«Շտապ օգնություն» ծառայության զանգերն անցած տարվա համեմատ նվազել են՝ հասնելով օրական 600-650-ի

Մարտ ամսից մինչեւ մայիսի 6-ը COVID-19-ի կասկածով հիվանդանոց է տեղափոխել 2333 հոգի։ Նրանց մեջ եղել են սուր շնչառական վիրուսներ ունեցողներ, եւ մարդիկ, որոնց մոտ կասկածվել է թոքաբորբ։

Երեւանի վերաբերյալ թվերն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց մայրաքաղաքի «Շտապ օգնություն» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ նշելով, որ կանչով մեկնելիս չգիտեն՝ ինչ կանչ են սպասարկելու, եթե տվյալ վիրուսի կասկածն է լինում, անձին տեղափոխում են հիվանդանոց, այնուհետեւ՝ հասնում մնացած կանչերին։

Նա վստահեցրեց, որ նոր վիրուսը չի խանգարում՝ մնացած քաղաքացիներին սպասարկելու։ Կանչերն էլ այս օրերին բավականին նվազել են։ Եթե հունվար-փետրվար ամիսներին օրական դրանց թիվը 900-950 էր, ապա այսօր՝ 600-650։ Այս շրջանում կանչերի թվի այսքան նվազումը ոչ բոլոր տարիներին է բնորոշ. «Այն, ինչ հիմա ունենք, գրեթե 2-3 տարի չենք ունեցել»։

Հակառակ դրան, թեեւ միշտ հունվար-փետրվար ամիսներին, սուր շնչառական վիրուսների ավելացմամբ պայմանավորված, զանգերը շատանում են, այս տարի դրանք գերազանցել են նախորդին՝ պայմանավորված տարբեր գրիպների առկայությամբ։ Անցած տարի օրական թիվը 800-850 էր։

Ծառայության տնօրենը հիշեցրեց, որ ընդհանրապես իրենց հիմնական զանգերը կապված են սիրտ-անոթային խնդիրների հետ, հաջորդ տեղում սուր շնչառական վիրուսներն են, հետո՝ վնասվածքները։

Մեր այն հարցին, թե մարդկանց մեկուսացվելու, քիչ շփվելու արդյունքում կանչերի պատճառների պատկերը փոխվե՞լ է, նա պատասխանեց, որ զանգերի թվի այդքան պակասելը հենց դրանով էլ պայմանավորված է։

Ստեփանյանն ուշագրավ կանչերի, էքստրեմալ դեպքերի օրինակներ չմտաբերեց։ Գործն, ըստ նրա, ընթանում է իր հունով, թեեւ իհարկե, կան պացիենտներ, որոնք բավականին անհանգստացած են ստեղծված իրավիճակով, սակայն հարցը հանգիստ լուծվում է։

Այս ընթացքում եղել են բուժաշխատողներ, որոնք չեն ցանկացել աշխատել COVID-19-ով հիվանդների հետ, նրանք հիմնականում տարիքով մեծ են եղել եւ իրազեկված լինելով, որ խոցելի խմբում են՝ որոշել են ռիսկի չդիմել։

Ծառայության տնօրենի խոսքով՝ այդ բուժաշխատողներին ըմբռնումով են մոտեցել եւ ընդառաջ գնացել։

«Ամեն ինչ նորմալ է, ունենք շատ մեծ բանակ բժիշկների ու բուժքույրերի, որոնք բացարձակ վախեցած չեն իրավիճակից եւ շատ պատրաստակամ իրենց ցանկությունն են առաջարկել աշխատելու»,- նշեց Ստեփանյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1690 դիտում

Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախագիծը ստորագրելու պատմական քայլը. Արշակյան

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Վալերի Հայերը խաղաղությանը միտված ՀՀ կառավարության ջանքերի մասին մտքեր են փոխանակել

Պուտինն «Instagram»-ում և «Facebook»-ում գովազդի արգելքի մասին օրենք է ստորագրել

Ջրհեղեղներ և տորնադոներ ԱՄՆ-ում. հայտնի է առնվազն 20 զոհի մասին. տեսանյութ

Իրանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կոշտ պատասխան կստանա. Իրանի ԱԳՆ

Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել

Կապել են, դանակով հարվածել. ինչպես է սպանվել թանկարժեք մետաղադրամների առուվաճառքով զբաղվող տղամարդը. տեսանյութ

Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր են քննարկվել

Վանաձորի շտապօգնության ավտոպարկը համալրվել է ևս երկու ռեանիմոբիլով. Անահիտ Ավանեսյանն այցելել է կայան

Քննարկվել է տարածաշրջանային բարդ իրավիճակում ՀՀ-Ֆրանսիա փոխհարաբերությունների ռազմավարական նշանակությունը

Խմբի կազմում սպանություն կատարելու համար մեղադրվող 2 անձի վերաբերյալ քրեական վարույթը հանձնվել է դատարան

Շվեյցարիայի կառավարությունը կաջակցի Լոռիում և Տավուշում հեղեղների պատճառով փլուզված կամուրջների վերականգնմանը

ՀԱՄԱՍ-ը չպետք է մասնակցի Գազայի հատվածի կառավարմանը. Մակրոն

Կրծքագեղձի սքրինինգի մեկնարկը` Վանաձորից. ովքե՞ր կարող են անվճար հետազոտվել

ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլ կանցկացվի. Ուկրաինայի փոխվարչապետ

Դիտարկում ենք ԱՄԷ-ն՝ որպես առանցքային գործընկեր. Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ի ներդրումային հնարավորությունները

Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին. ի՞նչ հարցեր են քննարկվել

Տաքսիստի հյուրասիրած կոնֆետներից երեխան թունավորվել է. բժիշկներին հաջողվել է փրկել 3-ամյա աղջնակի կյանքը

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 7-ին

40-ամյա հրուշակագործին դրդե՞լ են ինքնասպանության. ի՞նչ հոդվածով է վարույթ նախաձեռնվել

Շնորհակալ եմ, որ ստիպեցիք ինձ զգալ, ինչպես տանը. Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակ Պարգը Ամստերդամում է

ՌԴ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է Լավրովի հետ քննարկմանը

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը երրորդ բալիկին է սպասում. հայտնի է սեռը

Հորոսկոպը, երազահանը, կամայական բաժակ նայողն ավելի վստահելի են, քան հայկական «Գելափի» հարցումը. Ալեքսանյան

Գոռ Ասրյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից

Անձնագիր ստանալու գործընթացը թվայնացվելու է, գրասենյակ այցելելու անհրաժեշտությունը կլինի մինիմալ․ Դավթյան

Ուժերը, որոնք պատրաստ են Ղուկասյանին ապահովելու ձայներ, բացառում են նրա հետ կոալիցիան, ամաչում. Հարությունյան

Բախվել է 3 մեքենա, որոնցից մեկը կողաշրջվել է ու բռնկվել. կան տուժածներ

Ապրիլի 7-ին Հայաստանի Պատմության թանգարանը բաց է ցուցադրությունների համար

Ադրբեջանի ԶՈՒ հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է. ՊՆ-ն հերքում է տարածել

Կդիտվեն անձրևի, այնուհետև՝ ձյան տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

ՀՀ վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել Շրջակա միջավայրի նախարարի հետ. տեսանյութ

Մոսկվայում և մերձմոսկովյան շրջաններում ձյան առատ տեղումներ են. տեսանյութ

Հայ խորհրդարանականները ՄԹ գործընկերների հետ քննարկել են խաղաղության օրակարգին առնչվող հարցեր

Մոսկվայում բեռնատար «Գազելը» մխրճվել է մետրոյի ստորգետնյա հետիոտնային անցումի մեջ. տեսանյութ

Կասեցվել է «Արաքս թռչնաֆաբրիկայի» արտադրամասի գործունեությունը

Նախորդ շաբաթվա համեմատ տոմսային համակարգում վավերացումների թվի աճ կա մոտ 43 հազարով

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում իրականացվել է առաջին վճարումը

Վիլեն Գաբրիելյանը հայտարարություն է տարածել