Երևան
12 °C
ՀՀ քաղավիացիայի կոմիտեն Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալությունից (EASA) 42 դիտողություն է ստացել: Այս մասին այսօր հայտնեց կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը՝ հավելելով, որ դրանցից ոչ բոլորն է թերություններ համարում: Ասաց, որ դրանց բոլորին արդեն պատասխանել են:
Օգտվելով առիթից՝ Պողոսյանը ցանկացավ մանրամասնել որոշ թերություններ՝ նկատելով, որ լրատվամիոցներում եւ տարբեր հարթություններում թյուր կարծիքներ են շրջանառվում:
«Թերությունները բազմաբնույթ են, մի քանի օրինակ կարող ենք բերել: Մենք պարտավոր էինք ներդնել զեկույցների համակարգ։ Այն կարգավորվում է թե՛ եվրոպական գործակալության, թե՛ ԻԿԱՕ-ի միջոցով: Դա դրված չի եղել: Սա թերություն է, որը պետք է շտկվի: Զեկույցներ ներկայացվել են միայն լուրջ միջադեպերի ժամանակ, մինչդեռ պետք է ներկայացվեն յուրաքանչյուր իրադրության ժամանակ: Բացի այդ, կա ընդհանուր պահանջ, որ իրականացվի մարդ-անհրաժեշտություն-աշխատանք կալկուլյացիան, որպեսզի կոմիտեն հասկանա, թե ինչ ծավալի աշխատանք ունի: Ընդհանուր առմամբ աշխատանքը կատարվել է, բայց այն միասնական չի եղել: Խնդիրներից մեկն այն է, որ մոտեցումները եղել են ոչ միասնական: Խոսքը ստանդարտիզացման մասին է: Կան էլի թերություններ»,- ասաց նա:
Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանն անդրադարձավ հարցին, թե որքան արագ կկարողանան լուծել խնդիրները. «Այստեղ հիմնականում մտածելակերպի խնդիր է. մենք պետք է կարողանանք մեր ամբողջ պատմությունն արձանագրել, ՔԱԿ-ում ունենալ, թե, օրինակ, այս կամ այն ավիաընկերությունը 5 տարի առաջ ինչ խնդիր է ունեցել, որովհետեւ կարող է այդ 5 տարվա խնդիրն ազդի այսօրվա խնդրի վրա: Այդ ամբողջ պատմությունը չի հավաքագրվել, կամ ամեն մի վարչություն իր համար է արել, մեկ հարթակում չի հավաքվել: Մենք դրսից մասնագետներ ենք ներգրավել, որոնք եկել են, մեզ աջակցել են, բացատրել են, թե ինչպես կարող ենք գործառույթները փոխել: Մարդիկ սկսել են ուրիշ ձեւի աշխատել, մտածել»:
Իսկ մեր այն հարցն, թե գնահատողական նման այցը առաջին անգամ է, Ռեւազյանը նշեց, որ, այո՛, նման ձեւաչափով այցն առաջինն է. «Այսինքն՝ նրանք կոնկրետ նպատակով էին եկել»:
Լիցենզիայից զրկված ավիաընկերություններից «Արմենիան», ըստ նրա, երբ սկզբից թույլտվություն է ստացել թռիչքներ իրականացնելու, շատ ավելի մեծ թերություններ է ունեցել, որոնք հետագայում արագ շտկվել են: Պատասխանելով այն հարցին, թե ինչու է մեկ ամիս առաջ կասեցվել «Մարսավիա»-ի օդանավերի շահագործումը, եւ արդյոք սա կապ ունի աֆրիկյան երկրների միջադեպերի հետ, որոնց մասին ավելի վաղ բարձրաձայնվել է, Տաթեւիկ Ռեւազյանն ընդգծեց, որ իրենք շատ լուրջ քայլեր են արել՝ իրավիճակը շտկելու համար:
«Հիմնական շեշտադրումներից մեկն այն է, որ ունենք ավիաընկերություններ, որոնք գրանցված են Հայաստանում, բայց չվերթներ են իրականացնում տարբեր աֆրիկյան պետություններում: Իրենք մեզ ասում են, որ եթե չեք կարողանում պատշաճ ստուգումներ անել Հայաստանում, դուք ինչպես եք այդ ստուգումները բավարար մակարդակով անում Աֆրիկայում: Մենք սկսեցինք ստուգել եւ հասկացանք, որ, օրինակ, շատ լուրջ խնդիր է, որ մենք՝ որպես ՔԱԿ, որեւէ ժամանակահատվածում չենք ունեցել ուղիղ կապ այդ տարբեր պետությունների քաղավիացիաների հետ»,- ասաց Ռեւազյանը:
Նա նկատեց՝ իրենք կախված են եղել, որ ավիաընկերությունը կազմակերպի այցը, այսինքն՝ 100 տոկոսանոց անկախ ստուգումներ չեն կարողացել իրականացնել: «Հաշվի առնելով, որ իրոք չենք կարող դա պատշաճ անել՝ մենք կոնկրետ քայլեր ենք արել, որ ավիաընկերությունները չկարողանան գրանցվել Հայաստանում եւ չվերթներ իրականացնեն Աֆրիկայում: Բայց այսօրվա դրությամբ մենք լուրջ միջադեպեր ենք ունեցել Աֆրիկայում: Կոնկրետ քայլեր ենք արել, որ արտահերթ ստուգումներ իրականացնենք: Դրա արդյունքում «Տարոնավիայի» գործունեությունն է կասեցվել, հետո՝ փակվել: Հիմա «Մարսավիան» է կասեցվել, եւ եթե մեզ չներկայացնի, որ մայիսի 1-ով թերությունները վերացրել է, ապա այդ ընկերությունն էլ է փակվում: Դա նշանակում է, որ մենք այլեւս չենք ունենալու ընկերություններ, որը թռիչքներ են իրականացնելու Աֆրիկայում»,- շեշտեց նա:
Իսկ Գալուստ Պողոսյանը հավելեց՝ տրվել է ժամանակ, որ ավիաընկերությունը վերացնի այդ թերությունները: «Կիրականացվի կրկնակի ուսումնասիրություն, եւ կկայացնենք մեր հաջորդ որոշումը»,- ասաց նա:
Ռեւազյանը վստահաբար նկատեց՝ իրենց այդ քայլը շատ լուրջ որոշում է եղել: Կարողացել են անել, որովհետեւ Հոլանդիայից մասնագետ են ներգրավել, որը ՀՀ-ի տեսուչներին ուղղություն է տվել, թե ինչ փոփոխություններ պետք է անեն, որ բոլոր խնդիրները նկատեն: «Այսօր մեր տեսչական ստուգումների մակարդակը բարձրացել է, բայց դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- նկատեց Ռեւազյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT