Երևան
12 °C
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումն իրականացնող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի շենքերի եւ տարածքների մաքրման աշխատանքների կազմակերպման համար հայտարարված մրցույթում այս տարի ոչ մի ընկերություն չի հաղթել:
Մրցույթը կայացել էր 2020 թվականի փետրվարի 3-ին, որին մասնակցել է 4 ընկերություն՝ «Սկայ գրուպ» ՍՊԸ-ն, «Քլիներս» ՍՊԸ-ն, «Քլինյան» ՍՊԸ-ն եւ «Ֆեկա Լյուքս» ՍՊԸ-ն, որը, ի դեպ, վերջին շուրջ 10 տարիներին օդանավակայանում մաքրման աշխատանքներ իրականացնող ընկերությունն է:
Մրցույթին մասնակցած «Սկայ գրուպ» ընկերության փոխտնօրեն Անի Մաթեւոսյանը, որը դիմել է «Հայկական ժամանակին», վստահեցնում է, որ մրցույթին մասնակից ընկերությունների ներկայացրած տվյալները պատշաճ չեն ուսումնասիրվել:
Մեզ հետ զրույցում Անի Մաթեւոսյանը հայտնեց, որ փետրվարին կայացած մրցույթի արդյունքներով ոչ մի մասնակից կազմակերպություն որակավորում չի ստացել, այդ թվում՝ իրենցը: Նա նշեց, որ մրցույթին պատրաստվել էին շատ լուրջ ու բոլոր պայմաններով բավարարում էին պահանջներին: «Մեր կազմակերպությունը որակավորում չի ստացել այն պատճառաբանությամբ, որ նվազագույնը 5 տարվա մասնագիտական փորձառություն չունի: Չնայած մենք ներկայացրել էինք բոլոր համապատասխան փաստաթղթերը, որ 2015 թվականից կատարել եւ կատարում ենք մաքրման աշխատանքներ: 5 տարվա փորձն ունենալու փաստերը ներկայացրել ենք՝ թե՛ հարկային ապրանքագրերը, թե՛ հանձնման ակտերը, թե՛ պայմանագրերը, այլ հարց է, որ նրանք փաստաթղթերը չեն ուսումնասիրել»,- ասաց ՍՊԸ փոխտնօրենը:
Մրցույթին մասնակցած «Ֆեկա Լյուքսը»-ը, որը տասնյակ տարիներ օդանավակայունում մաքրություն է կազմակերպել, նույնպես չի ստացել որակավորում: Ինչպե՞ս է այդ կազմակերպությունն այդքան տարի աշխատել ու ծառայություն մատուցել: Այսօր նոր չափորոշիչնե՞ր են դրված, թե՞ վերոնշյալ կազմակերպությունն է սկսել թերանալ իր աշխատանքում. փորձեցինք ճշտել օդանավակայանի լրատվական ծառայությունից: Այս եւ մնացած հարցերին պատասխանելու համար «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից մեզ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել:
Ստացված պատասխան գրության մեջ երկար տարիներ օդանավակայանում մաքրություն իրականացրած «FEKA LUXS»-ի մասին մեր հարցն անպատասխան է մնացել: Օդանավակայանից հայտնեցին, որ մրցույթի մասնակիցների հայտերում հրավերով սահմանված որակավորման չափանիշների հետ անհամապատասխանություններ են եղել: «Նպատակ ունենալով ապահովել ազատ եւ բարեխիղճ մրցակցություն ու գնման գործընթացը կազմակերպել ոչ խտրական հիմունքներով՝ ստիպված ենք եղել բոլոր մասնակիցներին հայտարարել չորակավորված»,- հայտնում են նրանք:
Նշենք, որ մենք կապ էինք հաստատել նաեւ «Ֆեկա Լյուքս»-ի անմիջական ղեկավարության հետ եւ հարց ուղղել, թե ինչպե՞ս են այդքան տարի աշխատել ու ծառայություն մատուցել, եւ հիմա նոր է պարզվել, որ չափորոշիչներին չեն համապատասխանում: Հետաքրքվել էինք նաեւ՝ մասնակցելու են հաջորդ մրցույթին, թե այլեւս չեն կարող: Մեր հեռախոսազանգին պատասխանեց ընկերության փոխտնօրենը, սակայն չցանկացավ որեւէ հարցի պատասխանել:
Իսկ ինչ վերաբերում է բողոքող «Սկայ գրուպ»-ին, «Հայկական ժամանակը» գրավոր հարցման մեջ նշել էր, որ որակավորում չստացած ընկերության տնօրինությունը բարձրաձայնում է, որ մրցույթը պատշաճ կերպով չի իրականացվել: Հետաքրքրվել էինք, թե մրցույթին մասնակից ընկերութունների փաստաթղթերը պատշաճ ուսումնասիրման ենթարկվե՞լ են, թե՞ ոչ, քանի որ որակավորում չտալու հիմքում նշվել է պատճառաբանություն, որը, ըստ «Սկայ գրուպի» նեկայացրած փաստաթղթերի, անհիմն է:
Օդանավակայանից մեր այս հարցի վերաբերյալ հայտնել են, որ «Սկայ գրուպ»-ը բողոք է ներկայացրել իրենց, ինչն էլ ներկայումս քննության փուլում է: Նաեւ նշել են, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն մրցույթն անցկացրել է՝ ընկերության գնումների գործընթացի կարգի համաձայն: Իսկ մեր այն հարցը, թե հաջորդ մրցույթը ե՞րբ է լինելու, եւ արդյո՞ք հնարավորություն ունեն նույն 4 ընկերությունները կրկին մասնակցելու, մնացել է անպատասխան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT