնեմասերի 5․5 տոկոսն է գրավադրել։ «Յուքոմի» համահիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները ևս գրավադրել են իրենց պատկանող 3-ական տոկոս բաժնեմասերը։

Թեմայի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի հարցերին է պատասխանել «Յուքոմ» ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչներից մեկը, որն այս փուլում նախընտրեց չհրապարկել իր անունը:

- Ի՞նչ է տեղի ունենում ընկերության շուրջ, ի՞նչ խնդիր է առաջացել։  

- Խնդիրը հետեւյալն է. վերջին մի քանի ամիսների ընթացքում ընկերության մյուս բաժնետերերն առանց Եսայանների իմացության կապի մեջ են եղել Անդրեյ Պյատախինի հետ եւ նրա հետ կոնկրետ զարգացումներ են քննարկել։ Դրա մասին «Յուքոմ»-ի ղեկավարությունը չի իմացել։ Դա առիթ է, որպեսզի Հայկ Եսայանը հարց բարձրացնի բաժնետերերի մոտ, թե արդյոք ճի՞շտ են այդ բանակցությունների մասին խոսակցությունները։ Պարզվել է, որ, այո՛, ճիշտ են։ Տրամադրվածություն է եղել Հայկ Եսայանին աշխատանքից հեռացնելու։ Նա էլ, տեղեկանալով այդ մասին, ինքն է որոշել ինքնակամ գնալ եւ իր որոշման մասին տեղյակ պահել մյուս բաժնետերերին եւ գործադիր տնօրենների կազմին։

Դրանից հետո գործադիր տնօրենները, անկախ Հայկից, յուրաքանչյուրը որոշել է, որ իրենք էլ են դուրս գալիս։ Նրանք էլ տեղյակ են պահել իրենց աշխատակիցներին։

- Ո՞րն է պատճառը, որ Հայկ Եսայանին ուզում են փոխել Պյատախինով։ Դժգո՞հ են նրա աշխատանքից։

- Ենթադրում եմ, որ ինչ-որ դժգոհություն կա։ Չնայած տարին տարվա վրա «Յուքոմ»-ն աճել է՝ ի տարբերություն մնացած ընկերությունների։ Գուցե ֆինանսական այլ ակնկալիքներ ունեն նրանք, միգուցե կառավարման մեթոդների տարբերություն կա։

- Քանի՞ աշխատակից ունի ընկերությունը եւ քանի՞ աշխատակից է ազատման դիմում գրել։

- Այս պահին մոտ 560 աշխատակից արդեն դիմում է գրել։ Ընդհանուր աշխատակիցների թիվը 1650 է։ Հիմնականում ղեկավար կազմն է դիմում գրել, եւ մեծ մասամբ՝ տեխնիկական աշխատակիցները։ Իրավիճակն այս պահին սա է։ Հիմա ե՛ւ Հայկ, ե՛ւ Ալեքսանդր Եսայանները պատրաստ են ինչ-որ առաջարկներ քննարկել։

- Այս պահին արդեն ստորագրվե՞լ է այդ աշխատակիցներին աշխատանքից ազատելու դիմումները։

- Իրականում արդեն որոշ մասի ազատման դիմումները հաստատված են։ Ամեն մեկի ղեկավարն ինքն է հաստատում իր ենթակաների ազատման դիմումները, այնպես չէ, որ մարդիկ դիմում են գրում, միանգամից հաստատում են։ Իրենց հետ խոսում են, հասկանում։ Ուզում եմ ասել, որ այս երեւույթը ոչ մի կազմակերպված, սաբոտաժային բնույթ չունի։ Այստեղ ուղղակի Հայկ Եսայանի նկատմամբ մեծ վստահությունն ու հարգանքն է, որն ունեն «Յուքոմ»-ի աշխատակիցները։

- Նշում եք, որ բաժնետերերն են խանգարում, խոսքը Խաչատրյանների եւ Սամվել Կարապետյանի մասի՞ն է։

- Այո՛։

- Եսայանների ազատման դիմումից հետո բաժնետերերն ինչպե՞ս են արձագանքել։

- Բաժնետերերը փորձում են համոզել աշխատակիցներին, որ դուրս չգան, բայց քանի որ այստեղ շատ անհատական հարց է, եւ ղեկավար անձինք են դիմումներ գրել, յուրաքանչյուր մարդ իր որոշումը լավ է պատկերացնում։ Մեզ համար կարեւոր է, որ Հայկի եւ բաժնետերերի միջեւ կոնսենսուս լինի։

- Շուրջ 6 տոկոս ընդհանուր բաժնեմասով Եսայանները ցանկանում են շարունակե՞լ ընկերության ղեկավարումը։

- Այո՛, ճիշտ եք, 6 տոկոս է նրանց բաժնեմասը, բայց, թե ինչ կարգավիճակով կշարունակեն նրանք, եւ ինչ առաջարկ կլինի Հայկ Եսայանին, դեռ չգիտենք։ Ինքն էլ է առաջարկել, որ պատրաստ է գնել այլ բաժնեմասեր եւ մեծ բաժնեմաս ունենալ։

- Ի՞նչ փուլում է «Վեոն Արմենիա»-ի հետ միաձուլումը։

- Պետությունը դեռ պաշտոնապես չի թույլատրել դա։ Մենք գիտենք միայն, որ Պյատախինին առաջարկվել է միաձուլումից հետո զբաղեցնել գլխավոր տնօրենի պաշտոնը։

Թեմայի վերաբերյալ ՏՏ ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ տվյալների սղությունը թույլ է տալիս ենթադրություններ անել։

«Հիմնվելով առկա տվյալներից՝ կարող եմ ասել, որ վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում մեր տելեկոմի համար։ Մենք խիստ կախված ենք հիմա ինտերնետ կապից, ու այս իրավիճակում ունենալ հանկարծակի փլուզում կամ նույնիսկ որակի անկում, կենսական հարված կարող է լինել երկրի մակարդակով»,- ասաց փորձագետը։

Նրա խոսքով՝ եթե ճիշտ են այն լուրերը, որ կոնֆլիկտը կապ ունի «Յուքոմ»-ի՝ «Բիլայն»-ը կլանելու եւ դրա արդյունքում «Բիլայն»-ի տնօրինությանը ընդհանուր ղեկավարությունը տալու հետ, ապա այստեղ հարցեր են առաջանում։

«Օրինակ, թե որքանով է «Յուքոմ»-ը «Բիլայն»-ին կլանում եւ ոչ հակառակը, կամ արդյոք ռուսաստանյան մենաշնորհային դիրքեր են ստեղծվում տելեկոմի ոլորտում, ինչը թերեւս ամենաընդունելի տարբերակները չեն։ Եթե ճիշտ են լուրերը, որ հարյուրավոր աշխատակիցներ են դուրս գալիս, նշանակում է, որ աշխատանքի շուկայում եւս ցնցումներ կարող են լինել, հատկապես այս պահին, երբ սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակ է։ Այսինքն՝ սա ակնհայտ ազդեցություն է ունենալու երկրի մակարդակով»,- նշեց փորձագետը։

Մարտիրոսյանի կարծիքով՝ եթե պետությունը թույլ տա «Վեոն Արմենիա»-ի եւ «Յուքոմ»-ի միաձուլումը, ապա գուցե նաեւ պետք է տեր կանգնի այդ որոշմանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13453 դիտում

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C