Պատգամավորներն առաջարկում են սահմանել տախոգրաֆի պարտադիր առկայություն միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Արթուր Դալլաքյանը, Արթուր Գրիգորյանն ու Արտյոմ Ծառուկյանը շրջանառության մեջ են դրել նախագիծ, որով առաջարկում են միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս ավտոտրանսպորտային միջոցներում պարտադիր պայման սահմանել տախոգրաֆի առկայությունը։ 

Նշենք, որ տախոգրաֆը մեքենայի մեջ տեղադրվող սարք է, որն արձանագրում է մեքենայի արագությունը, անցած ճանապարհը եւ վարորդի վարելու եւ հանգստի ռեժիմները:

Պատգամավորները կարծում են, որ ավտոտրանսպորտային ոլորտում ՀՀ ներկայիս օրենսդրությունում մի շարք կարգավորումներ բացակայում են։ Այդ պատճառով միջպետական կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու ժամանակահատվածում չկա որեւէ երաշխիք առ այն, որ ուղեւորների կյանքին կամ առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում:

«Այդպիսի վտանգների առաջին աղբյուրն այն է, որ օրենքով սահմանված չէ տախոգրաֆի առկայության պարտադիրությունը միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս: Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ վարորդը առանց հանգստի`սահմանված նորմերի խախտմամբ, շարունակում է վարել մեքենան, դրանով վտանգելով թե՜ իր, թե՜ ուղեւորների կյանքը եւ առողջությունը»,- նշել են նրանք հիմնավորման մեջ:

Նրանք անդրադարձել են նաեւ միջազգային փորձին՝ նշելով, որ տախոգրաֆի առկայության պարտադիր պահանջ է սահմանված ՌԴ-ում, Իսպանիայում, Ֆրանսիայում, «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» Եվրոպական համաձայնագրին միացած երկրներում:

ՌԴ-ում տախոգրաֆի հետ կապված կանոնները խախտելու համար սահմանված է տուգանք` 3-ից 50 հազար ռուբլի:

Իսպանիայում նույն արարքների համար տուգանքները տատանվում են 400-ից մինչեւ 6000 եվրո:

Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է սահմանել տախոգրաֆի պարտադիր առկայություն միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս:

Առաջարկվում է մեկ միասնական պատասխանատվության չափ թե միջպետական ուղեւորափոխադրման, թե միջպետական բեռնափոխադրման ժամանակ տախոգրաֆի բացակայության, անսարքության դեպքերի համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1923 դիտում

Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը

Գլխավոր դատախազը ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Իրանը բացել է Հորմուզի նեղուցը նավերի անցման համար․ Արաղչի

Անգամ հատակի քարերն են գունավոր, ցանկապատն է գունավոր. վարչապետն այցելել է Բուժականի հիմնանորոգված մանկապարտեզ

Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս

Որ ասեին 7-մետրանոց բիբար, կծիծաղեինք, ծաղրելու առիթ կդառնար. Փաշինյանը՝ պղպեղի ջերմատանը

ՌԴ-ն ցանկանում է չեղարկել «Պռոշյանի» կոնյակի գործարանի արտադրանքի ներմուծման լիցենզիան

ՏԿԵ փոխնախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքը

ARCA համակարգի աշխատանքը լիովին վերականգնված է

Նոր Գեղի բնակավայրում Կառավարության աջակցությամբ հիմնվել է 5,2 հա պղպեղի ջերմատուն. այցելել է վարչապետը

Բա Հայաստանի ընտրված վարչապետին «ցիլոյով մարդ» դիմելը հոպարի զարմիկի խոսո՞ւյթ է. Եղոյան

Իրանցիները փողոցներում տոնում են ԱՄՆ-ի հետ կնքված երկշաբաթյա հրադադարը. տեսանյութ

Առաջարկել եմ ջերմոցների և գյուղատնտեսական նպատակներով ջրավազանների կառուցման դեպքում նվազեցնել տեղական տուրքը

Ուժեղ քամու դեպքում պահպանել անվտանգության կանոնները․ ՆԳՆ ՓԾ-ն զգուշացում է հրապարակել

Անտոնիու Գուտերեշը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև զինադադարը

Մրգաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը ծանոթանում է աշխատանքներին. տեսանյութ

Բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

Պարզվեց՝ փոքրիկ խմբակի փոքրիկ հավաքն ինքնաբուխ է եղել, պարզապես մասնակիցները չգիտեն՝ ինչից է «ինքնաբխել»

Հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրամիջոցներ. 4 անձ ձերբակալվել է. տեսանյութ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Ախր ո՞նց չվախենամ. վախենում եմ՝ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ. վարչապետ

Իրանին հասցվող հարվածները 2 շաբաթով դադարեցվում են. Իսլամաբադում բանակցություններ կմեկնարկեն

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին նվիրված հանդիպում է տեղի ունեցել ԱԳՆ-ում

Եղե՛ք զգոն և հետևե՛ք պաշտոնական հաղորդագրություններին․ սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ

Բախման հետևանքով երկաթբետոնե սյունն ընկել է «Հոնդա»-ի վրա․ մանրամասներ բեռնատարի մասնակցությամբ վթարից

Բեզոարյան այծերի արու և էգ առանձնյակներ են ֆիքսվել Եղեգիսի անտառապետությունում․ տեսանյութ

Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի նախագծի վրա

Սուրբ Հովհաննես մատուռը բարձրացած քաղաքացին սարալանջին ընկել, վնասել է ոտքը

Ձեր այսօրվա «հուժկու» ակցիան ԱԺ-ի դիմաց տեսե՞լ եք․ 3+1 փոքրիկ խմբակի մասին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հեղուկ վառելիքով բեռնված Howo-ն կոտրել է կամրջի երկաթե ճաղավանդակը, վնասել 4 մեքենա

Թեհրանը չի ընկրկի Թրամփի քարե դարի հռետորաբանության դեմ․ Մոհամմադ Ռեզա Արեֆ

Արսեն Թորոսյանը մասնակցել է Ղարաբաղից տեղահանված կանանց հետ քննարկմանը

ԿԳՄՍՆ ներկայացված դրամաշնորհային 278 հայտից 126-ը հաստատվել է 727 մլն 290 հազար դրամ ֆինանսավորման ծավալով

Արհեստական բանականությամբ կամ այլ լուծումով գեներացված նյութ հեռարձակելիս պարտադիր պետք է այդ մասին մակնշվի

ԱԺ-ն ընդունեց ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը

Ո՞ւր ա ուժդ, արա՛. քյալլեքը թափած է լրիվ. զանգել են Պուտինին, ասել՝ մենք ստեղ ոչ մի բան ենք, գոնե մի բան ասա

ԱԲ-ով գեներացված «ուժեղ տղու» գեներացրած փոքրիկ խմբակն էլ իր պես արհեստական է․ չգիտեն՝ ինչի համար են պայքարում

Քրեական ու համայնքային ոստիկանները կանխել են հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից

Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի և այլևս երբեք հետ չի բերվի․ Թրամփ

Փոխվարչապետն ու «Վեոլիա»-ի փոխնախագահը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը