Երեխաների մայրը դեպքի մասին իմացել է հարեւաններից. մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

05/05/2020 schedule12:43

(Թարմացված)

Երկու երեխային 9-րդ հարկի պատուհանից նետած, ապա ինքն էլ նետված 40-ամյա տղամարդուն բակում ճանաչել են՝ որպես նորմալ, ադեկվատ, կիրթ մարդու. այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում նշեցին տարածքում ապրող բնակիչներից ոմանք: Մյուսները վստահեցնում էին, որ ընտանիքին չեն ճանաչել:

Երեխաների հայրը զինվորական է եղել: Ծառայել է Ռուսաստանի Դաշնությունում՝ այնտեղ ապրելով ընտանիքի հետ: Թոշակի է անցել ու Հայաստան վերադարձել, ըստ հարեւանների՝ մոտ երեք տարի առաջ: Բնակիչներից ոմանք նշում էին, որ երիտասարդ ընտանիքն ապրել է ամուսնու մոր ու եղբոր հետ: Մեկ այլ հարեւան նշում էր, որ երեխաների տատը եւ հորեղբայրն առանձին էին ապրում՝ վարձով բնակարանում: 

Երեխանեի հետ պատուհանից նետված տղամարդու հայրը, որը մահացել է մի քանի տարի առաջ, նույնպես, ըստ հարեւանների, զինվորական է եղել: Շենքը, որտեղ նրանք ապրում էին, զինվորականների շենք է:

Սա տան մուտքի դուռն է: Ներսում, որքան հնարավոր էր նկատել, հին վերանորոգում է

Հարեւանների տպավորությամբ, ընտանիքը սոցիալական խնդիրներ չի ունեցել: Մոտակա խանութներից մեկի աշխատողները նույնպես նշեցին, որ նրանց կատարած գնումները հուշում էին, որ սոցիալական պայմանները վատ չեն: Այդուհանդերձ, ըստ նրանց, եղել են դեպքեր, երբ ինքնասպանություն գործած տղամարդը ապառիկով է գնումներ կատարել, բայց թոշակը ստանալուն պես՝ պարտաճանաչ վճարել պարտքը:

Հարեւաններից ոմանք նշում էին, որ երիտասարդ ամուսինները ամուսնալուծված էին, եւ կինը երեխաների հետ բնակվում էր մոր տանը, մյուսներն ասում էին՝ ընտանիքը միասին էր ապրում ու հաճախ էին տեսնում նրանց: 

Նախավերջին հարկի լուսամուտները նրանցն են

Մոտակա խանութում ասացին, որ երեկ ե՛ւ ամուսինը, ե՛ւ կինը առօրյա առեւտուր են արել՝ ձողիկ, խմորեղեն, ելակ են գնել: Արտառոց որեւէ բան նրանց վարքում չեն նկատել: Հարեւանները ենթադրում էին, որ ողբերգական դեպքը գիշերն է տեղի ունեցել: Նրանցից մեկը պատմեց, որ ժամը 07:00-ի սահմաններում տեսել է շտապօգնության աշխատակիցներին, որոնք արտահագուստով են եղել: Մտածել է, թե շենքում կորոնավիրուսով վարակվածության դեպք է գրանցվել, սակայն որոշ ժամանակ անց իմացել է ողբերգական դեպքի մասին: Իրավապահներն այս պահին քննչական գործողություններ են իրականացնում բնակարանում:

Հոր եւ երեխաների դիերը առավոտյան տեսել է մոտակա փռի աշխատողներից մեկը, որն այդ տարածքով աշխատանքի գնալիս է եղել: Ձայն է տվել հարեւաններին, որոնք էլ շտապօգնություն են կանչել:

ՀԺ-ի թղթակիցն այցելեց այդ փուռ, սակայն կնոջ հետ խոսել չհաջողվեց. ղեկավարներից մեկը պատասխանեց, որ նա աշխատանքի է եւ այն ընդհատել չի կարող: Ինչ վերաբերում է կնոջ հոգեվիճակին, ապա գործընկերներն ասացին, որ կինը հանգստացնող դեղեր է ընդունել եւ շարունակում է աշխատել:

Հարեւաններից մեկն էլ ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ երեխաների մայրը դեպքի ժամանակ տանն է եղել: Նշեց, որ երբ կատարվածը տեսնելուց հետո առավոտյան ժամը 07:15-07:30-ի սահմաններում բարձրացել են նրանց տուն, մայրը քնած է եղել:

Ի՞նչը կարող էր դրդել հորը նման քայլի՝ որեւէ մեկը չի պատկերացնում: «Ո՛չ թմրամոլ էր, ո՛չ հոգեկան խնդիրներ են երեւացել, ինչ թեմայից խոսում էինք, արձագանքում էր նորմալ, ադեկվատ, շատ կիրթ մարդ էր: Կինն էլ նորմալ կին էր: Ոչինչ չէր հուշում, որ նման բան կարող է պատահել»,- պատմեցին հարեւանները: Նրանցից մեկն էլ նշեց, որ շատ հոգատար հայր էր, շաբաթ-կիրակի տեսնում էին երեխաների հետ բակում, մարզվում էին միասին, խաղում:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանի ՀԱԹ Բ2 թաղամասում: Թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետեւ ինքն է ցած նետվել մյուս երեխայի հետ: Երեխաներին պատուհանից նետած, այնուհետ ինքնասպան եղած քաղաքացին նրանց հայրն էր՝ 40-ամյա Կարեն Մ.-ն: Երեխաները 8 եւ 5 տարեկան էին, տղամարդն ամուսնալուծված էր: Փաստի առթիվ Երեւանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16485 դիտում

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն