Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակազմի 9 անդամի մոտ կորոնավիրուս է հաստատվել. այս պահին նրանք մեկուսացվում են

Շիրակի մարզի Մարալիկի առողջության կենտրոնի 9 բուժաշխատողի մոտ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է արձանագրվել: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսը երեկ էր հաստատվել, դրանով պայմանավորված էլ ճշտվել էր նրա հետ անմիջական կոնտակտավորների շրջանակն ու ՀՎԿԱԿ-ի կողմից ևս 8 բուժաշխատողից նմուշառում էր իրականացվել: Այս պահին արդեն պատասխանները ստացանք: Դրական են թեստերի արդյունքները»,-ասաց մարզպետը: Այս պահին իրականացվում է վարակվածների մեկուսացում, ինչպես նաև ճշտվում են նրանց կոնտակտային շրջանակները:Վաղն արդեն, ըստ մարզպետի, Առողջության կենտրոնի ամբողջ անձնակազմի թեստավորման խնդիր է առաջանալու: Նաև հարցականի տակ է դրվում Առողջության կենտրոնի հետագա գործունեությունը:

Շիրակի մարզպետն ասաց վարակի աղբյուրն այս պահին պարզված չէ: ՀՎԿԱԿ-ն ունի մի քանի տարբերակներ, բայց դեռ պաշտոնական պատասխան չի ստացվել:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի հետևանքով մահացած մարալիկցի որսորդը մինչև Գյումրի, այնուհետ Երևան հասնելը 15 օր տնային բուժումներ էր ստացել: Մարտի 29-ին դիմել էր «Գյումրի» ԲԿ, որպես հիվանդ ընդունվել մարտի 30-ին, իսկ արդեն ապրիլի 1-ին տեղափոխվել Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ էլ տղամարդու մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս:

Վերջինիս մահվանից հետո, ապրիլի 6-ին,  ի թիվս այլոց, մեկուսացվել էր նաև մարալիկցի այն բուժքույրը, որը տղամարդուն սրսկումներ էր արել, ինչպես նաև «Գյումրի» ԲԿ-ի 29 բուժաշխատողները: Վերջիններս կթեստավորվեն առաջիկա կիրակի, կամ երկուշաբթի օրը:

Տիգրան Պետրոսյանը նաև ասաց, որ երեկ կորոնավիրուսի 2 դեպք էր հայտնաբերվել, որից մեկը Մարալիկի բուժաշխատողն է եղել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2857 դիտում

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները