Երևան
12 °C
Սիսիանի ոստիկանների եւ ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի դեմ բողոքների հիման վրա Հատուկ քննաչական ծառայությունում այս պահին քննվում է չորս քրեական գործ:
«Նոյյան տապան» լրատվական գործակալությունում այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեցին Սիսիանում վերջերս տեղի ունեցած դեպքերով փաստաբանական խմբի անդամները:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին եւ 7-ին Սիսիանում գրանցվել էին միջադեպեր, որոնց կիզակետում շոշափվում էր Մուրադյանի անունը: Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի շահերի ներկայացուցիչ Ներսես Խաչատրյանը մեր զրույցում պատմել էր, որ տեղեշարժման թերթիկի վերաբերյալ ծագած միջադեպի ժամանակ ոստիկանապետը բռնություն է գործադրել Հարությունյանի, նրա հոր եւ հորեղբոր որդու նկատմամբ: Նույն խնդրի մասին ահազանգել էր նաեւ Սիսիանի բնակիչ 64-ամյա Գառնիկ պապը, որը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին գողության կասկածանքով, որտեղ, ըստ նրա ներկայացուցիչ Լուսինե Զեյնալյանի, նրա նկատմամբ բռնություն են գործադրել ոստիկանները, այդ թվում՝ ոստիկանապետը: Վերջինիս շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը, սակայն, հայտարարել էր, որ ենթադրյալ բռնության մասին տեղեկություններ տարածողները ստեղծել են տպավորություն, թե ոստիկանապետը սադիստ, մոլագար անձնավորություն է. «Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանն այդ պաշտոնին նշանակվելուց հետո անհաշտ ու խիստ պայքար է մղել հանցավորության դեմ եւ, ըստ էության, իր այս սկզբունքային կեցվածքով անհաճո անձ է դարձել որոշ շրջանակների համար»,- ասել էր նա:
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ 64-ամյա Գառնիկ Սիմոնյանի շահերի ներկայացուցիչ Լուսինե Զեյնալյանը մանրամասնեց, թե ինչ դեպքի շրջանակներում է իր վստահորդը բերման ենթարկվել. «Ապրիլի 5-ին Գառնիկ պապը իր ընկեր Աշոտի տանը մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել, խմել են, գինովցել, այնուհետեւ Գառնիկ պապը գնացել է իր տուն՝ քնելու: Որոշ ժամանակ անց զանգել է Աշոտը, տեղեկացրել, որ իր պայուսակը կորել է եւ կանչել իր բնակարան, Գառնիկ պապը գնացել է, դուռը փակ է եղել, վերադարձել է տուն, իսկ երբ երկրորդ անգամ է գնացել դպրոցի կողքի նեղ ճանապարհով, նրան հենց այդտեղից բերման են ենթարկել գողության կասկածանքով»: Ըստ Զեյնալյանի՝ իրենց վարկածն այն է, որ նրա ընկեր Աշոտն է զանգել, Ոստիկանությանը տեղյակ պահել, թե Գառնիկը գալիս է իր տուն: Փաստաբանի խոսքով՝ բաժնում արդեն առանց կարգավիճակ տալու ոստիկանները կատարել են անձնական խուզարկություն, առգրավում, այնուհետեւ ճնշում են գործադրել, որ Գառնիկ պապը իր վրա վերցնի այդ գողությունը, բայց տեսնելով, որ սեփական նախաձեռնությամբ դա չեն կարողանում անել՝ տարել են ոստիկանապետի աշխատասենյակ. «Այդտեղ արդեն տեղի են ունենում խոշտանգումները. Գառնիկ պապն ասում է՝ փայտյա քանոնով սկսում են ծեծել, դա կոտրվում է, անցնում են երկաթե քանոնի, հետո ոստիկանապետը սպառնում, պահանջում է բերել էլեկտրաշոկը, բայց պարզում է, որ դա Ոստիկանությունում չէ, սկսում է զենքի սպառնալիք կատարել՝ ասելով «ավտոմատս կբերեմ, կգյուլլեմ, կներկայացնեմ, որ հանցագործը փախչում էր, գյուլլեցի, ես դրա համար պատասխանատվության չեմ ենթարկվի»: Ըստ փաստաբանի՝ դրանից հետո արդեն Գառնիկ պապի ինքնազգողությունը վատացել է, նրան բաց են թողնել, եւ նա հայտվել է բժշկական կենտրոնում, որտեղ իրենք գտնվում էին մեկ այլ ահազանգի հետքերով: Նշենք, որ կատարվածի վերաբերյալ Գառնիկ պապը հաղորդում է ներկայացրել, որի հիման վրա ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը) եւ 309.1-րդ հոդվածի 1-ին կետերով (խոշտանգումը): Գառնիկ պապը ճանաչվել է տուժող:
Երկրորդ գործը, որ ՀՔԾ-ում հարուցվել է քաղաքացիների բողոքի հիման վրա, վերաբերում է Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպին: Դա հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելը), եւ Մարտին Հարությունյանը, նրա հայրը եւ հորեղբոր որդին ճանաչվել են տուժող:
Փաստաբանական խմբի անդամ Յուրա Ավայանը ներկայացրեց եւս մեկ միջադեպ, որ տեղի է ունեցել Սիսիանի մեկ այլ քաղաքացու՝ Գուրգեն Վարդանովի հետ. «Գուրգեն Վարդանովը մարտի 23-ին բերման է ենթարկվել Ոստիկանություն դարձյալ գողության կասկածանքով, այնուհետեւ ուղեկցվել է նույն ոստիկանապետի՝ Գարիկ Մարուդյանի աշխատասենյակ, որտեղ նրան հարցրել են, թե ով է կատարել տան գողությունը, վերջինս հերքել է, եւ մի քանի հարցադրումներից հետո Մուրադյանը սկսել է բռնություն գործադրել տարբեր մեթոդներով, հայհոյել, իսկ վերջում նույն գործելաոճով ձայնագրել է, ստիպել է ասել, որ իր նկատմամբ Ոստիկանության բաժանմունքում որեւէ բռնություն չի եղել, եւ վախի մթնոլորտում տեղի տալով՝ Վարդանովը տվել է խոստովանական ցուցմունք»: Ըստ Ավայանի՝ Վարդանովի քույրը նույն օրը զանգահարել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, ներկայացրել, որ իր եղբորը ծեծի են ենթարկել եւ ստիպել, որ հանցագործությունը վերցնի իր վրա: Ավայանի խոսքով՝ նրանց բողոքի հիման վրա սկզբնապես մերժվել է քրեական գործի հարուցումը, սակայն երբ Վարդանովը դիմել է իրենց, իրենք ներկայացրել են համապատասխան հաղորդում, եւ ապրիլի 9-ին վերացվել է քրեական գործ չհարուցելու որոշումը, եւ հարուցվել է եւս մեկ գործ նույն 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ավայանը տեղեկացրեց, որ Վարդանովը այսօր հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության:
Չորրորդ միջադեպն էլ վերաբերում է մեկ այլ քաղաքացու՝ Վիլյամ Իսրայելյանին, որը մասնակցել է ավագանու անդամ Մարտին Հարությունյանի բերման ենթարկվելու օրը ինքնաբուխ հավաքին. «Հավաքի ժամանակ Ոստիկանության աշխատակից Սամսոն Ստեփանյանը հարվածել է Իսրայելյանի ընկերոջը, եւ վերջինս մոտեցել է, ասել, որ իրենց նպատակը բողոքը բարձրաձայնելն է, որոշ ժամանակ անց նույն Ստեփանյանը, հրահրելով եւս մեկ բախում, որը չի ստացվել, հարվածել է Վիլյամ Իսրայելյանին, ում ընկերները տեղում առաջին օգնություն են ցուցաբերել, ապա՝ տեղափոխել հիվանդանոց, ըստ բժշկի՝ նրա մոտ առկա էին ուղեղի ցնցման հատկանիշներ»: Փաստաբանի խոսքով՝ առկա է տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է ոստիկանապետը այդ հավաքի ժամանակ սեռական բնույթի հայհոյանք հնչեցնում: Իսրայելյանը եւս հաղորդում է ներկայացրել, որի հիման վրա հարուցվել է քրեական գործ դարձյալ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նա եւս այսօր հրավիրված է ՀՔԾ:
Փաստաբանական խմբի անդամ Ներսես Խաչատրյանն էլ, անդրադառնալով այն փաստին, որ այդ ինքնաբուխ հավաքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով, ասաց. «Եթե ընդունենք, որ խուլիգանություն է կատարվել, ապա ոստիկանների վրա էլ պիտի տարածվի իրենց պարտականությունները չկատարելը, որովհետեւ ոչ մի գործողություն չեն իրականացրել, ոչ մեկին այդտեղից բերման չեն ենթարկել»: Խաչատրյանի խոսքով՝ բողոքները Սիսիանի ոստիկանապետի հետ կապված ահռելի են, եւ իրենց գնահատմամբ՝ նրա թիրախում թույլ եւ ցածր կենսամակարդակի մարդիկ են եղել, որոնք բողոքի ձայն չեն կարողացել բարձրացնել:
Փաստաբանները նշեցին, որ ունեն կատարվածի վերաբերյալ բավարար ապացույցներ եւ կարծում են, որ Ոստիկանությունը պետք է վերանայի իր վարքագիծը. «Գարիկ Մուրադյանի վարքագիծը արդարադատության շահից չի բխում, իսկ մեր գործողությունները քաղաքականացնելը նրանց կողմից քաղաքական ստվերի տակ թաքնվել է»,- ամփոփեց Լուսինե Զեյնալյանը:
Ինչ վերաբերում է գողության կասկածանքի երկու դեպքերին, Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց, որ Գառնիկ Սիմոնյանին առնչվող դեպքով հարուցել են քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձը): Քրեական գործ է հարուցվել նաեւ հիշյալ քաղաքացի Գուրգեն Վարդանովին առնչվող գողության դեպքով: Երկու գործերն էլ ուղարկվել են Քննչական կոմիտե՝ նախաքննության:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարոյական չէ պատերազմի զոհերի թիվը ավելի քան 2000-ով ավելացնելը և դա քաղաքական շահարկման առարկա սարքելը
Մահացել է CNN-ի հիմնադիր Թեդ Թըրները
Սահմանների բացման հարցում կալուգացին վերջապես անկեղծացավ․ պլանների մեջ չի մտնում Հայաստանի զարգացումը
Անդրադարձ է արվել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարմանը
Վեդիում մանկապղծության համար մեղադրվող 2 տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցեր են քննարկվել
Բուսաբանական այգու մոտ ազգությամբ ռուս կնոջ դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
Սուրեն Պապիկյանը Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
Աննա Ամրոյանը՝ Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
Վայնասուն են բարձրացնում, թե սա Փաշինյանի համար է արվում. իրականում դարակազմիկ իրադարձություն է. տեսանյութ
ՀՀ և Լեհաստանի պաշտպանության նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարություններով
Առաջ ԱԱԾ մի քանի աշխատող էր ՀՀ-ում հսկում ադրբեջանցի փորձագետներին, հիմա ազատ են, վախերը նվազում են. տեսանյութ
Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարարը համագործակցության հարցեր են քննարկել
Ովքեր ունեն Էլեկտրոնային եղանակով քվեարկության իրավունք․ երբ կմեկնարկի այն
ԱՄԷ ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացվել ԲՏԱ ոլորտում ՀՀ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը
Մարգարիտա Սիմոնյանի ողբը Ռուսաստանի ողբն է. ցավացրել ենք, դրա համար վայնասուն է. Արշակյան. տեսանյութ
Առաջիկայում Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ կբացվի
Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնի տնօրենին
Պատգամավորի երկու թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ
Մեկնարկել է Սուրեն Պապիկյանի և Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի առանձնազրույցը
Երևանում շղթայական ավտովթարի պատճառ դարձած 19-ամյա տղային կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Իվանա Ժիվկովիչը ողջունել է ԿԸՀ հանձնառությունը՝ կազմակերպել արդար, թափանցիկ և հաշվետվողական ընտրություններ
Փաշինյանը հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8-ի և 9-ի քարոզարշավի ժամանակացույցը
Լեհաստանում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողություն․ տեսանյութ
Խոշոր ավտովթարի մեղավոր դարձած 19-ամյա տղան ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին․ տեսանյութ
Առաջարկվում է վերացնել պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն 65 տարեկանի սահմանափակումը
Կարևորվել են զարգացող հարաբերությունները․ Խանդանյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի պատվիրակության հետ
Մոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետը. Կոպիրկին
Ինչպես է Թրամփը սովորեցնում երիտասարդներին պարել իր ավանդական պարը․ տեսանյութ
Ոչնչացվել է «Nestle»-ի «NAN» ապրանքանիշի մանկական սննդի՝ Հայաստան ներմուծված որոշ խմբաքանակ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ սպասվում է անձրև, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն
Եղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլար․ Պապոյան
24 ժամ ջուր չի լինի Լոռիում․ հասցեներ
Օրենսդրական հստակեցումներ․ քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությունը
Արմեն Գրիգորյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին
Համայնքների խոշորացման նոր ծրագիր Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում․ ինչ է նախատեսվում
Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի
Հասարակության կողմից Վեդիում մանկապղծության համար մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել
Խոշոր ավտովթարի մեղավոր դարձած 19-ամյա «օյինբազ» վարորդին մեղադրանք է առաջադրվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT