Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին պաշտպանական կողմը ներկայացրեց Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը:
Դրանից հետո նիստերի դահլիճ մտան Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:
Ներկայանալով դատարանին՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ բնակվում է ՀՀ-ում, աշխատում՝ ՌԴ-ում, Խոսրով Հարությունյանը եւս նշեց, որ բնակվում է Երեւանում, դասավանդում է Կառավարման ակադեմիայում: Ինչ վերաբերում է երրորդ երաշխավորին՝ Վազգեն Մանուկյանին, նրա խոսքով՝ ինքը ապրում է Երեւանում, թոշակառու է, ԱԺՄ կուսակցության նախագահ: Չորրորդ երաշխավորն էլ՝ Անուշավան Դանիելյանը, ասաց, որ մշտապես բնակվում է Երեւանում, նաեւ՝ աշխատում:

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը պարզաբանեց նրանց, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգը տապալելու եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար. «Անձնական երաշխավորությունը ստանձնելիս անձը պարտավորվում է ապահովել համապատասխան անձի պատշաճ վարքագիծը՝ վարույթն իրականացնող մարմնին կանչով ներկայանալու, ինչպես նաեւ մյուս դատավարական պարտականությունները կատարելու համար, որի համար երաշխավորների կողմից մուծվում է 500 հազար դրամ»։
Դատավորը պարզաբանեց, որ եթե երաշխավորները չեն կատարում ամբաստանյալի պատշաճ վարքագիծը ապահովելու իրենց պարտականությունը, ինչպես նաեւ ինքնակամ հրաժարվում են անձնական երաշխավորությունից, մուծված գումարը դառնում է պետական եկամուտ, իսկ մյուս բոլոր դեպքերում վերադարձվում է նրանց: Նա նաեւ նախազգուշացրեց նախատեսված քրեական պատասխանատվության մասին. «Բացի դրանից, օրենքով նախատեսված է քրեական պատասխանատվություն երաշխավորի կողմից իր պարտականությունները չարամտորեն չկատարելու համար, որի հետեւանքով ամբաստանյալը թաքնվել է, խուսափել քննությունից»:
Երաշխավորները ասացին, որ իրենց հասկանալի է, իրենք պնդում են իրենց դիրքորոշումը Քոչարյանի անձնական երաշխավորությունը ստանձնելու համար եւ ստորագրեցին համապատասխան արձանագրությունը, որով ստանձնեցին նրա երաշխավորությունը:

Նշենք, որ նախկին վարչապետները դատարան մտան եւ դուրս եկան շենքի հետնամուտքով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT