Սերգեյ Մեղրյանն ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 22-ամյակի առիթով

05/05/2020 schedule11:52

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առիթով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է գլխավոր հարկադիր կատարողի ուղերձը․

«Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարգելի՛ գործընկերներ և վետերաններ,

Երկրում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Հարկադիր կատարողի օրվան նվիրված շնորհավորական ուղերձս հղում եմ այս ձևաչափով:

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 22-ամյակի առթիվ:

Ծառայության կենսագրության այս տարիների համապատկերը թույլ է տալիս ոչ միայն գույքագրել ծառայությունում իրականացված բարեփոխումները, արձանագրած ձեռքբերումներն ու բացթողումները, այլ նաև վերլուծել նոր մարտահրավերները և ուղենշել առաջիկա անելիքներն ու զարգացման հեռանկարները:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր ուրույն դերն ու կարևորությունն ունի Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտում իրավունքի գերակայության հաստատման, դատական ակտերի կատարման գործընթացի օրինականության ապահովման և իրավակարգի ամրապնդման գործում:

Ծառայությունը, հավատարիմ լինելով արդարադատության ոլորտի բարեփոխումների համալիր ծրագրերի իրագործման հայեցակարգային մոտեցումներին, իր ամենօրյա աշխատանքով հետամուտ է օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների արդյունավետ իրականցմանը:

Այսօր էլ մեզանից՝ որպես պետական մարմինների և հասարակության միջև արդյունավետ և իրավունքահեն հարաբերությունները երաշխավորող հիմնական կառույցից, սպասելիքները մեծ են: Եվ պատահական չէ, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իր առաջնային խնդիրներից է համարում ոչ միայն Ծառայության գործունեության օրինականության, մատչելիության և թափանցիկության ապահովումը, այլ նաև հասարակական ընկալումներում Ծառայության նկատմամբ վստահության ցուցիչի բարձրացումը: Այս հարցում առանցքային է մեզնից յուրաքանչյուրի բարեխիղճ, հետևողական և հաշվետու աշխատանքը: Պատասխանատվության այն չափաբաժինը, որ ունի մեզանից յուրաքանչյուրը, պետք է լինի առաջնորդող՝ մեր աշխատանքը լավագույնս կատարելու ձգտմամբ, իսկ երբեմն Ծառայության աշխատանքին հասցեագրված ողջամիտ քննադատությունը պետք է դիտարկել որպես ազդակ՝ եղած բացթողումները շտկելու, նոր մարտահրավերները հաղթահարելու, անհրաժեշտ գործիքակազմերի կիրառմամբ օրենսդրական լուծումներ գտնելու համար:

Համակարգային բարեփոխումների համատեքստում այսօր, առավել քան երբևէ, մեր հարկադիր կատարողը պետք է առանձնանա մարդկային և մասնագիտական բարձր որակներով՝ իր ամուր կամային հատկանիշներով, բարոյական արժեհամակարգով, ամենօրյա հաշվետու աշխատանքով:

Ուզում եմ այս նշանակալի օրը գնահատանքի խոսքեր ուղղել մեր վետերաններին, որոնք իրենց ներդրումն ունեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայացման ու զարգացման գործում։ Միևնույն ժամանակ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր աշխատակիցներին, որոնք երկրում ստեղծված արտակարգ դրության պայմաններում և իրենց գործառույթներն իրականացնում են նվիրումով և այն գիտակցմամբ, որ առաջնային է պետության և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանությունն օրենքի տառին համապատասխան:

Վստահ եմ՝ առաջնորդվելով սկզբունքայնությամբ, պետական մտածողությամբ, պետության և հասարակության նկատմամբ ունեցած հարգանքով և կենտրոնացնելով բոլորիս փորձառությունը, գիտելիքներն ու ջանքերը՝ կկարողանանք արժանապատվորեն և մեծագույն պատասխանատվությամբ իրականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորություների ողջ շրջանակը:

Կրկին շնորհավորելով բոլորիս Հարկադիր կատարողի մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն, անփորձանք ծառայություն՝ ի նպաստ մեր երկրի և մեր ժողովրդի»: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1500 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս