Երևան
12 °C
Հայաստանի մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իրեն առնչվող քրեական գործին ու գրել, որ դիմում է դատարան, քանի որ ռեժիսոր Հովհաննես Գալստյանը բազմիցս զրպարտել եւ վիրավորել է իրեն:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Սիրելի’ հայրենակիցներ,
թանկագի՛ն բարեկամներ,
Շնորհակալ եմ, որ իմ նախորդ հրապարակումն արժանացավ ձեր ուշադրությանը, ու եղան աջակցության բազմաթիվ գրառումներ։
Իմ ապրած 52 տարիների ընթացքում այնքան սուտ և կեղծիք չէի լսել, որքան լսեցի վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Կարծում էի՝ Քրիստոսի հարության տոնը կմաքրի չար մտքերը, կբուժի հիվանդ, նենգ երևակայությունը։
Մտածում էի՝ լռեմ, կհասկանան իրենց մեղքը։
Բայց ստի կծիկն այնքան գլորվեց, որ հիմա մեծ, դատարկ փուչիկի նման բանսարկությունը պայթելու է ոմանց ճակատին։
Ճշմարտությունը մեկն է ու որքան էլ ցանկանան նենգափոխել, միևնույն է, այն արևի շողի նման ճառագելու է։
Իսկ ճշմարտությունը հետևյալն է․
Հովհաննես Գալստյանն ինձ ներկայացրել է Կաննի կինոփառատոնին պատշաճ մասնակցելու մեծ ծրագիր։ Ներկայացված ծրագրի բյուջեն նախարարության բյուջեում նախատեսված գումարից մեծ էր։ Ասաց՝ հովանավորներ ունեմ, կօգնեն։
Հետո կինոկենտրոնը դիմեց, ես էլ, հավանության արժանացնելով ծրագիրը, հրամանով կինոկենտրոնին (այն ժամանակ տնօրեն Գևորգ Գևորգյան) հանձնարարեցի կազմակերպել։ Պատվիրակության ղեկավարն էր Հովհաննես Գալստյանը։
Մեկնելուն մնացել էր գրեթե մեկ շաբաթ։ Ինձ զեկուցեցին, որ Կաննի ծրագիրը տապալվում է և տապալվում է ղեկավարի մեղքով։ Արագ որոշում կայացվեց փոխել ծրագրի ղեկավարին։ Հովհաննես Գալստյանն ամեն բան փոխանցեց ծրագրի նոր ղեկավարին։ Տեղավորվեցին ժամկետների մեջ, և պատվիրակությունը, այդ թվում՝ Հովհաննես Գալստյանը, մեկնեցին Կանն։ Վերադարձան՝ ներկայացնելով բովանդակային և ֆինանսական հաշվետվություն (օդանավի տոմս, հյուրանոց, օրապահիկ, տաղավար և այլն)։
Հետո Հովհաննես Գալստյանից տեղեկացա, որ իր հովանավորը մասամբ հրաժարվել է խոստումից։
Պատասխանատու աշխատանքի ընթացքում պատահում է, որ ոչ ստանդարտ իրավիճակներում մարդուն օգնելու համար պետք է որոշում կայացնել։
Ես Հովիկին ասացի, որ կքննարկենք հարցը և անպայման լուծում կգտնենք, թեև որևէ պարտավորություն չունեի։
Կարճ ժամանակ անց ես հրաժարական տվեցի։
Սա է ամբողջ պատմությունը, որը Հովհաննես Գալստյանը նենգափոխում և ներկայացնում է՝ իբր ես իրենից գումար եմ պահանջել և ստացել։ Ե՞րբ, որտե՞ղ, ինչի՞ համար…
Ի՛նքն է գնացել Կանն, ի՛նքն էլ ծախսել է, հաշվետվության մեջ էլ պարզ երևում է՝ ինչի վրա են ծախսել։
Վերջին օրերին Հովհաննես Գալստյանը հրապարակային բազմաթիվ զրպարտչական ու վիրավորական արտահայտություններ է արել, ինչն անպատասխան չի մնալու։
Նա անձամբ պետք է հրապարակայնորեն հերքի զրպարտությունները և ներողություն խնդրի վիրավորանքների համար։
Այդ նպատակով հայցադիմում ենք ներկայացնում դատարան։
Վստահ եմ, որ այս դատը լավագույն դասը կլինի բարոյականության սահմանն անցնողների համար»։
Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Քննչական կոմիտեն հայտարարել էր ՀՀ մշակույթի նախկին նախարարի՝ առերևույթ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու գործի մասին՝ նշելով, որ այն ուղարկվել է դատախազություն՝ ՀՔԾ ուղարկելու միջնորդությամբ:
Ըստ ՔԿ-ի՝ պարզվել է, որ 2017 թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանից մշակույթի նախկին նախարարը պահանջել և միջնորդավորված մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար: Սրա վերաբերյալ հայտարարություն էր արել նաեւ Ամիրյանը՝ այն որակելով սուտ եւ պնդելով, որ չկա որեւէ մեկը, որը կարող է ասել, թե իրեն գումար է տվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռոբերտ Քոչարյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է. Փաշինյան
Բացառում եմ հետընտրական զարգացումները, բացառում եմ, որ ՀՀ քաղաքացին թույլ տա՝ եռագլուխ կուսակցությունը թպրտա
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարություն. վարչապետ
Շնորհավորանքներ, ծափահարություններ ու վանկարկումներ. վարչապետը ժամանել է ՔՊ շտաբ
ԿԸՀ-ն մշակել և հրապարակել է 404 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
ՔՊ-ն Գյումրիում առաջատար է Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի թաղամասերի ընտրատեղամասերում
Հայտնի են Դավթաշեն վարչական շրջանի բոլոր 19 տեղամասի նախնական արդյուքնները
Ամփոփվել են 332 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար
Սարուխան, Քաջարան․ ՔՊ-ն կրկին առաջատար է
Երևանի Ավան և Աջափնյակ վարչական շրջաններ․ արդյունքներ մի քանի տեղամասից
Հայտնի են 269 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները
Աչաջուր․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 70,85%
Բագրատաշենի 2 ընտրատեղամասերի արդյունքներով ՔՊ-ն առաջատար է
ԿԸՀ-ն մշակել է 191 ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. որ ուժը քանի ձայն է ստացել
ԿԸՀ-ն հրապարակել է 159 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն բացարձակ առաջատար է
Բջնի, Քաջարան, Բերքաբեր․ հայտնի են նախնական արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 131 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով
ՔՊ՝ 60.7%․ հրապարակվել են Շիրակի մարզի 93 ընտրատեղամասերի արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է 110 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Ինչպե՞ս գեներացնել հետընտրական զարգացումներ. հերթական տեխնոլոգիան՝ ըստ հյուսիսից ուղարկված методичка-յի
Ինձ, Հայկոյին, Արթուրին օբշի 900 տվավ, էլի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից
Հայաստանն ընտրություն է կատարել հօգուտ ազատ, անկախ և եվրոպական ապագայի. Սալոմե Զուրաբիշվիլի
Տվյալներ Արտաշատից. ՔՊ-ն առաջատար է
Գագարինում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տարել
Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է
Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%
Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները
Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է
Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է
Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել
Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը
ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17
Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները
Ինչպիսին է նախնական պատկերը Տանձավեր համայնքում. արդյունքներ
Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին, վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին. Մադլենյան
Երևանի ընտրատեղամասերից արդյունքներ. ՔՊ-ն առաջատար է
ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար․ Ազատան 32/1
Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները Այնթափ, Մարց, Ջրաշեն, Մելիքգյուղ բնակավայրերում
Կապանում նույնպես ՔՊ-ն առաջատար է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT