Հրաչյա Հակոբյանը «մաքսանենգ» ծխախոտի հետ կապ չունի. արտադրող ու փոխադրող ընկերությունը նախկին պաշտոնյաներինն է. fip.am

01/05/2020 schedule21:17

Ապրիլի 29-ին լրատվամիջոցներում տեղեկատվություն  տարածվեց, թե Ռուսաստանում կալանավորվել է օդանավ, որը փորձել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով մեծ խմբաքանակի ծխախոտ տեղափոխել։ «Ադեկվադ» նախաձեռնության անդամները, չնշելով որևէ փաստ, հայտարարեցին, թե Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայր Հրաչյա Հակոբյանն է կանգնած շուրջ 40 տոննա մաքսանենգ ծխախոտ արտահանելու հետևում։

Հրաչյա Հակոբյանի՝ այս գործում ներգրաված լինելու պնդումները միանգամից հայտնվեցին մամուլի էջերում։ «Սպուտնիկ Արմենիան», հղում տալով սոցցանցերում պտտվող լուրերին, անդրադարձավ այս գործում Հրաչյա Հակոբյանի մասնակցությանը, «Փաստինֆո» կայքը տարածեց Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանի հայտարարությունը, թե ըստ օդում կախված լուրերի՝ Հակոբյանը համագործակցում է մաքսանենգությամբ զբաղվող կազմակերպության հետ։ Հետագա օրերը, սակայն, ցույց տվեցին, որ ծխախոտ արտադրող և արտահանող ընկերության հետ կապված է ոչ թե Հրաչյա Հակոբյանը, այլ նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ։ 

Այս մասին հայտնում է fip.am-ը:

Հայկական կողմի արձագանքը

Ծխախոտով բեռնված ինքնաթիռի կալանավորման մասին առաջինը հայտնեց Տելեգրամի «Բոյլերնայա» ալիքը: Ըստ աղբյուրի՝ 40 տոննա քաշով խմբաքանակը կալանավորվել էր Կրասնոդարի սահմաններում, եղել էր մաքսանենգ և հայկական դրոշմանիշով։ Առգրավվել էին կեղծ հաշիվ-ապրանքագրերը։ Բեռը պետք է փոխադրվեր Աֆղանստան։ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարությամբ հանդես եկավ դեպքի առթիվ՝ հայտնելով, որ ՊԵԿ-ում լրացվել է ապրանքային էլեկտրոնային հայտարարագիր, առկա են եղել ուղեկցող փաստաթղթերը, որոնք հասանելի են եղել նաև ՌԴ մաքսային մարմինների համար։ ՊԵԿ-ը հայտնել էր, որ ծխախոտն ունի հայկական ծագում, դրանց մաքսային ձևակերպումներն ու հսկողությունը եղել են օրենքի համաձայն ու այլ երկրի տարածքում դրանց հետ կապված գործողությունների մասով ՀՀ մաքսային մարմինները որևէ իրավասություն չունեն և, բնականաբար, որևէ պատասխանատվություն չեն կարող կրել։ 

Հրաչյա Հակոբյանն իր հերթին հերքեց իր մասին շրջանառվող լուրերը՝ որակելով դրանք որպես սուտ։ 

Ո՞վ է արտադրել և արտահանել ծխախոտը Ռուսաստանում առգրավված ծխախոտի արտադրող և արտահանող ընկերությունը «Արմենիան տոբակո քոմփանի» ՍՊԸ-ն է։ Ընկերության ներկայացուցիչը Newarmenia.am-ի հետ զրույցում հաստատել է, որ խմբաքանակն իրենք են ուղարկել Աֆղանստան՝ կասկած հայտնելով, որ իրենց մրցակից կազմակերպություններն են փորձում խոչընդոտ ստեղծել իրենց համար։ Ընկերության տնօրեն Արմեն Ունանյանը բացառել է, որ կարող է խմբաքանակի մեջ հայկական դրոշմանիշով ծխախոտ լինել։ «Արմենիան տոբակո քոմփանին» հիմնվել է 2017-ին, ինչպես նշվում է պաշտոնական կայքում՝ ընկերությունում կատարվել է 15 միլիոն դոլարի ներդրում։ «Արմենիան տոբակո քոմփանիին» են պատկանում «Զենոն» և «Մագնուս» ապրանքանիշերը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7971 դիտում

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար

«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան

Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր