Հայաստանում, բացի բժշկական դիմակներից, սկսել են արտադրել արտահագուստ, սաղավարտներ ու ակնոցներ

COVID-19-ի դեմ պայքարն առիթ հանդիսացավ, որ Հայաստանում առաջին անգամ արտադրվեն ոչ միայն բժշկական դիմակներ, այլեւ արտահագուստ, բժիշկների համար նախատեսված սաղավարտներ եւ ակնոցներ։

Ինչպես օրեր առաջ նշեց ՀՀ Առողջապահության նախարարը, Հայաստանում սկսվել է անհատական պաշտպանիչ արտահագուստի արտադրություն, եւ այդ մասով խնդիրներ չեն լինի։

«Քայլ արա դեպի արեւ»

«Քայլ արա դեպի արեւ» նախաձեռնության հեղինակներն արդեն մեկ ամիս կամ գուցե ավելի քիչ ժամանակ է՝ սկսել են զբաղվել արտահագուստի, միեւնույն ժամանակ՝ սաղավարտների արտադրությամբ, որոնք համադրում են պաշտպանիչ ակնոցների հետ։ Իրենց անհատ ձեռնարկությունն էլ վերջերս հենց այդ նպատակով է բացվել։ Որոշել են տրտնջալու, խուճապի մատնվելու փոխարեն զբաղվել օգտակար գործունեությամբ։

«Քայլ արա դեպի արեւ» անվան ու կարգախոսի բացատրությունն էլ խմբի կազմակերպիչ Աննա Խալաթյանը մեզ ներկայացրեց՝ արեւը կյանքի, էներգիայի աղբյուր է, շնորհիվ նրա՝ կատարվում է մանրէազերծումը։ «Մենք բժիշկներին էլ այսօր դիտարկում ենք արեւ»,- նշեց Աննան։

Դիմակ եւ արտահագուստ կրելը դեռ չի նշանակում՝ գեղեցկությանը չհետեւել, մանավանդ երբ խոսքը կնոջ մասին է։ Երբ արտադրողն էլ է կին, հատկապես ուշադրություն կդարձնի էսթետիկ կողմին՝ համադրելի գույներ, տեսք ու կանացի քմահաճույքներ։ Թիմն այդպես էլ անում է. արտահագուստի գույներն ու տեսքը շատ է կարեւորում։ Հավանաբար պատճառն այն է, որ այստեղ բոլոր անդամներն են կանայք, բացի մեկից: Նրան էլ բաժին է հասել ծակող, կտրող գործերն ու կանանց քմահաճույքներին դիմանալը։

«Այսպես գեղեցիկ չէ, կոճակն այս գույնի ենք ուզում, ակնոցը՝ այս գույնի»,- իրենց քննարկումներից պատմեց Աննան՝ հավելելով, որ սկզբում նախնական օրինակներ են արել, խորհրդակցել բժիշկների հետ, հաշվի առել առաջարկությունները։ Մինչ օրս կատարելագործման վրա աշխատում են, որ հաջորդը նախորդից ավելի լավը լինի։

Սպիտակից բացի, դեղին արտահագուստ ունեն՝ կարգախոսին համապատասխան։ Ակնոցների դեպքում գույներն ավելի բազմազան են՝ կապույտ, կանաչ, դեղին։ Այսպես կկարողանան գույները հարմարեցնել։

«Մենք ինքներս էլ կրում ենք. դրսում ոչ ոքի անտարբեր չի թողնում էսթետիկ կողմը»,- նշեց զրուցակիցս՝ ավելացնելով, որ «Հայ-Ամերիկյան առողջության կենտրոն»-ի մասնագետներից մեկն արդեն հասցրել է գովասանքի խոսք ասել․ շատ է հավանել։

Ապրանքները, բացի գույնից, չափով ու որակով են տարբերվում իրարից։ Կան ավելի նուրբ սաղավարտներ, թեթեւ ակնոցներ, հերմետիկ փակվողներ։ Առաջարկում են նաեւ տարբեր բժշկական կենտրոնների լոգոներով արտադրություն։ Ֆինանսական բեռը թեթեւացնելու համար այս խումբը եւս մեկ նորություն ունի։ Ինչպես հայտնի է՝ նման իրերը հիմնականում մեկանգամյա օգտագործման են, իրենք առաջարկում են նաեւ լվացվող տարբերակը։

Անհատական պաշտպանիչ այս միջոցների գներն իրենց մոտ սկսվում է 6-7000 դրամից։ Կազմակերպչի խոսքով՝ շուկայում դրանք 10-15․000 արժեն։

Արտադրությունը կազմակերպում են վարձակալած փոքրիկ տարածքում, որտեղ առկա են կարի մեքենաներ, Աննայի քույրը զբաղվում է կարելով։ Կազմակերպչի խոսքով՝ օրինական դաշտում միկրոձեռնարկատիրություն են բացել եւ աշխատում են փոխանցումով։ Հումքն էլ գնում են հենց Հայաստանից։

Թիմում առայժմ ընդամենը 3-4 հոգի է աշխատում, գործընթացը փորձել են հնարավորինս ավտոմատացնել։ Իրենց նախաձեռնության մասին հայտնել են նաեւ ՀՀ Կառավարությանը, որպեսզի ավելի լայն շերտերի օգտակար լինեն։ Նմուշներ են ուղարկել առողջապահության նախարարությանն ու մի շարք ԲԿ-ների։ Պատվերները դեռ շատ չեն, սակայն լիահույս են, որ կավելանան։ Այդ դեպքում հասցնելու համար ավելի շատ մարդկանց կներգրավեն։

«Մարգ Ֆարմացիա»

«Մարգ Ֆարմացիա» ընկերությունը, թեեւ արտահագուստի արտադրությամբ նոր է սկսել զբաղվել՝ մոտ 20 օր, տնօրենի խոսքով՝ ամսական մինչեւ 20․000 հատ կարող են արտադրել։ Թիվը, բնականաբար, կախված է նաեւ պահանջարկից․ կամաց-կամաց ավելի մասնագիտանում են, ծավալն էլ՝ ընթացքում մեծացնում։

Այս ընկերությունը սկսած 1997 թ․-ից զբաղվում է բժշկական ապրանքատեսակների ներմուծմամբ։ Այն ապրանք է ներկրում աշխարհի 21 երկրներից եւ 80 մատակարար գործընկերներից՝ Երեւանի ու մարզերի մի շարք հիվանդանոցներին ապահովելով անհրաժեշտ պարագաներով եւ սարքավորումներով։

Երբ սկսվել է COVID-19-ի դեմ պայքարը, փորձել են նաեւ արտահագուստ ներմուծել, սակայն որոշ դժվարություններ են առաջացել՝ երկրների կողմից կիրառվող սահմանափակումներ, տվյալ ապրանքատեսակի պահանջարկի մեծացում։

Այս մասին պատմեց ընկերության տնօրեն Վահե Վարդանյանը՝ նշելով, որ դրանից հետո որոշել են արտադրել տեղում։ Պաշտպանիչ հագուստի հումքը ներմուծել են, պայմանագիր կնքել մի կարի արտադրամասի հետ եւ սկսել գործը։

Իրենց մոտ արտահագուստի մի քանի տեսակ կա։ Դրանք ջրակայուն են վիրուսային գոտում գտնվող մարդու համար, սակայն կարող են օգտագործել նաեւ այլ արտադրողներ։ Հագուստը մեկանգամյա է։ Գինն էլ, Վարդանյանի պարզաբանմամբ, շուկայականից ցածր՝ 7000 դրամի սահմաններում, մինչդեռ կան ներմուծվածներ, որոնք 25․000-ի են հասնում։

Ընկերության հիմնական նպատակը տեղական շուկային մատակարարելն է, սակայն եթե այն հագեցած լինի, կարող են նաեւ արտահանել, այդ նպատակով այժմ, բացի ծավալների մեծացման աշխատանքներից, փորձում են սերտիֆիկացմամբ զբաղվել։

Առաջարկն արդեն ուղարկել են նախարարություն եւ մի շարք ԲԿ-ների։ Մի մասն արդեն գնել է, մյուսն էլ դեռ պահուստ ունի, սպասում են ավարտվի։

Եթե պատվերները շատ լինեն, նոր աշխատատեղեր ստեղծելու կարիք կլինի։ Արտադրությունն էլ կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պահանջարկը լինի։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ավելի վաղ նշել էր, որ մինչ այս արտադրությունները ունեցել ենք փոքր քանակի ձեռքբերումներ տեղում եւ մեծ քանակների ձեռքբերումներ Չինաստանից։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4382 դիտում

Թրամփը Զելենսկու հայտարարությունը Ղրիմի մասին «շատ վնասակար» է անվանել և հավելել՝ նա կարող է կորցնել երկիրը

Թուրքիայում գրանցված երկրաշարժի և հետցնցումների հետևանքով կա գրեթե 240 տուժած

Ռուսաստանն արգելել է բրիտանացի 21 պատգամավորի մուտքը երկիր

Պատերազմի դեպքում առաջինն են զավակներին երկրից հանում, ՌԴ-ի դրոշը ինչո՞ւ չեն այրում. Դալլաքյան. տեսանյութ

Խաչատուրյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման վերաբերյալ հարցեր

Աղետների ռիսկերի նվազեցումը` գերակա խնդիր․ կայացել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Միգրանտների թվի կրճատումը կարող է սպառնալ Ռուսաստանի տնտեսական զարգացման ծրագրերին. Լավրով

Քարաթափում Երևան-Մեղրի ավտոճանապարհին

ԵԽԽՎ նախագահը բարձր է գնահատել ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների ուղղությամբ իրականացվող քայլերը

Թուրքիայի նախագահի՝ ՀՀ այցի ժամանակ Սերժ Սարգսյանը անջատեց Ծիծեռնակաբերդի լույսերը. ուրացողը ո՞վ է. տեսանյութ

Սեղանի վրա կա նախագիծ և դրա իրագործումը 90 և ավել տոկոսով կախված է մեզնից, պետությունից և ժողովրդից. Փաշինյան

Հանդիպել են Միրզոյանն ու ԵԽԽՎ նախագահը, քննարկել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հարցեր

Փոփոխություններ Wildberries-ում. ընկերությունը պարզաբանում է տարածել առաքման արժեքի վերաբերյալ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2109»-ն ու «Կամազ»-ը․ կան վիրավորներ

Կայացել է Հայաստան-ԵՄ ռազմավարական արդարադատության քաղաքականության երկխոսության 5-րդ հանդիպումը. լուսանկարներ

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս, լիցքավորիչներ, քարտեր, wi-fi սարքեր

Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ բազմակողմ համագործակցության հնարավորությունները

Որքան կշարունակվեն անձրևները, ապրիլի 24-ին կլինեն տեղումներ, երբ կտաքանա եղանակը. մանրամասնում է Սուրենյանը

Ծնեբեկի արտադրությունից մինչև գինու համտես և հյուրատուն. կայացել է «Երիտասարդի երազանք» նախագծի 3-րդ փուլը

Զգուշացում. Ջենիֆեր Լոպեսի «համերգի տոմսերը» վաճառող ticket-am.com-ը կեղծ է

Ստամբուլում երկրաշարժի պատճառով դպրոցներում արձակուրդ է հայտարարվել. գրանցվել է 51 հետցնցում

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է

Անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին տրվող սոցիալական աջակցությունը կշարունակվի ևս 3 ամիս

Սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը 3 հայ մարզիկ բրոնզե մեդալակիր է դարձել

Ալեն Սիմոնյանը հիշեցրել է Վարդան Օսկանյանի և Ռոբերտ Քոչարյանի խոսքերը

Հայոց ցեղասպանությունը որևէ մեկի ժխտման կամ հաստատման կարիքը չունի․ այն համաշխարհային փաստ է. Մկրտչյան

Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքն ու հեռանկարները

Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր

38 համարի ավտոբուսի վարորդը հիվանդանոց է տեղափոխվել ուսի կտրած վնասվածքով․ ՆԳՆ

28-ամյա օտարեկրացու մոտ հայտնաբերվել են փաթեթներով թմրանյութեր. նա դրանք պետք է տեղադրեր տարբեր վայրերում

«Այգ Գրուպ»-ի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է

Հայաստանի Մ-14 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

«Դեֆանս» բնակելի թաղամասի մոտ «BMW»-ն կոտրել է ճանապահի ցուցանակն ու լեդ էլեկտրասյունը և գլխիվայր շրջվել

Գավառ քաղաքի տարածքում նոր վիշապակոթող է հայտնաբերվել

ՌԴ-ն ու Ուկրաինան կա՛մ կընդունեն մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս կգա բանակցություններից. Վենս. տեսանյութ

Չինաստանն ու Ադրբեջանը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն են ստորագրել

ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակության անդամների հետ

«BMW»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վիրավորներ կան

Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին

Ավիաընկերություններն աջակցություն կստանան. պայմաններից մեկը Գյումրի թռիչքն է