Երևան
12 °C
Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանն անդրադարձել է աշխատակազմում կատարված որոշ նշանակումներին, դրա վերաբերյալ ներկայացրել պարզաբանումներ եւ իր մոտեցումները, որոնք կարծում է՝ լույս կսփռեն իրականության վրա:
«Նախ ես երբևէ «Հանրապետական» կուսակցության անդամ ու համակիր չեմ եղել (ցանկացողները կարող են հարցում կատարել ՀՀԿ-ին), ավելին՝ ՀՀԿ-ի իշխանության օրոք պետական համակարգում երբևէ որևէ գործունեություն չեմ իրականացրել, սակայն ունեցել եմ և ունեմ գործընկերներ և ընկերներ, որոնք անդամակցել են կամ անդամակցում են տարբեր կուսակցությունների: Մշտապես մասնակցել եմ երկրում արդարության հաստատման համար տեղի ունեցող շարժումներին, որի մասին երբևէ հարկ չեմ համարել բարձրաձայնել: Երկրի զարգացման գործում մշտապես կարևորել եմ համախմբվածությունը և հանդուրժողականությունը:
Ուզում եմ հիասթափեցնել բոլոր նրանց, ովքեր գրեթե մեկ ամիս է՝ անհաջող փորձերից հետո այժմ հարցը տեղափոխել են լրատվական դաշտ»,- մասնավորապես գրել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը՝ հերթականությամբ անդրադառնալով fip.am-ի հոդվածում տեղ գտած տեղեկություններին:
«Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հրաժարվել եմ՝ անձնական պատճառներից ելնելով իմ նախաձեռնությամբ: Որոշ ժամանակ անց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից առաջարկ ստացա տեղափոխվել տարածքով ավելի մեծ վարչական շրջան՝ իմ փորձն ու գիտելիքները ներդնելու, օգտակար լինելու Աջափնյակ վարչական շրջանի զարգացմանը։
Նախքան հեղափոխությունը զբաղվել եմ բիզնես գործունեությամբ Հայաստանում և արտերկրում։ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար նշանակվելուց հետո կադրային քաղաքականություն վարելիս իմ սկզբունքների համաձայն՝ հաշվի եմ առել ոչ թե աշխատողների այս կամ այն կուսակցության անդամակցության հանգամանքը, այլ նրանց փորձառությունն ու աշխատանքի հանդեպ ունեցած նվիրվածությունը։ Դա է պատճառը, որ կադրային ջարդ չեմ իրականացրել երբևէ։
Իսկ տեղակալների նշանակման հարցում կարևորել եմ նրանց մասնագիտական հմտությունները, աշխատանքային հարուստ փորձը, մարդկային բարձր որակական հատկանիշները և փոխադարձ վստահությունը։
Գևորգ Բադեյանն ու Կարեն Մկրտչյանն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալների պաշտոնները ստանձնել են իմ առաջարկով և խնդրանքով։ Նրանց ընտրության հարցում առաջնորդվել եմ այն կարևոր հանգամանքով, որ վերջիններս երբևէ ներգրավված չեն եղել թալանի և կոռուպցիոն սխեմաների մեջ: Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գևորգ Բադեյանը երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել, որևէ կուսակցության չի անդամակցել, միայն զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, և կարող եմ փաստել, որ հաջողակ լիդեր է։ Ինչ վերաբերում է վարչական շրջանի ղեկավարի մյուս տեղակալ Կարեն Մկրտչյանին, տեղեկացնեմ, որ 2017 թ․ նա ոչ թե աջակցել է ՀՀԿ-ին կամ «աշխատել «Հանրապետական» կուսակցության համար», ինչպես նշվում է վերոնշյալ հոդվածում, այլ առաջադրվել էր ՏԻՄ ընտրություններին՝ որպես քաղաքապետի թեկնածու՝ մրցակցելով Վարդենիսի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի Վարդենիսի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահի հետ»,- նշել է Թելման Թադեւոսյանը։
«Մինչև նշանակումը նրանց ճանաչել և ունեցել եմ ընկերական հարաբերություններ։ Համատեղ գործունեություն, որպես այդպիսին, չեմ իրականացրել Գևորգ Բադեյանի և Կարեն Մկրտչյանի հետ, ընդամենը ժամանակին ինձ պատկանող բաժնեմասերի 50 տոկոսը վաճառել եմ Գևորգ Բադեյանի որդուն՝ Երեմ Բադեյանին: Մեր գործունեությունը սահմանափակվել է այդքանով:
Ինչ վերաբերում է Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակից Արամայիս Ավետիսյանին, ապա անկեղծորեն նշեմ, որ նրա անցյալի մանրամասներից տեղյակ չեմ եղել, ավելի մանրամասն տեղեկացել եմ ընթացքում և զրուցել եմ նրա հետ, լսել նրա պարզաբանումները:
Ի հավելումն այս ամենի՝ նշեմ, որ Աջափնյակ վարչական շրջանում իմ երկամսյա գործունեության ընթացքում աշխատել եմ ջանասիրաբար, բաց և թափանցիկ, որի գնահատականը կարող են տալ բնակիչները և գործընկերները:
Ամփոփելով տեղեկացնեմ նաև, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը չի շեղվելու իր որդեգրած ուղուց, շարունակելու է աշխատել հանուն Աջափնյակի զարգացման ու բարօրության»,- եզրափակել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT