Երևան
12 °C
Պարետատունը թույլատրել է վաղվանից վերսկսել Վանաձորի «Գլորիա» եւ «Սարտոն» կարի արտադրամասերի աշխատանքը: Այս մասին ՀԺ-ն տեղեկացավ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից:
Հիշեցնենք՝ ավելի քան 1 ամիս հարկադիր պարապուրդի մեջ գտնվող «Գլորիա» կարի արտադրամասի ավելի քան 2000 աշխատակիցներ օրեր առաջ գնացել էին աշխատանքի, ինչին հաջորդել էր իրավապահների՝ արտադրամաս այցելությունն ու վարչական վարույթ իրականացնելը: Աշխատակիցները պահանջում էին թույլատրել իրենց աշխատանքի գնալ՝ նշելով, որ պետական աջակցության որեւէ ծրագրից չեն օգտվում ստեղծված իրավիճակում: Աջակցություն չեն ստանում նաեւ արտադրամասից: Իրավապահների հետ տեղի ունեցած միջադեպից հետո աշխատակիցները քայլելով հասել էին Հայքի հրապարակ ու բողոքի ցույց իրականացրել:
Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ներկայացնելով պարետատան կողմից թույլտվության տրամադրման գործընթացը, հիշեցրեց, դեռ ապրիլի 23-ին, երբ պարետատան կողմից հրապարակվեց աշխատանքի ոլորտների թույլտվությունները, տեքստիլի արտադրության մասով պայման էր դրվել, ըստ որի՝ եթե ընկերությունը աշխատանքի վերսկսման մասով դիմում-հայտ է ներկայացնում պարետատուն, պարետատունը պետք է քննարկի, որից հետո նոր թույլատրի կամ արգելի. «Երբ այս հնարավորությունը ստեղծվեց, 2 ընկերություններն էլ դիմեցին պարետատուն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ընկերությունները մարզի աշխատաշուկայի համար կարեւորություն ներկայացնող ընկերություններ են, հետեւողական եղա, ինչու ոչ, նաեւ նպաստեցի, որ դրական պատասխան ստանանք»,- ասաց Անդրեյ Ղուկասյանը՝ նշելով, որ ըստ ընթացակարգի, հայտը պարետատնից ուղարկվել է էկոնոմիկայի նախարարություն, որտեղից տրվում է եզրակացություն, եւ դրանից հետո նոր միայն պարետատունը տալիս է որոշում:
Լոռու մարզի ղեկավարի խոսքով՝ պարետատունը, թույլատրելով հանդերձ, նաեւ հստակ ցուցումներ է սահմանել. «Ցուցումները հիմնականում նույնն են՝ ախտահանում, ջերմաչափում, ալկոգելի առկայություն, հեռավորության պահպանում, ինչպես նաեւ աշխատակիցների՝ տանից աշխատավայր եւ հակառակ ուղղությամբ տրանսպորտի կազմակերպում, ավելացել է եւս մեկ ցուցում, ըստ որի, աշխատակիցները ընդմիջման ժամին իրավունք չունեն դուրս գալ աշխատանքի վայրից»:
Անդրեյ Ղուկասյանը վստահեցրեց՝ թե իրենք, թե համապատասխան մյուս բոլոր կառույցները հետեւելու են, որպեսզի արտադրամասերը խստորեն պահպանեն պարետատան ցուցումները. «Դա առաջին հերթին բխում է գործատուի եւ աշխատակիցների շահերից, եթե մենք ունենաք վարակակիր, ունենաք օջախ, բնականաբար կասկածի տակ կդրվի ընկերության գործունեությունը: Մեր գործատուները հստակ զգուշացված են, որ կանոններն ու ցուցումները պետք է պահպանեն, որ հետո խնդիրներ չունենան»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍտացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան
Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ
Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել
Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի
ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ
Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից
Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ դիրքորոշման փոխադարձմամբ հնարավոր է հասնել կարևոր հանգրվանի. Միրզոյան
Անդրադարձ է արվել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին. հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Սարկոզին
Լոռու գետերի խնդրահարույց հատվածներում հրատապ կարգով հուների մաքրման հակահեղեղային միջոցառում է իրականացվում
Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին
Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից
Իդրամն արդեն Yerevan City-ում է
Քանի դեռ անհետ կորածի դին չի հայտնաբերվել, պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ, ծնողների հետ համաձայն եմ. Քոչարյան
Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում. նախագահ
Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ
Արման Եղոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման
Անչափ ուրախ էի Երևանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին. Հակոբյան
Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան
Որոշում եմ կայացրել՝ մայր լինեմ, և դա իմ ամենաճիշտ որոշումն էր. Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու մասին
Ինչ վիճաբանություն է եղել անհետ կորածների ծնողների և պատգամավորի միջև. Գեղամ Նազարյանը պարզաբանել է
Գերմանիան աջակցում է խաղաղության օրակարգին. Կառավարությունում հյուրընկալվել են նախագահ Շտայնմայերն ու տիկինը
Անճշտությունների պատճառով Գյումրու մի քանի տեղամասում վերահաշվարկ կիրականացվի
Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյանը՝ Գյումրու ընտրությունների մասին
ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Եկեղեցու մեջ կգնդակահարեմ էդ քահանային, բարձրաձայն ասում եմ․ Վարդան Ղուկասյանը՝ ԼԳԲՏ քարոզչության մասին
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե հունվարից մինչև օրս քանի քաղաքացի է հետ ստացել սոցիալական կրեդիտ
Շնորհավորում եմ Վոլոդյա Գրիգորյանին և իր թիմին. Դավիթ Մինասյան
Երեկվա ընտրությունը փաստում է մեր երկրում ժողովրդավարության առկայությունը. Գալյան
Իմ չափը պահելու եմ. Ղուկասյանը՝ Կառավարության հետ շփման մասին քաղաքապետ ընտրվելու դեպքում
Գերմանիայի նախագահը Երևանին և Բաքվին կոչ է անում շուտափույթ ստորագրել խաղաղության պայմանագիրը
Ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ նախաձեռնվել է 10 քրեական վարույթ
Իրանի գերագույն առաջնորդը պատասխանել է Իրանը ռմբակnծելnւ Թրամփի uպառնալիքին
Մարտուն Գրիգորյանի ամբողջ ունեցվածքի տակ գրված է Վարդան Ղուկասյան. սպասում եմ պատասխանի
Երևանի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նա եղել է կապված վիճակում, վնասվածքներով
Հրապարակվել են Գյումրիի բոլոր ընտրատեղամասերի նախնական ամփոփ արդյունքները
Ընտրողները արժանի են ընտրյալներին այնպես, ինչպես ընտրյալները՝ ընտրողներին. Լևոն Բարսեղյանը՝ արդյունքների մասին
Սեպտեմբերից հղիության և անաշխատունակության նպաստի համար որևէ դիմում կամ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չի լինի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT