Այն ուկրաինացի ժողովրդի սեփականությունն է. Զելենսկին մեկնաբանել է Թրամփի խոսքերը, թե Ղրիմը կմնա Ռուսաստանին

26/04/2025 schedule10:14

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ղրիմը կմնա սեփական, բայց ժամանակավորապես օկուպացված տարածք Ուկրաինայի համար։

Այս մասին նա լրագրողներին ասել է Կիևի Սվյատոշինսկի թաղամասի բնակելի շենքի մոտ, որը ավերվել է ռուսական հարվածի հետևանքով: Նա այնտեղ է ուղևորվել ծաղիկներ դնելու, գրում է RBC-Ukraine-ը։

«Մեր դիրքորոշումը չի կարող հակասել Ուկրաինայի Սահմանադրությանը: Մենք չենք կարող ինչ-որ բան տալ կամ չտալ: Սա մեր սեփականությունն է, իմը չէ, սա ուկրաինացի ժողովրդի սեփականությունն է: Եվ այդ տարածքները, ցավոք, ժամանակավոր օկուպացված են»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Նա հավելել է, որ Ղրիմում հանրաքվեն տեղի է ունեցել «զենքի սպառնալիքով», և դրա արդյունքները «ոչ ոք չի ճանաչի»։

Զելենսկին համաձայնել է, որ Ուկրաինան ներկայումս չունի բավականաչափ զենք Ղրիմը հետ վերցնելու համար։

«Ես համաձայն եմ Դոնալդ Թրամփի հետ, որ այսօր մենք չունենք ո՛չ բավարար զենք, ո՛չ մարդ... Ասել, որ մենք չունենք բանակ, ճիշտ չէ: Ես համաձայն եմ, որ Ուկրաինան չունի բավարար զենք զենքի ուժով Ղրիմի վերահսկողությունը վերականգնելու համար»,- ասել է նա:

Նախագահը հավելել է, որ տարածքային հարցերի քննարկումը պետք է տեղի ունենա միայն ամբողջական զինադադարից հետո. աշխարհը դրա համար ունի պատժամիջոցներ, տնտեսական և դիվանագիտական հնարավորություններ։

«Սա հենց մեր տեսլականն է ԱՄՆ-ի առաջարկների վերաբերյալ: Մենք պատասխանում ենք, որ ամբողջական, անվերապահ զինադադարը բացում է ամեն ինչի մասին խոսելու հնարավորություն: Մենք պատրաստ ենք երկխոսության ցանկացած ձևաչափով, ցանկացածի հետ, ցանկացած պահի, բայց միայն իրական ազդանշանից հետո, որ Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել պատերազմը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Time ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ Ղրիմը կմնա Ռուսաստանի վերահսկողության տակ նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո։

«Մենք ստիպված ենք խոսել Ղրիմի մասին, քանի որ այն անընդհատ նշվում է: Ղրիմը կմնա Ռուսաստանի հետ: Եվ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դա հասկանում է, բոլորը դա հասկանում են, որ Ղրիմը երկար ժամանակ եղել է Ռուսաստանի հետ»,- ասել է Թրամփը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1263 դիտում

Երևանի և 6 մարզի մի շարք հասցեներ ժամանակավորապես կհոսանքազրկվեն

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամը

Երեկ ՌԴ է մտել շշալցված կոնյակով 26 բեռնատար․ սա այս տարվա լավագույն ցուցանիշն է՝ մեկ օրվա․ Պապոյան

Խուդաթյանն ու Սարգսյանը հետևել են Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը միմյանց կապող ճանապարհի շինաշխատանքներին

Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել

ՏԿԵ նախարարը հետևել է Գեղարքունիքի մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին

Եռակողմ համագործակցությունը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև շարունակվում է. Էրդողան

Ալիևի համար մահ էր Թրամփի հարցը. Ամերիկացի մի կին, Սյունիքում քնելով, կանխեց Բաքվի ներխուժումը. Շիրինյան

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետ

Պուտինը և Թրամփը կհանդիպեն Անքորիջում. Սպիտակ տուն

Ալեն Սիմոնյանի՝ Էդգար Ղազարյանի դեմ հայցը բավարարվել է. ինչ է վերջինս պարտավորվում անել

36-ամյա կինը երթուղայինից մեկ այլ ուղևորի պայուսակ է գողացել

Երկրորդ Նժդեհը, որ ծնվեց և փրկեց Սյունիքը, Փաշինյանն է. նա հասավ իր ասածին, որ պատերազմ չի լինելու. Ավետիս

Գոռ Մալաքյանն ավարտում է ֆուտբոլային կարիերան

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել վաշինգտոնյան համաձայնագրերը

Օմանը Հայաստանի քաղաքացիներին ազատել է վիզայի պահանջից

ԱՊՀ երկրների ՆԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանից մասնակցել է ՀՀ ոստիկանության պետը

Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևին․ Կավելաշվիլի

Հնդկաստանցի աշխատակիցների բողոքի ցույցի հետքերով քրեական վարույթ է նախաձեռնվել

Խոշոր ավտովթար Կապան-Մեղրի ճանապարհին. մեքենաներից մեկը գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա 5 վիրավոր

Հայաստան կժամանի Իրանի նախագահը. այցի օրը հայտնի է

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկման թեման՝ վաշինգտոնյան համաձայնագիրը

Նոր ուստարվան ընդառաջ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները ուղիղ եթերում կպատասխանեն ուսուցիչների հարցերին

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Երևանում կանցկացվի Հայաստան-Իրան գործարար համաժողով

Միրզոյանն Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալին է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության տեսլականը

Երևանում հացի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել

Ռուս օլիգարխի՝ 260 մլն եվրո արժեքով 106 մետրանոց զբոսանավն ԱՄՆ-ում կհանվի աճուրդի

Եվրամիությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. ԵՄ առաջնորդների հայտարարությունը

Սարդարապատում հրդեհվել է անասնագոմ. կանխվել է կրակի տարածումը դեպի տուն

1 օրում գրանցվել է 20 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել վնասվածքներ

Ինդոնեզիայում Մարապի հրաբուխը երկու անգամ ժայթքել է` արձակելով 1600 մ բարձրության մոխրի սյուն. տեսանյութ

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Գևորգ Սիմոնյանը նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Գանձակում տղամարդը փորձել է կանգնեցնել իր մեքենան, սակայն մնացել է մեքենայի և պատի արանքում․ վերջինը մահացել է

Ազդարարվել է հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը. ներկա են եղել ԶՈՒ ԳՇ պետը և ԱՄՆ դեսպանը

Օշական գյուղի եկեղեցու մոտակայքում քաղաքացին ընկել է ձnրը

Ընդդիմությունը փափագում էր, որ Իրանն ու Ռուսաստանը ռումբերով պատերազմ կհայտարարեն Հայաստանին. Կարապետյան

Վարդենիսում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքներ. մարզպետը ծանոթացել է դրանց