Չափազանց Էական է ձեւավորել փաթեթային շրջանակ. ՀՀ ԱԳ նախարարը՝ Լավրովի հայտարարության և ԼՂ հարցով բանակցությունների մասին

«Չի կարող որեւէ մեկը սպասել, որ Հայաստանը Արցախի հարցով բանակցություններում կատարի որեւէ քայլ, որը համադրելի չէ, որը ենթադրում է զիջում եւ վնասում է մեր ազգային անվտանգությանը». այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հրավիրված նիստում պատգամավորների՝ իրեն ուղղված հարցերին ի պատասխան՝ պարզաբանեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Պատգամավորների խնդրանքով անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե ղարաբաղյան հարցով բանակցություններում ներկայումս ակտիվորեն քննարկվում է մեկ տարի առաջ առաջարկված փուլային տարբերակը՝ նախարարն ասաց, որ շատ էական է՝ մնալ սառնասիրտ եւ հանգիստ:

Ըստ նրա՝ շատ հրապուրիչ է մանավանդ ներքին դաշտի համար գունավոր ձեւերով ներկայացնել ինչ-որ բաներ, բայց այն, ինչ ասում են, ավելի քան հստակ է: Նախարարն ասաց, որ Լավրովի հայտարարությունից հետո արձագանքներ եղել են, այժմ կարիք չկա ավելի փորփրել այդ ամենը, պետք է շարունակել աշխատել:

«Ես որեւէ կերպ չեմ ներգրավվելու այն մրցակցության մեջ, թե ով է ավելի շատ հայրենասեր, ով՝ քիչ: Երբ որ մենք ներգրավված ենք բանակցություններում, առավել քան լուրջ ենք այն հարցերի շուրջ, որոնք Հայաստանի գերակայությունն են: Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը մենք բերել ենք առաջ՝ որպես կարեւորագույն խնդիր: Այն, ինչ գոյություն ունի այսօր, դա անվտանգային համակարգ է»,- ընդգծեց Մնացականյանը:

Նախարարը բացառեց, որ հնարավոր է բանակցությունների ընթացքում մի բան խոսել, որը չի համապատասխանում հրապարակային ասվածին:

«Այդ ամենը ո՛չ արտգործնախարարներն են պայմանավորվելու, ո՛չ էլ ղեկավարները, այլ հասարակությունները եւ ժողովուրդները: Ես ինձ շատ ամուր եմ զգում, որ իմ մանդատը, որպես բանակցողի, բխում է մեր կառավարության մանդատից, եւ կառավարության մանդատը բխում է ժողովրդի մանդատից: Սա առավել քան ամրացնում է մեր դիրքերը բանակցային գործընթացում: Եթե որեւէ մեկը կա, որ հնարավոր է համարում դա, ուրեմն դա նույնիսկ մեկնաբանության ենթակա չէ, որովհետեւ դա բացարձակ հիմարություն է»,- շեշտեց ՀՀ արտգործնախարարը:

Դիմելով պատգամավորներին՝ նա ասաց, որ եթե հարցնում են, թե Հայաստանի դիրքորոշումները ընդունե՞լ են բանակցության մասնակիցները, ապա այդ դեպքում հարցը շուտվանից լուծված կլիներ: Նույնը, ըստ նրա, վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշումներին:

Նախարարը ընդգծեց՝ մեկ բան հստակ է. Հայաստանը բացառում է սպառնալիքի գործոնը բանակցային  գործընթացում:

Անդրադառնալով հարցին՝ ի վերջո Հայաստանի համար ընդունելի է խնդրի կարգավորման փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակը՝ նախարարն ասաց, որ էական է ձեւավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորությունները հստակ են:

«Կար մի գործընկեր, որն ասում էր՝ մենք համաձայն ենք փուլային տարբերակի. առաջին փուլում ստատուսն է որոշվում, հետո՝ մնացածը: Մեզ համար էական է ձեւավորել փաթեթային շրջանակ, որտեղ պարտավորությունները արտահայտված են, շոշափելի են, վեարհսկվում են: Եթե ենթադրվում է փուլային տարբերակ, որտեղ մի կողմը սկսում է իրականացնել իր պարտավորությունները ավելի մեծ չափով եւ չի ստանում համադրելի պատասխան քայլ պարտավորություն մյուս կողմից, ինքը խարխլում է իր անվատանգային դիրքերը բանակցությունների մեջ, եւ նման իրականացումը անհնար է»,- ասաց ԱԳ նախարարը:

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը Մնացականյանի պատասխանից հետեւյալ եզրակացությանը եկավ. «Մենք ֆիքսում ենք շատ կարեւոր մի պահ, որ հայկական կողմի համար էական չէ փաթեթային, թե փուլային տարբերակը, էական է համադրելիության եւ բալանսի պահպանումը»: ԱԳ նախարարը համաձայնեց պատգամավորի այդ ձեւակերպմանը: 

Նախարարին հարց ուղղվեց նաեւ գազի գնի շուրջ Ռուսաստանի հետ տարվող բանակցությունների մասին եւ շանտաժի տարրեր պարունակող այն դիրքորոշման մասին, որոնցում ակնարկվում էր Հայաստանում ռուսական Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության շուրջ եղած դատական գործընթացը:

Մնացականյանն ասաց, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի դաշնակցային հարաբերություններ, որի օրակարգը չափազանց ընդարձակ է: Ըստ նրա՝ գազի հարցը Հայաստանի համար չափազանց էական նշանակություն ունի, ուստի ՌԴ հետ շարունակելու են քննարկել այդ հարցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8613 դիտում

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից