Արցախի Ազգային ժողովում Բակո Սահակյանն անդրադարձել է իր ղեկավարման 13 տարիների իշխանության աշխատանքներին

Ապրիլի 30-ին Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովը  Աշոտ Ղուլյանի նախագահությամբ գումարել է 11-րդ նստաշրջանի հերթական նիստը:

ԱՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ բացելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ համավարակի տարածման վտանգի և հետագայում հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում համապետական ընտրություններին մասնակցության և նոր իշխանությունների ձևավորման գործում իրենց սահմանադրական իրավունքի պատշաճ իրացման համար: Աշոտ Ղուլյանը ԱՀ նորընտիր նախագահին և 7-րդ գումարման խորհրդարան անցած քաղաքական ուժերին մաղթել է արդյունավետ գործունեություն և հույս հայտնել, որ նրանք ևս ջանք չեն խնայելու՝ ամրապնդելու անկախ պետականության հիմքերը և նոր մակարդակի բարձրացնելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ խորհրդարանական դիվանագիտությունը:

Խորհրդարանի ղեկավարը նաև ընդգծել է, որ գործող Ազգային ժողովը, առաջնորդվելով երկրի Սահմանադրությամբ և ԱԺ Կանոնակարգ-օրենքով, մինչև լիազորությունների ավարտը՝ մայիսի 21-ը, իրականացնելու է խորհրդարանին վերապահված գործառույթները՝ պահպանելով հարցերի քննարկման ընթացակարգերն ու ժամկետները:

Նիստի օրակարգը հաստատելուց առաջ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանն առաջարկել է նիստի օրակարգից հանել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ խմբակցությունը նախագծի վերաբերյալ անհամաձայնություններ ունի: Նախագծի հեղինակ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանն ընդունել է խմբակցության առաջարկը: Արդյունքում օրինագիծը հանվել է նիստի օրակարգից:

Նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանը լսել է ԱՀ նախագահի նախորդ տարվա ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև ընթացիկ տարվա ծրագրի վերաբերյալ հաղորդումը:

Նախագահ Բակո Սահակյանը ներկայացրել է երկրի կենսագործունեությունն ապահովող բոլոր ոլորտների աշխատանքները և ստացված արդյունքները: Նախագահը նաև անդրադարձել է իր ղեկավարման 13 տարիների՝ իշխանության բոլոր մարմինների հետ համատեղ աշխատանքի ցուցանիշներին. մասնավորապես՝ ՀՆԱ 2007թ.՝ 70,8 մլրդ դրամ,  2019թ.՝ գերազանցել է 242 մլրդ դրամը, 1 շնչին հասնող ՀՆԱ-ն՝ 2007թ.՝ 1490 ԱՄՆ դոլար, 2019թ.՝ 4803 ԱՄՆ դոլար, պետական բյուջեի ծավալը՝ 2017թ.՝ 30,8 մլրդ դրամ, 2020թ.՝ 121 մլրդ դրամ: Բակո Սահակյանը նաև նշել է, որ այս տարիների ընթացքում իրականացվել և ավարտին են հասցվել մի շարք ռազմավարական ծրագրեր, այդ թվում՝ Հյուսիս-հարավ և Վարդենիս-Մարտակերտ մայրուղիների կառուցումը, Ստեփանակերտը և հանրապետության տասնյակ բնակավայրեր ապահովվել են շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Ամփոփելով խոսքը՝ Բակո Սահակյանը նշել է, որ հեռու է այն մտքից, թե հաջողվել է լուծել բոլոր խնդիրները, որոնք եղել են իշխանության պատասխանատվության շրջանակում և վստահություն հայտնել, որ հանրապետության նոր իշխանությունները, հենվելով այս տարիների ընթացքում ձեռք բերված հաջողությունների վրա, կշարունակեն, որոշ դեպքերում էլ՝ կբազմապատկեն դրանք՝ արդյունավետորեն լուծելով բոլոր խնդիրները՝ ուղղված երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի դինամիկ բարելավմանը, ժողովրդի բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացմանը, քաղաքացիների անվտանգության ապահովմանը:

Պատասխանելով ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների վերաբերյալ արված հայտարարությանը՝ Արցախի Հանրապետության նախագահը նշել է, որ Արցախի իշխանություններն այս տարիների ընթացքում հաստատակամ են եղել իրենց դիրքորոշման մեջ, այն է՝ Արցախի անվտանգությունը սակարկման ենթակա չէ, և վերադարձ անցյալին՝ թե՛ տարածքների, թե՛ կարգավիճակի առումով, չի լինելու:

Ամփոփելով նիստի այդ հատվածի արդյունքները՝ ԱԺ նախագահը խորհրդարանի անունից շնորհակալություն է հայտնել Բակո Սահակյանին՝ նախորդ տարիների ընթացում համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Ընդմիջումից հետո նիստը կշարունակվի «Օրենսդիր-գործադիր» հարցուպատասխանի ընթացակարգով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1634 դիտում

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ