Ոստիկանները շարունակում են հսկողություն իրականացնել Գավառում. ըստ համայնքապետարանի՝ իրավիճակն այս պահին խաղաղ է

Երեկ տեղի ունեցած միջադեպերից հետո Գավառում այս պահին իրավիճակը խաղաղ է, ոստիկանների կողմից՝ վերահսկելի. համայնքապետարանի հետ համագործակակցությամբ՝ իրենք իրենց գործն անում:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գավառի համայնքապետարանի մամուլի քարտուղար Ալլա Մանուկյանը՝ նշելով, որ իր տեղեկություններով՝ գիշերը եւս նոր միջադեպեր Գավառում չեն գրանցվել:

Մանուկյանի խոսքով՝ քաղաքում այժմ խուճապ չկա. «Ամեն ինչ նորմալ ընթանում է, ոստիկանները նկատելի են քաղաքում, շատ մեծ չեն, բայց կան, շրջում են, հսկում, իրենց գործը անում, մարդիկ էլ հանդարտվել են. ես երկար ճանապարհ քայլեցի, իրենց առօրյայով էին արդեն, գնումներով»:

Թե կատարվածի վերաբերյալ ինչ վարկածներ են շրջանառվում քաղաքում, Ալլա Մանուկյանը չնշեց՝ ասելով, որ դրանց վրա փորձում են չկենտրոնանալ. «Խոսել կարող են, ինչ ասես, չգիտես՝ որն է ճիշտ, որը՝ սխալ, մենք սպասում ենք պաշտոնական տեղեկատվությանը: Դեպքի մասին էլ գիտենք այնքան, որքան դուք, միայն կարող ենք ասել, որ համայնքապետարանը ոստիկանության հետ համագործակցությամբ անում է ամեն ինչ, որ քաղաքում խուճապ չլինի, եւ մարդիկ ապրեն իրենց բնականոն առօրյայով, մինչեւ իրավապահ մարմիններն իրենց աշխատանքը կավարտեն»: Թե քանի՞սն են վիրավորները, եւ արդյոք նրանց մեջ կան ոստիկաններ կամ բժիշկներ, Մանուկյանը չգիտեր: Հարցին, թե արտակարգ դրության պայմաններում ինչպե՞ս են կարողացել 500 հոգով հավաքվել բժշկական կենտրոնի մոտ եւ ներխուժել, Մանուկյանը դժվարացավ պատասխանել. «Չեմ կարող ասել, գուցե մարզպետը մանրամասնի, գուցե միանգամից են լցվել, հնարավոր չի եղել վերահսկել, որովհետեւ կարանտինը պահպանվում է քաղաքում, օրվա մի որոշ ժամերի ակտիվություն նկատվում է, խանութ գնալ-գալ, բայց քաղաքում հիմնականում խաղաղ վիճակ է, ուղղակի այդ պահին այդ դեպքով պայմանավորված՝ կուտակումներ են եղել, որ կարանտինով հնարավոր չի եղել զսպել»,- նշեց Մանուկյանը:

Հիշեցնենք՝ երեկ Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները, մարզպետի խոսքով՝ մոտ 500 հոգի, հավաքվել էին հիվանդանոցի տարածքում, վնասել հիվանդանոցը, ներխուժել տարբեր մուտքերից:

Ոստիկանության այսօր առավոտյան տարածած հաղորդագրության համաձայն՝ կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ. «Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, հիվանդանոցում որևէ մեկը չի սպանվել»,- ասված է հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ կրակոցների հետեւանքով կա երկու զոհ եւ վիրավորներ:

Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ առաջիկայում դեպքերի վերաբերյալ կտրվի պաշտոնական հաղորդագրություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2747 դիտում

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել