Բանակում ելակի գնման շուրջ «ինտրիգներ» չկան. պարզաբանում են ՊՆ-ն և մատակարար ընկերությունները. infocheck

13/05/2020 schedule16:12

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի ապրիլի 8-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ զորամասերում սննդի հետ մատուցվում է նաև ելակ։ Հրապարակված տեսանյութում երևում էին սառնարանում չափաբաժիններով առանձնացված ելակները։

Այս առիթով «Հրապարակ» օրաթերթն իր հերթական համարում գրել էր, թե բանակում ելակի մատակարարման «հետևում կանգնած են» պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նշվում էր, թե զորամասերին ելակ մատակարարող ընկերությունը «Գրին ֆուդն» է, որի բաժնետերերից մեկը Վարդուհի Ֆեսչյանն է։

«Ասում են՝ Աննա Հակոբյանի և Ֆեսչյանի ընկերությունը կայացել է այն դժվար օրերին, երբ Նիկոլ Փաշինյանն Արթիկի բերդում նստած էր։ Արթիկում ապրող այս ընտանիքը ջերմ հյուրընկալություն է ցուցաբերել Փաշինյանի ընտանիքին, երբ հայրիկին բանտում տեսակցության են մեկնել»,- գրել էր թերթը։  

Ըստ պարբերականի՝ Փաշինյանների ընտանիքը որոշել է «երախտագիտությունը հայտնել ընկերության սեփականատիրոջը»։

 Այս մասին գրել է infocheck.am-ը:

Նշվում է, որ 2019թ․ հունիսից մեկնարկել է մասնավոր գործընկերոջը ՀՀ զինված ուժերի սննդի պատվիրակման փորձնական ծրագիրը: Այժմ բանակին սնունդ մատակարարողների թիվը 5-ն է։ Ընկերություններն ընտրվել են մրցութային կարգով։ Նախարարությունն ընդունել է հայտեր, գործընթացով հետաքրքրվածների հետ կնքվել են պայմանագրեր։

Ընկերություններից մեկն էլ «Մեդիտեք» ՍՊԸ-ն է, որը տվյալ ծրագրի շրջանակներում մատակարարել է նաև ելակ, քանի որ պայմանագրով սահմանված է, որ պետք է մատուցվեն մրգեր և հատապտուղներ։

Պայմանագրի համաձայն՝ մասնավոր ընկերություններն իրենք են որոշում՝ որ ընկերությունից ինչ ձեռք բերել. ո՛չ Պաշտպանության նախարարությունը, ո՛չ էլ առավել ևս Աննա Հակոբյանը որևէ լիազորություն այստեղ չունեն։

«Մեդիտեք» ընկերության սեփականատեր Անուշավան Խաչատրյանը «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ի հետ զրույցում հայտնեց, որ «Գրին Ֆուդն» է իրենց ելակ, ելակի մուրաբա և ջեմ մատակարարող ընկերությունը։ Նրանք գին-որակ համադրությամբ լավագույն ծառայությունն են մատուցել։ Սեփականատիրոջ խոսքերով՝ իրենք անձամբ են ընտրություն կատարել, թե որ ընկերությունն ինչ ապրանք և պարեն պետք է մատակարարի։ Որևէ մեկը իրենց չի պարտադրել կամ հուշել օգտվել «Գրին Ֆուդ»-ի ծառայություններից, ինչպես նաև՝ համագործակցվող մնացած մատակարարների ծառայություններից։

Խաչատրյանի խոսքերով՝ «Մեդիտեք» ՍՊԸ-ն աշխատում է 200-ից ավելի մատակարար կազմակերպությունների հետ։

«Գրին Ֆուդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2015-ին և ունի 2 բաժնետեր՝ Արտաշես Ավետիսյանը և Վարդուհի Ֆեսչյան, սակայն տեղեկությունը, թե բաժնետերերից Վ. Ֆեսչյանը «հյուրընկալություն է ցուցաբերել Փաշինյանի ընտանիքին, երբ մեկնել են բանտ՝ տեսակցության», չի համապատասխանում իրականությանը։

Վարդուհի Ֆեսչյանը «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ին փոխանցեց, որ որևէ շփում չի ունեցել Փաշինյանների ընտանիքի հետ այդ տարիներին, հյուրընկալության մասին առավել ևս որևէ խոսք լինել չի կարող։

Պաշտպանության նախարարությունից, մեկնաբանելով հիշյալ հրապարակումը, հայտնեցին. «Պաշտպանության նախարարությունը բանակին սնունդ մատակարարող բոլոր ընկերությունների հետ էլ ունի բարիդրացիական աշխատանքային հարաբերություններ, սակայն նախարարի կողմից որևէ հովանավորչությունը բացառված է, ուստի խութեր պետք չէ փնտրել այնտեղ, որտեղ դրանք չկան»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2605 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին