Ռուսաստանում սահմանափակումները աստիճանաբար կհանվեն մայիսի 12-ից սկսած. Պուտին

Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի դեպքերը շարունակում են աճել կայծակնային արագությամբ: Միայն վերջին 1 օրում ՌԴ-ում կորոնավիրուսի 6.411 դեպք է հաստատվել եւ այժմ ընդհանուր հիվանդների թիվը կազմում է 93.560: Այս ցուցանիշներով Ռուսաստանն առաջ է անցել ոչ միայն Չինաստանից, այլեւ Իրանից՝ հիվանդների թվով հայտնվելով կորոնավիրուսային հիվանդության 8-րդ սանդղակում աշխարհում: Այս մասին են վկայում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

93.560 դեպքերը հայտնաբերվել են Ռուսաստանի 85 շրջաններում, առողջացմամբ դուրս է գրվել արդեն 8456 մարդ: 1 օրում ՌԴ-ում 72 մարդ է մահացել, իսկ երկրում համաճարակի բռնկման սկզբից մինչ այսօր՝ 867 մարդ:

Միայն ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 3075-ով:

Ռուսաստանի օպերատիվ շտաբի եւ ամերիկյան Ջոն Հոփքինսի անվան համալսարանի տվյալներով, Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածության ամենացածր ցուցանիշներն են գրանցվում՝ ինֆեկցվածների թվով աշխարհի 10 երկրների շարքում:

Այս բոլոր ցուցանիշների հրապարակումից հետո հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է հանրության առաջ մեծ ելույթի:

Պուտինը ելույթ ունեցավ կորոնավիրուսի  կանխարգելման աշխատանքները համակարգող խորհրդի նիստի ժամանակ:

Ներկայացնում ենք այն կարեւոր կետերը, որոնք նշվել են Պուտինի ելույթի ժամանակ:

. Երկրի ղեկավարը մայիսի 6-ը, 7-ը եւ 8-ը հայտարարեց ոչ աշխատանքային օրեր: Այսպիսով, պետականորեն արդեն իսկ հաստատված ոչ աշխատանքային օրերը, նոր որոշմամբ երկարաձգվում են մինչեւ մայիսի 11-ը ներառյալ: Նախագահն ընդգծել է, որ այդ ընթացքում հարկավոր է խստորեն պահպանել պրոֆիլակտիկ միջոցառումները:

. Պուտինը հանձնարարել է նախապատրաստվել մայիսի 12-ից սահմանափակումները կամաց-կամաց թեթեւացնելուն: Նա ընդգծել է, որ դա պետք է տեղի ունենա՝ ելնելով առկա համաճարակաբանական իրավիճակի վերլուծությունից եւ նոր կանխատեսումներից: Նախագահը նշել է, որ սահմանափակումները չեն կարող ամբողջ երկրի տարածքում վերացվել միանգամից, սպասվում է  «բարդ ու դժվարին ճանապարհ»:

. Պուտինը նաեւ հանձնարարել է կառավարությանը մոտակա ժամանակահատվածում կազմել բիզնեսին եւ քաղաքացիներին աջակցելու նոր փաթեթ, որի իրագործման անմիջական պատասխանատվությունը նախարարները եւ համայնքների ղեկավարներն են կրելու:

. Պուտինը խնդրել է կառավարությանը, ինչպես նաեւ տարածաշրջանների ղեկավարներին եւ  բիզնեսի ներկայացուցիչներին, միասին սկսել նախապատրաստել «լայնածավալ ազգային գործողությունների պլան ՝ գործարար կյանքը նորմալացնելու, զբաղվածությունը վերականգնելու, քաղաքացիների եկամուտներն ու տնտեսական աճը կարգավորելու ուղղությամբ»:

. Բացի այդ, Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանի տարբեր շրջաններում սահմանափակող միջոցառումների վերաբերյալ որոշումները չպետք է ընդունվեն «հույզերով կամ բարկությամբ»: Ռուսաստանի ղեկավարը մարզպետներին կոչ է արել «գործել ճշգրտությամբ, համահունչ լինել համաճարակի սպառնալիքների հետ կիրառվող քայլերին եւ գործել իրական իրավիճակին համապատասխանչ»:

. Նա նաեւ հանձնարարել է Առողջապահության նախարարությանը շարունակաբար վերահսկել իրավիճակը երկրի բոլոր շրջաններում,  անընդհատ թարմացնել իր ծրագրերն ու անելիքները ՝ հաշվի առնելով, որ համաճարակայինիրավիճակը գրեթե ամեն օր փոխվում է:

. ՌԴ նախագահն առաջարկել է ապրիլի 28-ը սահմանել որպես շտապ օգնության աշխատակիցների մասնագիտական օր:

. Պուտինը կրկին կոչ է արել շարունակել համակարգված աշխատել կորոնավիրուսի դեմ պայքարում: Նրա խոսքերով, չնայած գրանցված ցուցանիշներին, իրենք կարող են փաստել, որ  դանդաղեցվել է Ռուսաստանում կորոնավիրուսային համաճարակի տարածումը: Նրա խոսքով ՝ դա «ընդհանուր աշխատանքի արդյունքն է, երկրի միլիոնավոր քաղաքացիների պատասխանատվությունն է, որոնք ականջալուր են եղել բժիշկների եւ մասնագետների առաջարկություններին, հոգ են տարել իրենց առողջության մասին եւ պաշտպանել իրենց սիրելիներին»:

. Միաժամանակ, ՌԴ նախագահն ընդգծել է, որ իրավիճակը բավականին բարդ է. «Հիվանդության դեպքերի ամենօրյա ցուցանիշները կարգավորվել են: Սակայն սա չպետք է մեզ առանձնապես ոգեւորի, որովհետեւ իրավիճակը դեռ մնում է բարդ, իսկ մասնագետներն ու գիտնականները փաստում են՝ հիվանդության պիկը դեռեւս հաղթահարված չէ:

. Կորոնավիրուսով վարակվելու ռիսկերը Ռուսաստանում դեռ բարձր են գնահատվում, վարակի հետ կարող է բախվել յուրաքանչյուրը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2611 դիտում

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը

Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը

Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար

Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը

Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր

Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում

Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան

Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար

Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar

Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել

Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ

Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում

Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը

Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ

Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի