Երեւանի Ն․ Աղբալյանի անվան դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքները չեղյալ են ճանաչվել. սպասվում է նոր ընտրություն

Երեւանի Նիկոլ Աղբալյանի անվան հ. 19 հիմնական դպրոցը կրկին տնօրեն չունի։ Թեեւ մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը, սակայն Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ այդ արդյունքները չեղյալ են ճանաչվել։ 

Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը տեղի է ունեցել սույն թվականի մարտի 6-ին։ Մասնակիցները եղել են 5-ը, փակ քվեարկությամբ 5 կողմ ձայնով հաղթել է Աշրաֆյանը։

Նշենք, որ ամսիներ առաջ մամուլում շրջանառվում էին կառույցում տեղի ունեցող ներքին խմորումների մասին լուրեր։ Դպրոցի կառավարման խորհրդի ու «Կրթական քաղաքացիական նախաձեռնության» անդամ Վահրամ Սողոմոնյանն ավելի ուշ ներկայացրել էր հաստատությունում առկա խնդիրները։ Դրանք վերաբերում էին թե՛ դասասենյակներին, ֆիզկուլտուրայի մարզասարքերին, թե՛ կրթության մակարդակին։

Մրցույթի արդյունքները բողոքարկողը եւս Սողոմոնյանն է։ Նա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարին բողոք է ներկայացրել՝ հայտնելով, որ կատարվել են խախտումներ։

Նշվել է ժողովրդավարություն եւ թափանցիկություն չապահովելու, հավակնորդներին անհրաժեշտ տեղեկատվական նյութեր չտրամադրելու, քվեարկության ժամանակ կողմնակալ վերաբերմունքի, մրցույթի հայտարարման հետ կապված խախտումների մասին եւ այլն։

Արդյունքներն ուսումնասիրելու համար ստեղծված հանձնաժողովը եկել է հետեւյալ եզրահանգման․ 2020 թվականի հունվարի 23-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթում հրապարակվել է մրցույթ հայտարարելու մասին 1-ին հրապարակումը, իսկ 2-րդը նույն թերթում պետք է լիներ հունվարի 28-ին, սակայն 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2020 թվականի փետրվարի 1-ը՝ շաբաթ օրը (ՀՀ կառավարության 2020 թվականի հունվարի 23-ի «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշման 1-ին կետի համաձայն)։ Անհնարին է դարձել հունվարի 28-ին 2-րդ հրապարակումն այդ թերթում։ Այն հրապարակվել է հունվարի 29-ին`«Հայկական ժամանակ» օրաթերթում, իսկ «Հայաստանի Հանրապետություն»-ում՝ հունվարի 30-ին: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե ժամկետի ավարտը պայմանավորված է վրա հասած իրադարձությամբ, ապա այն ավարտված է համարվում վրա հասած իրադարձության օրվան հաջորդ օրվանից, որով որոշված է ժամկետի ավարտը, իսկ 32-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: Չի պահպանվել կարգի 7-րդ կետի հետեւյալ պահանջը՝ «մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից՝ 30 օրվա ընթացքում»:

«Այսինքն՝ հիմք ընդունելով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ օրերով հաշվարկվող ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը, ապա հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից (29.01.2020 թ.) հաշված հայտերի ընդունման 30-րդ օրը փետրվարի 27-ն է եւ ոչ թե հայտարարության մեջ նշված փետրվարի 26-ը: Հետևաբար պետք է տեղափոխվեր նաեւ մրցույթի անցկացման օրը, եւ կարգի 7-րդ կետի համաձայն այն նշանակվեր փաստաթղթերի ընդունման ավարտից հետո յոթերորդ աշխատանքային օրը, որը նույնպես չի կատարվել: Դրանով իսկ վատթարացվել են հավակնորդների իրավունքները»,- գրված է եզրակացության մեջ։

Նշենք, որ ուսումնասիրության արդյունքներից ելնելով՝ հանձնաժողովն առաջարկել է դիմել Երեւանի քաղաքապետին՝ հիմք ընդունելով կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը՝ չեղյալ ճանաչել մրցույթի արդյունքները, ինչպես նաեւ՝ պատասխանել դպրոցի կառավարման խորհրդի անդամ Վահրամ Սողոմոնյանի բողոքին:

Պահանջն ընդունվել է, եւ ավելի ուշ մեզ հետ զրույցում Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը տեղեկացրեց, որ Հայկ Մարությանի ապրիլի 16-ի որոշմամբ՝ այդ արդյունքները չեղյալ են ճանաչվել։ 

Դպրոցի կառավարման խորհրդի անդամ Վահրամ Սողոմոնյանից տեղեկացանք, որ դեռեւս նոր մրցույթ հայտարարված չէ, քանի որ քաղաքապետի որոշումը նոր է հրապարակվել։ Նրա կարծիքով՝ հնարավոր է՝ մրցույթ հայտարարվի մի փոքր ուշ՝ հաշվի առնելով COVID-19-ի պատճառով ստեղծված իրավիճակը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3727 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ