«Պարենային շտապ օգնություն»-ը սննդային ծանրոց է հասցրել գյումրեցի 1000-րդ ընտանիքին

Գյումրիում արտակարգ դրության օրերին սոցիալական խնդիրներն առավել սրվեցին, աղքատները դարձան ծայրահեղ աղքատներ, օրավարձով աշխատողները ընդհուպ մոտեցան աղքատության շեմին, շատերն էլ շեմեցին ու հայտնվեցին անորոշության մեջ:

Լուիզան միայնակ 3 երեխա է մեծացնում: Մինչ արտակարգ դրությունը կարողացել է մի կերպ ծայրը-ծայրին հասցնել: Տարբեր մարդկանց տներում օրավարձով հավաքարարէ աշխատել: Այս օրերին, սակայն, ընտանիքները Լուիզայի կարիքը չեն ունեցել: Նախ, որ բոլորը տանն են եղել, հետո էլ շփումների սահմանափակման անհրաժեշտություն կար:

Այս ընտանիքը 1000-երորդն էր «Պարենային շտապ օգնություն» ծրագրի ցանկում: Նրանք այսօր ստացան իրենց հասանելիք սննդի ծանրոցը: Սոցիալական աջակցության պարենային զամբյուղը (ծանրոց) ներառում է մեկ շաբաթվա հաշվարկով պարենային ապրանքներ։ Ծանրոցի մեջ մտնող պարենային ապրանքերի ցանկի համար հիմք է հանդիսացել ՀՀ պարետատան կողմից սահմանված ապրանքների ցանկը՝ մոտ 12000 դրամի չափով: «Բացի այս 1000-րդ ընտանիքից, 60 ընտանիքներ մեկ ամսվա ընթացքում հասցրել են ստանալ 2-րդ պարենային փաթեթները: Այժմ ունենք պահեստավորված 300 փաթեթ ևս»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց նախաձեռնող թիմի անդամ Կարեն Պետրոսյանը։

Մարտի 28-ից մեկնարկած «Պարենային շտապ օգնություն» ծրագրի շրջանակներում հավաքագրվել է արդեն 2մլն 498 հազար 300 դրամ, որից  300,000 դրամը նպատակային՝ Թռչունյան տան նախկին 25 սաների  ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար: «Պարենային շտապ օգնություն» ծրագրի շրջանակներում Գյումրու սուպերմարկետներում և մեծ խանութներում տեղադրվել են նաև  ծրագրի տարբերանշաններով սայլականեր ու արկղեր, որտեղ քաղաքացիները պարենի տեսքով աջակցություն են  ցուցաբերում առկա իրավիճակով պայմանավորված եկամուտներից զրկված կարիքավոր ընտանիքներին: Արկղերը բավականին  մեծ արագությամբ լցվում են մթերքներով: Մթերային աջակցությունը դրամական գնահատմամբ կազմում է 1,800,000 ՀՀ դրամ»,-տեղեկացրեց Կարեն Պետրոսյանը։

Սուպերմարկետներից հավաքագրված փաթեթներից բացի, անհատներն ու տարբեր կազմակերպություններ ևս ծրագրին բնաիրային նվիրատվություն են կատարել: Դրամական գնահատմամբ այն  կազմում է 1մլն 495 հազար դրամ։

900 փաթեթ ծրագիրը ձեռք է բերել Շիրակի մարզպետարանի օգնությամբ։ 500 փաթեթ տրամադրվել է «Մի բան անենք» նախաձեռնության կողմից, 300 արկղեր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից։ Առաջիկայում սպասվում է աջակցություն նաև «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից։

Աջակցությունը տրամադրվում է այն ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց եկամուտը կամ զրկվել են եկամուտ ստանալու հնարավորությունից կորոնավիրուսի համավարակի պատճառով, չունեն նվազագույն պարենային կենսական ապահովում և չեն կարող օգտվել կորոնավիրուսի հաղթահարման ուղղված պետության աջակցության ծրագրերից:

Այս օրերի ընթացքում առցանց՝ http://shtapognutyun.am/ կայքում գրանցվել են 2972 ընտանիքներ, որոնց հայտերն ուսումնասիրվել են:  Հաստատվել է 1000 հայտ, 4,9%-ը գնահատման փուլում են։ Դիմումների  կեսից ավելին մերժվել են ծրագրի չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով: Ըստ Կարեն Պետրոսյանի, եղել են քաղաքացիներ, որոնք մի քանի անգամ են գրանցվել կամ մեկ հասցեով մի քանի ընտանիքներ են գրանցվել և հակառակը, երբ մեկ քաղաքացին տարբեր հասցեներից փորձել է աջակցություն ստանալ: Փորձել են կրկնությունները հնարավորինս բացառել:

«Պարենային շտապ օգնություն» ծրագիրն իրականացվում է նախաձեռնող թիմի, Շիրակի մարզպետարանի ու «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի աջակցությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45058 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել