Երևան
12 °C
Ես նկատել եմ, որ մարդիկ երջանիկ պահերը հիշելիս ավելի շատ են երջանկանում, քան այդ պահերն ապրելիս: Պատահածի վերհուշն է երջանկությունը հաճախ: Որովհետև երջանկությունը միշտ քայլում է մեր կողքով, բայց մենք անցյալի ստվերներից ենք ճանաչում նրան: Ես կարծում եմ` երջանկությունը նաև ընտրություն է: Փողոցում, շենքերի բակերում կարող ես հանդիպել տղամարդկանց, որ փնթփնթում են իրենց բախտակիցների հետ, թե որքան դժբախտ են իրենք և այդ հարցում որքան մեղավոր են մարդիկ, երկիրը, աշխարհը: Մարդիկ, կյանքը, հանգամանքները գուցե այս մարդուն դառնացրել են, բայց ու՞մ հետ չի պատահել: Պարզապես հարցն այն է, թե ինչ ես ուզում դու` փնթփնթո՞ց, թե՞ կյանք` անկախ նրանից, թե որքանով է կյանքը շռայլ մեր հանդեպ:
Նկարիչ Աբգար Խաչատրյան
Անձնական երջանկություն.
Երջանիկ եմ եղել, երբ ընդունվել եմ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջ, երբ կնոջս եմ հանդիպել, երբ ծնվել է աղջիկս: Սրանք դռներ են, որ մինչև բացելը չգիտեինք, թե ինչ կա դրանց հետևում, բայց ուզում էինք բացել, որովհետև հավատում էինք, որ այնտեղ երջանկությունն է:
Բայց երջանկության ամենաերկար շրջանը, կարծում եմ, մանկությունն է: Երբ մենք փոքր էինք, ծնողներս մեզ տանում էին տատիկ-պապիկի մոտ` Մարտունու Զոլաքար գյուղը: Տատս մեզ իր հետ տանում էր սար` յայլաներ. այնտեղ մարդիկ անասուն էին պահում և ապրում փոքրիկ տներում, որոնց շեմքն այնքան ցածր էր, որ կռանալով պիտի մտնեիր: Դա մի չնաշխարհիկ տեղ էր` կարծես երկու սար գրկել են իրար, ու նրանց գրկի մեջ մարդիկ կյանք են հյուսում, կաթ ու կարագ սարքում: Գետ էր հոսում այդ սարերում, լողում էինք այդ գետում, հետո պառկում արևի տակ` մեծ քարերի վրա: Եվ այդ մամռոտ քարերի հոտը մինչև հիմա հիշում եմ: Շատ անուշ հոտ է: Մի քանի տարի առաջ եղբայրս տխրության երկար շրջան ունեցավ: Մի օր ասացի` «Ավո ջան, արի գնանք գյուղ»: Ասաց` «Կգամ միայն մեկ պայմանով` եթե գնանք էն սարերը, էն յայլաները, որտեղ մնացել ենք ամառները»: Մեր այդ ճամփորդությանը միացան մայրս, հայրս, քեռիս, մորաքույրս, նրանց երեխաները... Այդպես, մի քանի մեքենաներով ճամփա ընկանք դեպի մեր մանկության սարերը: Գտանք յայլաների հյուղակները, որ արդեն կիսավեր էին: Պապիս տնակում մահճակալներ կային, իսկ հատակին խոտեր էին աճել: Պարզվեց, որ այն մամռոտ քարերն այնքան էլ հսկայական չէին, որքան թվում էր մեզ: Պարզվեց, որ գետն էլ փոքրիկ գետակ էր իրականում. ո՞նց էինք լողանում այդ փոքրիկ գետակում` չեմ պատկերացնում, երևի քարերով ավազան էինք սարքում ու լողում: Մտածում էի, թե կգտնենք այն հեքիաթը, որտեղ ապրում էինք, բայց պարզվեց, որ հեքիաթն արդեն չկա: Այդ օրվա մեջ անսահման թախիծ կար և երջանկություն:
Մասնագիտական երջանկություն.
Երբ նկարում եմ այն, ինչ ուզում էի, երբ գույնը, գիծը ստացվում է` երջանկություն է: Ճանապարհին գիծն ու գույնը կարող են փոխվել ու ավելի լավը լինել, և այս ընթացքը արարելն ու դրան հետևելն է երջանկություն: Գիծն ու գույնն էլ քո տրամադրությունից ու մտածմունքից են ծնվում:
Լարված օրեր էին, լուրերով անընդհատ խոսվում էր Հայաստանի ու միջազգային կառույցների բանակցությունների մասին, Արցախի ու Հայաստանի անվտանգության հարցն էր բանակցությունների սեղանին: Այդ օրերին ստեղծվեց մի նկար, որ մի նավ էր, հին ու հզոր մի նավ` պատռված առագաստներով, որ կանգնած էր անապատում, խարիսխը` խրված ավազի մեջ, շուրջ բոլորը ավազի մեջ կիսով չափ խրված դատարկ տարաներ են: Այդ նկարը երկար ժամանակ իմ արվեստանոցում էր: Մի անգամ իմ արվեստանոց եկած մի երիտասարդ ասաց` «Ես գիտեմ, թե ինչ ես նկարել»: Ես, որ սովորաբար չեմ մեկնաբանում նկարը, հարցրի` «Իսկ ի՞նչ եմ նկարել»: Ասաց` «Սա Հայաստանն է»: Եվ իսկապես, Հայաստանն էր: Ընդ որում, նկարելիս ես չեմ մտածել, թե Հայաստանն եմ նկարում: Նկարել էի մտքումս ապրող պատկերը: Եվ այնքան զարմանալի էր, որ այդ մարդը, ըստ էության, իմ նկարի մեջ կարդաց իմ ենթագիտակցական ապրումն ու տագնապը: Մարդու և կտավի միջև ստեղծված կապը շատ հուզիչ էր:
Հանրային երջանկություն.
Վերջին 20 տարիներին ես և իմ ընկերները եղել ենք պայքարի բոլոր այն կետերում, որտեղ հավաքվել է ժողովուրդը: Ոչ թե մենք գործեր չունեինք, պարապ էինք կամ այդ պահին չէր կարող մի հետաքրքիր նկար ստեղծվեր, այլ մենք համարում էինք, որ այդ պայքարն ավելի կարևոր է, թերևս, ամենակարևորն է` լինել ժողովրդի հետ, լինել նրա մի մասնիկը, կիսել նրա ցավը, միանալ նրա բողոքին, քո ներկայությամբ ուժեղացնել նրա պայքարը: Մեկ առ մեկ հիշում եմ պայքարի բոլոր օրերը` տապալումներն ու վերելքները: Բայց ամենահիշարժանը, իհարկե, 2018-ի հաղթանակն էր, երբ կատարվեց անհավատալին` կանգնեց ռեժիմի մեքենան: Եվ որքան համախմբված էինք, որքան միասին էինք ու հարազատ միմյանց: Նույն համախմբածությամբ մարդիկ պարում են Կասկադում, որ ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը Գագիկ Գինոսյանն է կազմակերպում: Անծանոթ աղջիկ ու տղա միանում են պարին, խրոխտ ուս ուսի են տալիս, ձեռք ձեռքի են տալիս ու` հո'պ, խփում են գետնին ու պարում են: Ինձ թվում է` ես եմ պարում: Այդ պահին մենք չենք մենամարտում, պատերազմի մեջ չենք, բայց ես զգում եմ, որ մենք անպարտելի ենք, որ մենք գաղափարների կրող ենք, որ ազգ ենք, որ մշակութային ժառանգություն ունենք:
Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.
Մի անգամ լսեցի, թե ինչպես երկու տասնյակից ավել ճապոնացիներ բարձրացել էին սարի վրա և, այսպես ասած, «խառակիրի» էին արել: Պատճառն այն էր, որ այդ մարդիկ կորցրել էին իրենց աշխատանքը: Եվ այդ «խառակիրիի» իմաստը գործազրկության դեմ բողոքի ակցիա անելը չէր, այլ ուրիշների հաշվին ապրելու ամոթը չտանելը: Մեր իրականությունում չաշխատելը, բայց լավ ապրելը ընկալվում է իբրև անձնային գովելի որակ` շուստրիություն կամ բաշարել: Երբ կլինի այնպիսի հասարակություն, որտեղ հնարավոր կլինի անձնական շահի համապատասխանեցումը հանրային շահին, և հանրային շահը չի հակասի հասարակության լայն շերտերի շահերին, այդտեղ կլինի այն երջանիկ երկիրը, որտեղ մարդիկ կարող են ապրել երջանիկ: Հայաստանում քիչ թե շատ հնարավորություն ունեցող քաղաքացիները հնարավորինս բարձր պարիսպներով առանձնացնում են իրենց տարածքը հանրային տարածքից` ընդգծելով` «այսքանն իմն է »: Վերջերս իսպանական Կոմպետա քաղաքում սիմպոզիումի էի մասնակցում: Բարեկարգ տներ էին` իրենց շքեղության մեջ թեթև, չճնշող և առանց պարիսպների: Եվ հետաքրքիրն այն էր, որ այդ տների ներսում ավելի քիչ գույք կար դրված, քան իրենց բակերում` սեղաններ, աթոռներ, արվեստի գործեր: Այս մարդկանց մտքով անգամ չի անցնում, որ երբ իրենք քնած լինեն, հանկարծ կարող են գողանալ այդ գույքը: Մարդիկ հասել են այդ գիտակցությանն ու համակեցության այդ մշակույթին: Եթե կարողանայինք սիրել միմյանց հարազատի պես` մենք էլ կկարողանայինք կառուցել այդպիսի հանրային հարաբերություններ, որտեղ անձնական շահն ու հանրային շահը չէին հակասի միմյանց, այլ կհամընկնեին:
Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես չգիտեն, որ Գյումրին գյուղ չէ, այնպես էլ չեն հասկանում, որ Հայաստանը պետություն է, ոչ թե խոպան. Գալջյան
Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու մեր Գյումրին գյուղ անվանել. Ռուբինյան
Ունենք երրորդ երեխաների ծնելիության աճ. ԱՍՀ նախարարը՝ ծննդյան նպաստի մասին. տեսանյութ
Աղջկան մոտենալը մարդկային կյանք արժեցավ. որն է եղել Աջափնյակում կրակոցների պատճառը
Շքեղ գրասենյակներով, թշվառ գաղափարներով ընդդիմություն. Կոնջորյան
Ո՛չ հրեա քաղտեխնոլոգները, ո՛չ էլ դոլարները ի զորու չեն փրկելու օլիգարխին ու թիմակիցներին մտավոր բոբիկությունից
Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել․ Ռուբինյան
Զվարդ Գաբրիելյանը որոնվում է որպես անհետ կորած
Ազատագրվել է 300 կիլոմետր տարածք. նրանց քարտեզների վրա այս հատվածներն իրենք են վերահսկում. Զելենսկի
Նոր Նորքի պատասխանատու ինժեներներն ո՞ւր էին, երբ առանց բիտումի ասֆալտ էին լցնում. Տիգրան Ավինյան
Զովունիում կրակոցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 31-ամյա տղամարդը մահացել է
Նեպալում առնվազն 18 մարդ է զոհվել ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով. կա մի քանի տասնյակ տուժած. տեսանյութ
Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հատվածում կլինի բիզնես կենտրոն, որը կմեղմի կառուցման ծախսերը. Ավինյան
Վթար Երևան-Աբովյան ճանապարհին․ 3 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց
Աշոցքում ձյուն է, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում՝ մառախուղ
Գյումրի գործուղված գաստրալյորներն արդարանալու են, բայց գյումրեցին առաջվա «միամիտը» չէ. Մինասյան
Աջափնյակում սպանության և սպանության փորձի դեպքի մասնակիցների նկատմամբ սահմանվել են խափանման միջոցներ
Դաշնակցականների կողմից երեսպաշտության հերթական մաստեր-կլասն ու բացառիկ օրինակը. Հարությունյան
Երևանի 42 կանգառասրահ կահավորվել է էլեկտրոնային չվացուցակներով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մարտունն էնպես է բարկացել ձևիստների վրա, ասես՝ վաղը Սերժն ասի՝ պիտի իրենց ընտրես, չի ընտրելու. Պալյան
Ձեր խոսույթն ուղիղ ապացույց է, որ դուք ՌԴ-ից եկած հյուր եք և ոչ մի կապ չունեք հայ ժողովրդի հետ. Հարությունյան
Հրազդան գետում մահացած հայտնաբերված տղամարդը նախկին դատախազ է
Արժե քաղաքական հյուրախաղերը շարունակել Հայաստանից անդին, ասենք՝ նույն Կալուգայում. Նազելի Բաղդասարյան
Պահանջվում է ՊԵԿ և Ոստիկանության նախկին պաշտոնյա Միհրան Դավթյանից բռնագանձել 20 գույք և 1,1 մլրդ դրամ
Երբ Կալուգայի Նիժնի Տաբռ գյուղից Հայաստան հյուրախաղերի եք գալիս, գոնե ուսումնասիրեք՝ որն է քաղաքը, որը՝ գյուղը
Ողջույն, գյումրեցինե՛ր ջան, եկել ենք ձեր գյուղ հյուր. Սամվել Կարապետյանի թիմակիցներ. տեսանյութ
Փետրվարի 21-ին կարևոր հանդիպում ենք ունեցել Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. Հարությունյան
Սպառնալիքներ, մեղադրանքներ, ձախողված բանակցություններ և վերջնագիր. ուր կհասցնի Իրան-ԱՄՆ լարվածության սրումը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա
Ողջունում եմ կրկեսում ձևիստների ելույթները, քաղաքական կրկեսի համար ավելի լավ վայր դժվար էր գտնել. Չախոյան
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն այցելել է Նորավանք վանական համալիր ու «Արենի-1» քարանձավ. տեսանյութ
Խոսակցություններ են տարածվում, թե մարտի 1-ից կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Թունյանը պարզաբանել է
Պատմությունը ցնցել է աշխարհը. մոր կողմից լքված և խաղալիքի հետ ընկերացած կապիկը շարունակում է հուզել բոլորին
Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Արթուր Ավետիսյանը հաղթել է մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության Օղակների վարժության եզրափակչում
Հայաստանը հունվարին Վրաստան է արտահանել 10 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա, քան Ադրբեջանը
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. 3 քաղաքացի հոսպիտալացվել է
Հայաստանին 200 միլիոն եվրո կհատկացվի. ԵՄ-ն հաստատել է աջակցության փաթեթի տրամադրման հանձնառությունը
Լվովում պայթյուններ են հնչել. տուժել է 25 մարդ, կա զոհ. տեսանյութ
Ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կնվազի 5-8 աստիճանով. սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներ, բուք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT