Երևան
12 °C
Երեկ Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած հարձակման հետեւանքով տուժած բուժաշխատողներ չկան, միջադեպի հետեւանքով ոստիկաններն են որոշակի քերծվածքներ ստացել, լուրջ վնասվածքներ չեն:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ նշելով, որ հիվանդանոցն է կրել գույքային վնասներ. «Հիվանդանոցում ջարդված են բավականին շատ պատուհաններ, դռներ, պատերի այնպիսի հատվածներ, որտեղ գիպսակարդոն է, հիվանդասենյակներում գույք է կոտրված, բժշկական սարքավորումների վնաս չի եղել»:
Գնել Սանոսյանի խոսքով՝ կատարվածը կապ չունի Նորատուսի եւ Գավառի միջեւ տեւական ժամանակ շարունակվող թշնամանքի հետ, սա մոտ 20 օր առաջ երկու երիտասարդների միջեւ տեղի ունեցած վեճի շարունակությունն է. «Հիմնական վարկածը այն է, որ օրեր առաջ երիտասարդներ են իրար հետ վիճել, ծեծկռտուք է տեղի ունեցել, որը, ավելի խորանալով, հանգեցրել է հրաձգության, կենցաղային վեճ է եղել, ինչքան հասկացա, առանձնապես լուրջ բան չի եղել, ուղղակի երիտասարդներ են՝ 18-20 տարեկան, իրենց վեճն է այսպես վերաճել»:
Ըստ մարզպետի՝ դեպքի օրը երկու կողմերի մեքենաները, որոնք մոտ 5-6-ն էին, իրար հետեւից նույն ուղղությամբ եկել են Ազատության փողոց, այդ հատվածում կանգնել, դուրս եկել մեքենաներից, եւ սկսվել է փոխհրաձգությունը. դրա հետեւանքով էլ զոհվել է 2 հոգի, վիրավորվել՝ 5-ը, վնասվել են նաեւ մեքենաները: Զոհվածներից մեկը, ինչպես հայտնել ենք, Գավառի բնակիչ, ռազմական քննիչ Զոհրաբ Պարոնիկյանն է, մյուսը՝ Նորատուսի բնակիչ Վահե Ավետիսյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների, Պարոնիկյանի հետ ազգակցական կապ ունի: Ինչ վերաբերում է վիրավորներին, նրանք ընդհանուր առմամբ 5-ն են, եւ, ըստ մարզպետի, բոլորն էլ տեղափոխվել են Երեւան. Գավառի հիվանդանոցում տվյալ դեպքին առնչվող որեւէ վիրավոր էլ չկա. «Վնասվածքները հիմնականում հրազենային են, երկուսի պարագայում նաեւ դանակահարության հետեւանքով առաջացած վնասվածքներ կան, ընդհանուր առմամբ բավականին ծանր վիճակում գտնվող վիրավորներ ունենք, տարիքները հստակ չգիտեմ, բայց տարբեր են. երիտասարդ էլ կա՝ սկսած 18-ից, 30, 30-ից ավելի»:
Երկուսը, որի մասին նշեց, մարզպետը, ի սկզբանե Ազատության փողոցում վիրավորում ստացած եւ հիվանդանոց տեղափոխվածներն են, որոնց հետեւից էլ ավելի ուշ եկել են մյուս կողմի հարազատները՝ հաշվեհարդար տեսնելու. «Պատճառը, թե ինչպես է այդքան արագ այդքան շատ մարդ հավաքվել հիվանդանոցի մոտ, այն է, որ թե՛ մահացածների, թե՛ վիրավորների մեջ ե՛ւ Գավառից, ե՛ւ Նորատուսից բնակիչներ են. երկու կողմից էլ արագ հավաքվել են, եւ այդ պահին ոստիկանական ուժերը փոքրաթիվ են եղել, այդ պատճառով են կարողացել ներխուժել հիվանդանոց, իհարկե, պրոցեսի մեջ ոստիկաններն անընդհատ ավելացան, եւ հիմա ամբողջ վերահսկողությունը շատ լավ կատարվում է»:
Գնել Սանոսյանի խոսքով՝ հիվանդանոց ներխուժելով՝ դանակի հարվածներ են հասցրել երկու հոգու, որոնց առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են Երեւան: Հարցին՝ նրանք ինքնակա՞մ են հեռացել դեպքի վայրից, թե՞ ոստիկանների գործողությունների արդյունքում, Սանոսյանը պատասխանեց. «Ե՛ւ նա, ե՛ւ նա. մի կողմից գտնելով վիրավորներին եւ նրանց այնտեղ նորից վնասելով՝ հավանաբար հոգեբանորեն հանգստացել են, մյուս կողմից ոստիկանների, բուժաշխատողների, մարզպետարանի աշխատակիցների աշխատանքի արդյունքում է, որ դուրս են եկել հիվանդանոցից»: Նշենք, որ հիվանդանոցի տարածքը տեսանկարահանվում է, եւ, ըստ մարզպետի, դեպքերի հիմնական մասը ֆիքսված է. «Դրանք տրամադրվել են իրավապահներին, նրանք աշխատում են այդ տեսաձայնագրությունների հիման վրա»:
Սանոսյանը տեղեկացրեց, որ մարզում իրավիճակը հիմա բավականին կայուն է, Ոստիկանության մեծաթիվ ուժեր են կենտրոնացած ե՛ւ Գավառում, ե՛ւ Նորատուսում. «Ոստիկանության աչալուրջ աշխատանքի արդյունքում այժմ իրավիճակը վերահսկելի է, ըստ իրավական ցուցումների՝ աշխատանքներ են տարվում, ինչպես գիտեք, կան բաժին տեղափոխվածներ, ձերբակալվածներ, գործընթացը անընդհատ պրոցեսի մեջ է»: Թե կոնկրետ ովքեր են ձերբակալվածները, որ կողմից, Սանոսյանը չգիտեր, ասաց՝ անձնական տվյալների չի տիրապետում: Ինչ վերաբերում է մամուլի այն հրապարակումներին, թե գիշերը հարձակում է եղել Նորատուսի բնակիչների տների վրա, մարզպետն ասաց, որ, իր ունեցած տեղեկություններով, վեճի հետ կապված շարունակություն գիշերը չի եղել. «Հավանաբար նկատի են ունեցել այն, որ Ոստիկանությունը գիշերը Նորատուսի բնակիչների է բերման ենթարկել: Իրավապահ համակարգը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կատարվածը ոչ միայն շարունակություն չունենա, այլ նաեւ դեպքով անցնող անձանց հայտնաբերի եւ ըստ իրենց արարքների՝ պատժի»,- եզրափակեց Սանոսյանը:
Հիշեցնենք՝ երեկ Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները, մարզպետի խոսքով՝ մոտ 500 հոգի, հավաքվել էին հիվանդանոցի տարածքում, վնասել հիվանդանոցը, ներխուժել տարբեր մուտքերից:
Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ, եւ ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ: Լրացուցիչ տեղեկատվություն է տրամադրել նաեւ Քննչական կոմիտեն՝ նշելով, որ արյունոտ իրադարձությունների արդյունքում հարուցվել են 3 տարբեր քրեական գործեր, որոնք միացվել են եւ քննվելու են մեկ վարույթում՝ ՔԿ-ի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչներից կազմված քննչական խմբի կողմից: Մասնավորապես, քրեական գործեր են հարուցվել սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի, գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու եւ զանգվածային անկարգությունների փաստերի առթիվ: Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով այս պահին հայտնի է 5 ձերբակալվածի մասին:
Քննչական կոմիտեի ամբողջական հաղորդագրությունը՝ այստեղ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT