Երևան
12 °C
Հնարավոր չէ, չի կարող պատահել, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները Հայաստանի բանկային համակարգում առկա տվյալների քննության արդյունքում չհայտնաբերեն Պզո-Սաշիկ-Սերժիկ թեկուզ անուղղակի կապի մասին վկայող փաստաթղթեր: Բայցեւայնպես` պետք չէ ամերիկյան կողմից աղմկոտ հայտարարություններ սպասել այս թեմայով` գոնե շատ մոտիկ ապագայում: Ինչու «անիմաստ» աղմուկ բարձրացնել, եթե հարցը կարելի է լուծել տնավարի, համենայնդեպս` կարելի է փորձել: Պզոն, անշուշտ, ամերիկացիների կարեւորագույն խաղաքարտերից է դառնալու հայ-ամերիկյան հարաբերություններում: Չի կարելի մտածել, թե յանկիները այլ կոմպրոմատներ չունեն Սերժիկ-Սաշիկ զույգի նկատմամբ, բայց Պզոն այն դեպքն է, երբ մասշտաբները հասնում են նախագահական տրամաչափի եւ, որ կարեւոր է, գործը գտնվում է ամերիկյան իրավապահների ընթացիկ վարույթում, ձերբակալությունների ալիքն էլ կարող է հավաքել, կարող է եւ չհավաքել ցանկացած մեկին: Իսկ առջեւում Աստրախանն է, հետո` Աստանան:
Այս հանդիպումներում, իհարկե, ԼՂ հարցի կարգավորման Մադրիդյան սկզբունքներն են քննարկվելու, բայց ամերիկացի համանախագահի ամեն խոսքի հետ Սերժ Սարգսյանը հիշելու է Պզոյին եւ իր հանցախմբին, ռուսաստանցի համանախագահի ամեն խոսքի հետ` Լուժկովին ու Նորագյուղը, ֆրանսիացի համանախագահի ամեն խոսքի հետ` քաղբանտարկյալներին, Մարտի 1-ի զոհերին եւ 2008թ. Մարտի 1-ի երեկոյան ՀՀ Կառավարության շենքից քաղաք դուրս եկած ավտոմատավորներին: Սա, իհարկե, չի նշանակում, թե Աստանայում կամ Աստրախանում Սերժ Սարգսյանը ազատագրված տարածքները վերադարձնելու է Ադրբեջանին: Իսկ ո՞վ է ասել, որ ամերիկացիք կամ ռուսները կամ եվրոպացիք ցանկանում են, որ ազատագրված տարածքները վերադարձվեն: Նրանք բոլորը ցանկանում են ազատագրված տարածքներով վճարել Ադրբեջանին այն բանի դիմաց, որ ակնկալում են ստանալ Ադրբեջանից: Պրոբլեմը հենց այստեղ է, որ ռուսները, ամերիկացիք, եվրոպացիները Ադրբեջանից տարբեր բաներ են ուզում, ընդ որում` մեկը մյուսին բացառող: Եւ մի հատ էլ կայսերական էմիսարների լկտիությունը հերիքում է պնդել, թե հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները պատրաստ չեն փոխզիջումների: Փոխզիջումների պատրաստ չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ կոչվող գիշատիչները, ովքեր չեն կարողանում չափավորել իրենց ախորժակները` Հարավային Կովկաս անունով կարկանդակը խժռելու իմաստով: Այս իրավիճակում Սերժ Սարգսյանից իսկապես շատ մեծ դիվանագիտական հմտություն է պահանջվում: Նա նախ պետք է որոշի, թե որտեղ է ուզում դատվել` Վաշինգտոնո՞ւմ, Մոսկվայո՞ւմ, Հաագայո՞ւմ, Երեւանո՞ւմ, թե՞ Ստեփանակերտում: Որոշելուց հետո էլ այնպես պետք է վարի բանակցությունները, որ ճիշտ նշանակետին դիպչի: Այնպես չլինի, որ Հաագայի նպատակ դնի, բայց հայտնվի Ստեփանակերտում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ նախագահի և վարչապետի անունից ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տրվել է պետական ընթրիք
Էմանուել Մակրոնը, Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Վահագն Խաչատուրյանը Երևանի կենտրոնում են՝ սրճարանում
Մակրոնը երգել է՝ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Հայրապետյանի նվագակցությամբ․ տեսանյութ
Պետական ընդունելություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատվին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Երևանի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի բետոնե ծածկի վրա դի է հայտնաբերվել
Ֆրանսիան միշտ կլինի արդար պայքարի կողքին․ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը կբացի նոր էջ
Մեծ պատիվ է․ Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է Պատվո լեգիոնի շքանշանով
Երբ թվում էր, թե Հայաստանը չունի հույս և հենարան, մենք զգացինք և շոշափեցինք նախագահ Մակրոնի ձեռքը․ Փաշինյան
ՌԴ նախագահի որոշմամբ՝ Հաղթանակի օրվա առթիվ երկօրյա հրադադար կհայտարարվի
Մակրոնը խոստացել է Ալիևի հետ քննարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը
Ավտոմեքենա վարելու իրավունքը կասեցված 19-ամյա երիտասարդը Երևանում խոշոր ավտովթարի հեղինակ է դարձել
Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշան՝ Մակրոնին․ պարգևատրվել են նաև ՀՀ նախագահն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Վստահ եմ՝ Ձեր այցը նոր խթան է լինելու մեր հարաբերությունների զարգացման համար․ նախագահը հանդիպել է Մակրոնի հետ
Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնումը սահմանի բացումից հետո մեծ զբոսաշրջային հնարավորություններ կստեղծի
Արարատ Միրզոյանը ԵՔՀ գագաթնաժողովի ընթացքում շփումներ է ունեցել գործընկերների հետ․ լուսանկարներ
Անտոնիու Կոշտային, Ուրսուլա ֆոն դեր Լայենին, Կայա Կալասին հրավիրեցի Կարմիր կամուրջը դիտելու․ վարչապետ
Մեր ընդդիմությունը քաղաքական շիզոֆրենիայի մեջ է. թող չբզբզան, մարդկանց հիմարի տեղ դնեն. Կարապետյան. տեսանյութ
Ինչպես է Գյումրին պատրաստվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի այցին․ լուսանկարներ, տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը, Անտոնիու Կոշտան և Միհել Մարտինը նամականիշ են մարել․ տեսանյութ
Լուկաշենկոն թող տեսնի՝ ամբողջ աշխարհին ենք պետք. Երևանը եվրոպական մայրաքաղաքի կարգավիճակ է ստանում. տեսանյութ
ԵՔՀ գագաթնաժողովի քննարկումներն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության կարևորությունը. վարչապետ
Երեկվա դռոն շոուն տեսե՞լ եք․ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետն ու Կիպրոսի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները․ տեսանյութ
Թուրքիայի փոխնախագահի այցը Հայաստան կարևոր նշանակություն ունի երկու երկրների հարաբերություններում․ վարչապետ
Զառիթափ գյուղում «ՈՒԱԶ»-ն արգելափակվել է գետում
Ուկրաինան միշտ հարգել է Վրաստանի ինքնիշխանությունն ու ժողովրդին․ Երևանում հանդիպել են Զելենսկին և Կոբախիձեն
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա
Որքան մարդ է մասնակցել Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում տեղի է ունեցած բողոքի ակցիային
ՀՀ-ն և Թուրքիան ստորագրել են պատմական Անիի կամրջի համատեղ վերականգնման աշխատանքի իրականացման արձանագրությունը
Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը․ Փաշինյան-Զելենսկի հանդիպում է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարները
Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ
Փաշինյանը և Սթարմերը փոխանակվել են ՀՀ-ի և ՄԹ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով
ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հայաստանից կմեկնի Ադրբեջան
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային կայունության ջանքերին
Ամբողջ օրն ազգային արժեքների ոտնահարումից խոսող «ռուսամետ ընդդիմությունը» հայկական քանի՞ արժեք ճանաչեց. Եղոյան
Եվրոպան երբեք այնքան հզոր չէ, որքան այն ժամանակ, երբ միասին է առաջ շարժվում. Մակրոնը գրառում է կատարել
Էս սրտիկները Ծառուկյանի և նրա ընկեր Լուկաշենկոյի համար են. Հարությունյան
Հայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր
Շնորհակալություն, որ համահեղինակեցիք այս կարևոր պատմությունը Հայաստանի համար. վարչապետը՝ ԵՔՀ անդամներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT