Երևան
12 °C
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է, որ Քննչական կոմիտեն մերժել է պատգամավոր Արման Բաբաջայանի գրառման հիմքով քրեական գործի հարուցումը.:
Ըստ աղբյուրի, 2020 թվականի փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ էր հրապարակել 2008 թ.-ի իր բանտային կյանքից: Գրառման մեջ նա անդրադարձել էր իր առողջական խնդրին և ոչ պատշաճ բուժօգնություն ստանալուն: 2008 թ.-ի վերջին ուժեղ գլխացավերով Ա. Բաբաջանյանը Դատապարտյալների հիվանդանոցից տեղափոխվում է «Էրեբունի» ՔԿՀ, ուր հրավիրվում է ՀՀ նյարդաբանների ասոցիացիայի նախագահ Հենրի Բակունցը: Նրա նշանակած դեղորայքային բուժումից հետո Բաբաջանյանի վիճակն ավելի է վատանում: Նա նորից տեղափոխվում է Դատապարտյալների հիվանդանոց: Հետագա հետազոտություններից պարզվում է, որ Բակունցի նշանակումները հակացուցված են եղել իր ախտորոշմանը. «B complex դեղամիջոցը, որը նշանակել է նյարդաբանը, և ես ամիսներ շարունակ ստացել եմ ներարկման միջոցով՝ հակացուցված է ուռուցք ունեցող հիվանդին։ B complex-ը սնում է ցանկացած ուռուցք»,- գրել էր Բաբաջանյանը:
2020 թ. մարտի 2-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատգամավորի այս գրառման մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ քրեական գործ հարուցելու, հարուցված գործի շրջանակներում լրիվ, բազմակողմանի և պատշաճ քննություն անցկացնելու, քրեակատարողական հիմնարկներում Ա․ Բաբաջանյանի իրավունքների խախտման մեղավորներին օրենքով սահմանված կարգով բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Մարտի 6-ին Ա. Սաքունցի հաղորդումը՝ Բաբաջանյանի գրառման պատճենի հետ ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով: Հաշվի առնելով, որ նյութերում չկա պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ քրեական օրենքով արգելված արարք կատարելու հատկանիշներ, նախապատրաստված նյութերը մարտի 27-ին ՀՔԾ-ից ուղարկվել են Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:
Բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Ա. Մնացականյանն, ըստ ՀՔԱՎ գրասենյակի, 2020 թ. մարտի 31-ին ընդունել է որոշում՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Համաձայն որոշման՝ նյութերի նախապատրաստման ընթացքում Բաբաջանյանը դիմել է վարույթն իրականացնող մարմնին և հայտնել, որ ֆեյսբուքյան գրառումն ուղղակի հրապարակում է, և այն չի ներկայացրել որպես հաղորդում՝ հանցագործության մասին: Բաբաջանյանը հրաժարվել է նաև դատաբժշկական փորձաքննություն անցնելուց և խնդրել գործով նյութերը թողնել անհետևանք: Այդ ընթացքում պարզվել է նաև, որ նրա գործը քրեակատարողական հիմնարկում արխիվացվել և ոչնչացվել է՝ պահպանման ժամկետը լրանալու հիմքով: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործ հարուցելու նույն օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինն իրենց իրավասության շրջանակում պարտավոր են քրեական գործ հարուցել: Նույն օրենսգրքի 176-րդ հոդվածն էլ սահմանում է, որ քրեական գործի հարուցման առիթ կարող են հանդիսանալ ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ հանցագործությունների մասին հաղորդումները՝ ուղղված հետաքննության մարմնին, քննիչին և դատախազին: Մնացականյանը վկայակոչել է մի շարք իրավական ակտերի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի վերլուծությունները, որոնց համադրությունն էլ մերժման որոշում ընդունելու հիմք է դարձել:
Ըստ ՀՀ Վճռաբեկ դատարանի վերլուծությունների՝ քրեական գործի հարուցման առիթ կարող է լինել հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների առկայության մասին տեղեկությունը: Միայն դրանց հիման վրա կարելի է ստուգել, քրեական գործ հարուցել կամ հարուցումը մերժելու որոշում ընդունել: Ընդ որում՝ քրեական գործի հարուցման առիթ կարող է լինել ոչ թե ցանկացած, այլ միմիայն հանցագործության մասին տրված հաղորդումը և այն պետք է հստակ տվյալներ պարունակի կոնկրետ հանցագործության մասին, որովհետև հաղորդումն իրավաբանական փաստ է, որից էլ բխում են տարբեր դատավարական իրավահարաբերություններ:
Վերը հիշատակված իրավական նորմերով առաջնորդվելով՝ քրեական վարույթն իրականացնող մարմինը եկել է եզրակացության, որ այս գործով նյութերը չեն պարունակում հանցակազմ կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների մասին, քանի որ հաղորդում տված անձի ներկայացրած տվյալները վերացական են՝ զուրկ որոշակիությունից: Անձը, ով կարող է դրանց շուրջ պարզաբանումներ տալ, հրաժարվել է բացատրություններ ներկայացնելուց, իսկ նման պարագայում անհնար է քրեական գործի հարուցումը:
Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջներով՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Ա. Մնացականյանն ընդունել էր որոշում՝ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Վանաձորում բնակելի տնակ է այրվել
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել, Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ
Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
ՄԻՊ-ը ՊՆ զինվորական հոսպիտալում տեսակցել է օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած և այլ զինծառայողների
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Հայաստան-Բուլղարիա հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր են քննարկվել
ՀԲ կողմից ֆինանսավորվող «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» ծրագրին վերաբերող հարցեր են քննարկվել
Ֆրանսիան 20 տոննա ցորենի սերմացու է տրամադրել Խաչիկ գյուղի ընտանիքներին
Գորիսը Սյունիքի կարևոր կենտրոններից է, օգտակար էր լսել ծրագրերը. հանդիպել են Բրիտանիայի դեսպանը և Առուշանյանը
Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Ղազախստանի «Խաբար» գործակալության միջև
Հայ մարմնամարզիկներն Աշխարհի գավաթում 3 մեդալ են նվաճել
Ծանրորդ Աննա Ամրոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
Վերականգնվող եկեղեցի, կառուցվող տներ, դպրոց. վարչապետն ու գործարար աշխատաժողովի մասնակիցներն այցելել են Կիրանց
Տնտեսական զարգացումը և արդյունքներն են մեզ երկարաժամկետ խնդիրներ առաջադրելու հնարավորություն տալու. վարչապետ
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող
Հավանական է թուրք-իսրայելական բախումը Սիրիայում. Ֆիդան
Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. կայացել է միջգերատեսչական խմբի նիստը
Տեղի է ունեցել ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը
Հատուկ միջոցառում Կոտայքում. հայտնի անձանց «գոլդ» համարանիշերով մեքենաները պահպանվող տարածք են տեղափոխվել
Թրամփն այս շաբաթ ակնկալում է ՌԴ-ի պատասխանը Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ
Հարկադիր քարաթափման աշխատանքներ՝ Կոտայքի Կարենիս գյուղում
«Հորիզոններ» ծրագրի շրջանակում տնայցեր են իրականացվում Սյունիքի 7 համայնքներում. «Իմ Քայլը» հիմնադրամ
Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների և վերահաստատում է իր դիրքորոշումը. Ալեն Սիմոնյան. տեսանյութ
Երևանում կնոջ դի է հայտնաբերվել. իրավապահները պարզել են մահացածի ինքնությունը
20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավը
Ես նրա երկրպագուն չեմ. Թրամփը Զելենսկու մասին նոր հայտարարություն է արել
Սրբազանին գրաքննողը պատկերացնու՞մ եք՝ ինչեր կանի, եթե ձեռքը լուրջ ՀԸ ընկնի. Ղազարյանը՝ Լիլիթ Գալստյանի մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կարևորել է Մուշեղ Բաբայանի ներդրումը կառույցի կայացման գործում և պարգևատրել
Ավանդի ձևակերպում ընդամենը 1 րոպեում
Հուսանք՝ այս տարի ՀՀ-ն կունենա ատելության խոսքի ազգային սահմանում, և հստակ կկարողանանք պայքարել. ՀՌՀ նախագահ
Կարևորվել է քաղաքական զսպվածության և համերաշխության պահպանումը. տեղի է ունեցել Հանրային խորհրդի անդրանիկ նիստը
Ռուբինյան-Գալուզին հեռախոսազրույց է կայացել. քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցեր
Իմանալով հաղթանակի գինը՝ ՀՀ-ում հոգատարությամբ են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը. Սիմոնյան
Փողոցի չթույլատրված հատվածով անցած ուսուցչուհու և 3 ծնողի նկատմամբ արձանագրություններ են կազմվել. ՆԳՆ
7-րդ անգամ պետք է կրկնեմ՝ Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ. ՀՌՀ նախագահ
Սերժ Սարգսյանի և մյուսների գործով արդարացման վճիռը բեկանվել է
Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Բռունցքով հարվածել են 13-ամյա հոբելյարի ծննդյան առիթի գումարը չտված 14-ամյա տղայի որովային, ապտակել դեմքին
Բարձր է գնահատվել Եվրոպայի խորհրդի հետ փոխգործակցությունը. ԲԴԽ նախագահն ընդունել է ԵԽ ներկայացուցիչներին
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT