Ուժերը, որոնք պատրաստ են Ղուկասյանին ապահովելու ձայներ, բացառում են նրա հետ կոալիցիան, ամաչում. Հարությունյան

07/04/2025 schedule14:24

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը կարծում է՝ Վարդան Ղուկասյանին Գյումրու քաղաքապետ դարձնելու միտքը սկսել է լրջորեն մտահոգել որպես ընդդիմադիր ՏԻՄ ընտրություններին մասնակցած և Ղուկասյանի թևերի տակ ծվարելու քայլին գնացած ուժ-դաշինքներին:

Քանի ապրիլի 16-ը մոտենում է և իրենց արածի իրական պատասխանատվությունը ստանձնելու պահն է հասնում, վերջիններիս կողմից արվող ցայտնոտային հայտարարությունները դառնում են առավել անպատասխանատու և անտրամաբանական:

«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի կազմից «Միացյալ Հայաստանի» նախագահը, ով ի դեպ, չգիտեմ էլ Գյումրիում երբևէ գիշերած կա՞, ավելին՝ իր խոսքով, չի էլ ճանաչում Վարդան Ղուկասյանին, ընդհանրապես, համարձակվում է հայտարարել, որ իրենք Ղուկասյանին կդարձնեն քաղաքապետ, բայց հետագա պատասխանատվությունը պետք է կրի «Քաղաքացիական պայմանագիրը»:

Այլ ասելիք կամ մեկնաբանություն այս մարդը չունի, քանի որ շատ լավ է գիտակցում իրենց արածի վտանգավորության աստիճանը։ Այն բոլորը ուժերը, որոնք հայտարարել են իրենց վստահության քվեն ժողովրդից գողանալու և Վարդան Ղուկասյանին նվիրելու մասին, առանց բացառության, փախչում են հետագա պատասխանատվությունից: Այս անգամ, սակայն, դա հայտարարում են սեփական դեմքերով, հենց իրենց անունից:

Այսինքն եղավ այն, ինչի մասին մենք նախապես էինք զգուշացնում: Գյումրեցին մնալու է մենակ՝ քաղաքի կառավարման ճգնաժամի, դրա հետևանքների և այլ վտանգավոր իրավիճակների դեմ հանդիման: Ուժերը, որոնք պատրաստ են Վարդան Ղուկասյանին ապահովել բավարար ձայներով, որպեսզի դարձնեն նրան քաղաքապետ, միաժամանակ ամաչում և բացառում են նրա հետ կոալիցիա կազմելը: Այսինքն՝ ռեալ գիտակցում են վտանգներն ու խնդիրները, որոնցում հայտնվելու են և՛ որպես անձ, և՛ որպես ուժ:

Շատ լավ հասկանալով իրենց անհեռատես քայլերի հետևանքները՝ ընդդիմության կազմից մարդիկ կան, որոնք գուցե անկեղծ, սակայն վստահություն ունեն, որ ավագանին լինելու է անկախ՝ հաշվի չառնելով մեկ կարևոր հանգամանք, որ որևէ ուժ մեծամասնություն չէ, ինչը հանգեցնելու է լուրջ ճգնաժամի: Սա, թերևս, գալիս է նման հայտարարություններ անողների՝ քաղաքականությունից, ավագանու ինստիտուտից հեռու լինելու և այս հարցում բավարար գիտելիքներ չունենալու բացից:

Պատասխանատվությունից խուսափում են նաև «մենք չենք միանում, մենք միայն քվեարկում ենք Վարդան Ղուկասյանի օգտին» ասողները: Այսինքն, գալու են քվեարկեն և հետևեն, թե ինչպես է Գյումրին մեծ քայլերով գլորվում անդունդը՝ առաջ քայլելու փոխարեն:

Իսկ պնդումները, թե ելք չկար, սուտ են և նպատակ ունեն գյումրեցիներին մոլորության մեջ գցել: Ելք միշտ է եղել, հիմա էլ կա և դա միակն է. պետք է գիտակցաբար գնալ նոր ընտրությունների՝ հանուն Գյումրու փրկության»,- գրել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1782 դիտում

«Կրթվելը նորաձև է» արշավն ու «Քաղաքացու օր»-ը՝ Ապարանում. մասնակցել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը

ՀՀ նախագահի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ այցը․ Կայա Կալաս

Իրանի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից տուժածների թիվը հասել է 700-ի. հայտնի է 5 զոհի մասին

Կուրսկի մարզում մարտերը շարունակվում են. Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հերքել է Պուտինի և Գերասիմովի պնդումները

Նիկոլ Փաշինյանը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվա միջոցառմանը. լուսանկարներ

Կանադայի քաղաքացի նախկին հոգևորականին ի պատասխան. Վահագն Ալեքսանյան

«Կրթվելը նորաձև է» արշավն ու «Քաղաքացու օր»-ը՝ Ապարանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Պուտինը հայտնել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցությունների պատրաստակամության մասին. Պեսկով

ՀՀ վարչապետը Ապարանում մասնակցել է «Քաղաքացու օրվա» տոնակատարություններին, շրջել տաղավարներով

Ձերբակալվել է «օրենքով գող» Գևորգ Մելիքյանը` «Օշականցի Գևորիկը»

Պուտինը հայտնել է Ուկրաինայի ուժերից Կուրսկի շրջանի ամբողջական «ազատագրման» մասին և շնորհավորել ՌԴ ԶՈՒ-ին

Ընդդիմության թեկնածուները ոչ թե ՀՀ վարչապետի, այլ Միութենական պետության կազմում գուբերնատոր են. տեսանյութ

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 516-ի

Զելենսկին Հռոմում հանդիպել է նաև Մակրոնի հետ

Խոշոր ավտովթար Հովտաշատում. միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը կոտրել է սյունը. կա տուժած

Ադրբեջանի ԱԳՆ-ն մանուպուլացնում է ընդունված իրավական ընթացակարգը. հայկական կողմը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին

Երևանի շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է, լվացք փռող կինը՝ բարձրությունից ցած ընկել

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 7 ծանրորդով կմեկնի Պերու՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը

Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սանտա Մարիա Մաջիորե բազիլիկ՝ թաղման. հրաժեշտի արարողությունն ավարտված է

Իրանի հարավային նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել. կա ավելի քան հարյուր տուժած. տեսանյութ

Հռոմում Թրամփն ու Զելենսկին «շատ արդյունավետ» առանձին զրույց են ունեցել. լուսանկարներ

Պարզ լիճ տանող ճանապարհին և ոլորաններում մաքրվում է կուտակված աղբը

Շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ

Մուրացկաններ, բանտարկյալներ, փախստականներ համաշխարհային առաջնորդների հետ միասին հրաժեշտ են տալիս Հռոմի պապին

Օմանի մայրաքաղաքում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը

ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը Ազգային տոնի կապակցությամբ

Շենգավիթում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ. կան բերման ենթարկվածներ

Հռոմի պապի հուղարկավորությունն ընթանում է հազարավոր մարդկանց և համաշխարհային առաջնորդների ներկայությամբ

Սահմանապահը խաղաղության և անվտանգության խորհրդանիշ է, չի լինում սահման՝ առանց պետության. վարչապետ

Երգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի արվեստի և մշակույթի կոմիսար

ՊԵԿ նախագահը կգործուղվի Իրան

Երևանում ջրատարն ընկած կինը դուրս է բերվել, նրա հետ եղած տղամարդուն ջուրը քշել-տարել է

Ընտրություններին ընդառաջ Քոչարյանի հոգեզավակներն ու վարձկանները Վազգենին ումի՞ց են պաշտպանում. ԵԿՄ

Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողից քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ, պատգամավոր և վարչապետ. տեսանյութ

ՀՀ ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»

Երևան է ժամանել ՀՀ-ում Չինաստանի նոր դեսպանը

Այն ուկրաինացի ժողովրդի սեփականությունն է. Զելենսկին մեկնաբանել է Թրամփի խոսքերը, թե Ղրիմը կմնա Ռուսաստանին

Հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո՝ քաղաքացին պետության տերը. վարչապետ

Բալաշիխայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ ԳՇ օպերատիվ վարչության պետը. լուսանկար

Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Տոյոտա Քեմրի»-ի վրա