Երևան
12 °C
Կորոնավիրուսի համաճարակը սեպ խրեց հազարավոր ճամփորդությունների, նախապես ամրագրված տասնյակ հազարավոր ավիատոմսերի վաճառքի եւ ուղեւորությունների վրա:
Ավիաուղեւորներն ու զբոսաշրջիկներն իրավունք ունեն հնարավորինս սեղմ ժամկետներում պահանջել չեղարկված ուղեւորությունների համար նախապես վճարված գումարները: Սակայն, ավիափոխադրումների գրեթե իսպառ բացակայության պայմաններում գումարների ամբողջական վերադարձ տուրօպերատորները երաշխավորել չեն կարող, իսկ ավիաընկերությունների համար դա ուժերից վեր է պարզապես, նրանք կարող են սնանկանալ: Իսկ ի՞նչ անել այս դեպքում: Որոշ երկրներում գտել են ելքը՝ առաջարկելով հաճախորդներին գումարի փոխարեն սերտիֆիկատներ, որոնք իրավունք են տալիս հետագայում կատարել ճամփորդություններ՝ տվյալ գումարի չափով տրվող ուղեւորատոմսով: Նման ճանապարհով է ցանկանում գնալ նաեւ Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ, ԶԼՄ-ների փոխանցմամբ, Պետական դումայի քննարկմանն է ներկայացվելու համապատասխան օրենքի նախագիծ:
Եվրամիությունն ասում է՝ ոչ այս ամենին.
Նմանատիպ մտադրություն է ունեցել Գերմանիան: Ընդ որում, ԳԴՀ-ն մտադիր էր սերտիֆիկատային քաղաքականություն մտցնել բոլոր այն օղակներում, որոնք COVID-19-ի թողած հետեւանքներից առավել շատ են տուժել: Այլ կերպ ասած՝ Գերմանիան մտադիր էր ավիաընկերություններին եւ տուրօպերատորներին իրավունք վերապահել չվճարել իրենց հաճախորդներին առձեռն գումարներ՝ անգամ եթե վերջիններս չեն համաձայնում առաջարկվող սերտիֆիկատային տարբերակին:
Այս նպատակով պաշտոնական Բեռլինը ապրիլին Բրյուսելից պահանջեց COVID-19-ի համաճարակի պատճառով հրաժարվել սպառողների իրավունքներին վերաբերող մի շարք դրույթներից: Սակայն Եվրահանձնաժողովը՝ Եվրամիության կատարող օրգանը, պատասխանել է վճռական հրաժարումով:
Այսպես, Եվրամիության տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վալեանը Եվրախորհրդարանի տրանսպորտի հանձնաժողովի հետ անցկացվող տեսակոնֆերանսի ժամանակ ասել է. «Անհրաժեշտ է պահպանել ուղեւորների իրավունքը՝ կապված չվերթի չիրականացման դեպքում ուղեւորատոմսի ամբողջական կամ մասնակի փոխհատուցման հետ: Անթույլատրելի է ստիպել մարդկանց հարմարվել սերտիֆիկատային տարբերակի հետ, այն հնարավոր է միայն կամավոր սկզբունքով, իսկ դրա համար՝ սերտիֆիկատները պետք է լինեն չափազանց գրավիչ եւ շահագրգռեն մարդկանց»:
Միևնույն ժամանակ, Եվրահանձնակատարը հիշեցրել է, որ ԵՀ-ն արդեն շատ բան է արել ավիաընկերություններին աջակցելու համար, մասնավորապես, նպաստել է նրանց պետական օգնություն տրամադրելու պայմանների հաստատմանը: Մեկ այլ օրինակ. Բրյուսելն ակտիվորեն աշխատում է Եվրամիության տարածքում օդային երթեւեկության արագ վերականգնման ռազմավարության մշակման ուղղությամբ:
Բրյուսելը վետո է դրել. Բեռլինը մտադիր է ֆոնդային տարբերակը կիրառել.
Եվրահանձնաժողովի սկզբունքային դիրքորոշումը Ադինա Վալեանը շարադրել է քիչ ուշ նաեւ՝ ԳԴՀ-ին ուղարկված պաշտոնական նամակում: ՙՄիաժամանակ, մի քանի գերմանացի նախարարների գրավոր դիմել է բելգիացիների արդարադատության հարցերով հանձնաժողովի հանձնակատար Դիդյե Ռայդերսը:
DPA գործակալության տվյալներով, Ռայդերսը նշել է, որ գիտակցում է տուրիստական ոլորտին անհապաղ աջակցության անհրաժեշտությունը, սակայն միեւնույն ժամանակ հարկավոր է պահպանել սպառողների իրավունքները, մանավանդ, որ համաճարակը վնասել է նաեւ բազմաթիվ մարդկանց, որոնք պարբերաբար ուղեւորափոխադրումներից օգտվելու անհրաժեշտություն են ունեցել:
Դիդյե Ռայդերսը նույնպես կողմ է սերտիֆիկատների տրամադրմանը հաճախորդներին՝ կամավոր սկզբունքով եւ որոշակի պայմանների պահպանմամբ:
Բրյուսելից ուղարկված վետոյին Բեռլինում չցանկացան ուղիղ դեմ գնալ, իսկ մայիսի 5-ին նրանք հրաժարվեցին հարկադիր սերտիֆիկատների գաղափարից: Գերմանիայի Դաշնային Հանրապետության տուրիզմի հարցերով կառավարական հանձնակատար Թոմաս Բարեիչն ասաց, որ այժմ քննարկում է հիմնադրամի տարբերակ, որը սպառողներին կվերադարձնի գնված տոմսերի եւ շրջագայությունների համար վճարված գումարները: Նախնական փուլում պետությունը կարող է միջոցներ նվիրաբերել հիմնադրամին, իսկ ավիաընկերությունները եւ տուրօպերատորները, ժամանակի ընթացքում կփոխհատուցեն հիմնադրամի ծախսերը, քանի որ իրենց բիզնեսը վերակենդանանալու շանսեր ունի:
Ահազանգ սպառողների իրավունքների խախտումների մասին.
Մինչ այժմ, ըստ Ռուսաստանի ԶԼՄ-ների հրապարակումների, ամբողջովին պարզ չէ, թե օրինագիծը, որը կքննարկվի Պետդումայում, ենթադրու՞մ է Ռուսաստանում հարկադիր սերտիֆիկատների ներդրում: Интерфакс գործակալությունը վկայակոչում է մի մասնագետի, որը կարծում է, որ այս փաստաթուղթը միայն տալիս է իրավական ձեւակերպում եւ հնարավորություն է տալիս օրինականացնել այն գործընթացը, որն արդեն իսկ ընթանում է մարտի վերջից սկսած, երբ տուրօպերատորները հաճախորդներին առաջարկում են տեղափոխել տուրերը այլ ժամկետներ՝ առանց հավելավճարների:
Коммерсант-ը փաստում է, որ տուրօպերատորները կարող են եւ իրավունք ունեն չվերադարձնել զբոսաշրջիկներին արդեն պատվիրված ուղեւորությունների գումարները, այլ դրա փոխարեն առաջարկել նույն գնային սանդղակում այլ ուղեւորության հնարավորություն հետագայում, անգամ եթե հիշյալ ուղեւորության գինը մինչ նշված ժամանակատվածը բարձրանա:
Պարբերականը մեջբերում է այն մասնագետներին, որոնք կարծում են, որ նման միջոցը «հակասում է սպառողների իրավունքների պաշտպանության գործող օրենքին եւ չի երաշխավորում զբոսաշրջիկների իրավունքները»:
Ամեն դեպքում, խոսքը Ռուսաստանի տուրօպերատորների մասին է: Ինչ վերաբերում է ռուսական ավիաընկերություններին, ապա նրանք պարտավոր են պահպանել Եվրամիության տարածքում գործող օդային ուղեւորափոխադրումների կանոնները: Հետեւաբար, ԵՄ երկրներից մեկում Ռուսաստանի Դաշնություն օդանավակայանից թռիչքը չեղարկելուց հետո հաճախորդն իրավունք ունի փոխհատուցում պահանջել եւ պարտավոր չէ համաձայնել սերտիֆիկատների մասին առաջարկների հետ: Եվրահանձնաժողովը պարզապես համոզիչ կերպով հաստատեց դա գերմանական կառավարության հետ վեճի մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT