Անվտանգ հպում․ համավարակի առիթով հայ հեղինակների ստեղծած դետալը կօգնի ձեռքով չդիպչել վարակի աղբյուր մակերեսներին

Վիրուսից պաշտպանվելու համար հաճախ հնչող հորդորներից է բռնակին, ծորակին, վերելակի եւ բանկոմատի կոճակներին դիպչելուց հետո ձեռքերն անպայման ախտահանել կամ լվացվել։ Բայց պատկերացրեք՝ առավել անվտանգ կլինի դրանց ընդհանրապես չդիպչելը։

Հայազգի հեղինակների ստեղծած «Shield20»-ը հենց այդ նպատակի համար է:

Shield բառը թարգմանաբար վահան է նշանակում, իսկ 20-նն էլ խորհրդանշում է այս տարի տարածված վիրուսը։

Արույրից (լատուն) պատրաստված դետալի օգնությամբ կարելի է բացել դուռը, բարձրացնել ծորակը, սեղմել կոճակը՝ առանց ձեռքով դիպչելու:

Ինչպես մեր զրույցում պատմեց «Makichyan Consulting» ընկերության հիմնադիր տնօրեն Գրիգոր Մակիչյանը, համաձուլվածքի մեջ 70%-ը պղինձ է։ «Shield20»-ը, դետալից բացի, կազմված է կաշվե պատյանից, ներսում առկա է կտոր, որտեղ էլ անհրաժեշտ է լցնել սպիրտ կամ այլ ախտահանիչ նյութ։ Այն օգտագործելուց հետո, երբ փակում ես, ախտահանվում է։

«Safe Touch Save Lives» կամ թարգմանված տարբերակով՝ «Անվտանգ հպումը կյանք է փրկում»․ սա ապրանքի կարգախոսն է։

Թե ինչու հենց արույր, սա էլ իր բացատրությունն ունի, Մակիչյանի խոսքով՝ մասնագետները վստահեցնում են, որ այդ նյութը կարճ ժամանակ է վիրուսն իր վրա պահում։

Հպումն անվտանգ դարձնող ապրանքը նորություն չէ աշխարհում, սակայն հայկականը կտարբերվի մնացածից, քանի որ առանձին դետալից բացի այն ունի կաշվե պատյան, ներսում կտոր։ Այլ նման ինքնախտահանվող տեսակ չկա։

Համավարակի ֆոնին հետաքրքիր ապրանքը դեռեւս չի վաճառվում։ Զանգվածային արտադրություն առայժմ չկա: Արդեն պայմանավորվել են տարբեր արտադրողների հետ, կաշին, պատյանը մեկ հոգի է արտադրում, դետալը լազերով մեկ ուրիշն է ստանալու։ Այժմ մուտք են գործել հատուկ հարթակ, տեղադրել ապրանքն ու մարքեթինգային արշավ են իրականցնում։

«Դրանք հարթակներ են, որտեղ ապրանքը տեղադրվում է, մարդկանց ասվում է, որ նման բան ենք ցանկանում արտադրել, եւ իրենք նախապես գումարը տրամադրում են»,- նշեց Մակիչյանը՝ հավելելով՝ իմաստն այն է, որ մարդիկ ապրանքը հավանում են, դրա ստեղծման համար կանխավճար տրամադրում, որ հետո իրենց առաքեն։

Այժմ պլանավորած է ամբողջ արտադրական ընթացքը։ Սպասում են գումարը հավաքվի, մոտ մեկ ամսից Հայաստանում կսկսվի արտադրությունն ու առաքումը։

Ինչպես պատմեց մեր զրուցակիցը, «Makichyan Consulting»-ը խորհրդատվական ընկերություն է։ Տարիների ընթացքում կուտակված փորձը, կապերը մղում են վերը նշված գործունեությամբ զբաղվելու։ 3 տարի է՝ մտածում են՝ նման հարթակներում ապրանքներ տեղադրելու եւ արտադրություն կազմակերպելու մասին։ Համավարակն էլ առիթ է հանդիսացել այս դետալը սարքելու։

Այս պահին հարթակում ապրանքի նկատմամբ հետաքրքրվածությունը դեռ այնքան էլ մեծ չէ, թեեւ հարցերը շատ են։ Սպասում են, որ արդեն հաջորդ շաբաթներին աշխուժություն կլինի:

«Shield20»-ը Մակիչյանն ընդամենը միջոց է համարում՝ մեծ նպատակին հասնելու համար։ Իր խոսքով՝ կարեւորը գործընթացն է, որը ցանկանում են իրականացնել։ Կսովորեն, հետագայում մնացած ապրանքները կսկսեն ավելի լավ ներկայացնել դրսի հարթակներում եւ արտադրել Հայաստանում։

Արդեն մոտ 10 նախագիծ ունեն։ Դրանց մի մասը հնարավոր է կարճատեւ բնույթ կրեն, ինչպես օրինակ՝ այս մեկը, որը համավարակի շրջանն անցնելու հետո հնարավոր է այլեւս հետաքրքրություն չառաջացնի։ Հույս ունեն՝ մնացած նախագծերի մեծ մասն այստեղ սերիական արտադրություն ունենա։

Գլոբալ նպատակն, ըստ ընկերության հիմնադիրի, Հայաստան ֆինանսական հոսքեր բերելն է։

«Մենք ուզում ենք Հայաստանում տնտեսությունը զարգանա, տնտեսությունը զարգացնելու ամենալավ ճանապարհը տեղական արտադրությունը զարգացնելն է»,- նշեց Մակիչյանը՝ հավելելով, որ արտադրությունը զարգացնելու համար էլ պետք ունենալ ֆինանսական ներդումներ, իսկ այդ տարբերակներից մեկն էլ իրենց ընտրածն է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7631 դիտում

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս

Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը

Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան

ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել