ԿԳՄՍՆ-ն հայտարարել է կարճամետրաժ խաղարկային ֆիլմի պատրաստման եւ տարածման մրցույթ. դրամաշնորհի չափը՝ 8 միլիոն 400 հազար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հրավիրում է մասնակցելու կարճամետրաժ խաղարկային ֆիլմի պատրաստման եւ տարածման դրամաշնորհային մրցույթի: 4-6 րոպե տեւողությամբ կարճամետրաժ խաղարկային մեկ ֆիլմի համար նախատեսվում է տրամադրել դրամաշնորհ առավելագույն 8 միլիոն 400 հազար դրամի չափով՝ ներառյալ ԱԱՀ:

Մրցույթին կարող են մասնակցել միայն կազմակերպությունները: Այն իրականացվում է «Կրթության որակի ապահովում» ծրագրի «Ֆինանսական գրագիտության, ձեռնարկատիրական հմտությունների զարգացման, մասնագիտական կրթության վերաբերյալ հեռուստահաղորդաշարերի, սոցիալական հոլովակների եւ կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի պատրաստում» միջոցառման շրջանակներում:

Դրամաշնորհը տրամադրվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների եւ դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման:

Միջոցառման շրջանակում հայտարարվում է դրամաշնորհային մրցույթ հետևյալ անվանակարգերում՝

-Կարճամետրաժ խաղարկային ֆիլմի պատրաստում եւ տարածում,

-Հեռուստաֆիլմերի պատրաստում եւ տարածում,

-Հեռուստահաղորդաշարերի պատրաստում եւ տարածում:

Հայտերը բացվելու են հանձնաժողովի՝ հայտերի բացման նիստում՝ հունիսի 22-ին: Դրանք գնահատվելու են` ըստ մասնակիցներին ներկայացված պահանջների։ Հանձնաժողովի 7 անդամները հայտերի բացման նիստում մրցույթի հրավերով սահմանված կարգով գնահատում են հայտերը:

Գնահատումը կազմակերպվելու է ըստ հետեւյալ չափորոշիչների՝

գեղարվեստական արժեք,

սցենարի համապատասխանություն առաջադրված նպատակներին,

դրամաշնորհի բյուջեի հիմնավորվածություն,

հեռարձակման ու տարածման հնարավորություն։

Ֆիլմերը կհամարվեն ընդունված, եթե ներկայացված սցենարի ու վերջնական արտադրանքի բովանդակությունների միջև էական տարբերություններ չլինեն։

Մրցույթի պայմաններին առավել մանրամասն ծանոթանալու համար առաջարկվում է այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պաշտոնական կայքի հետեւյալ հղման միջոցով՝ https://bit.ly/3fDzQiC:

Հայտերն ընդունվում են 2020 թվականի մայիսի 12-ից մինչ հունիսի 12-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում (ք. Երևան, Կառավարական 2-րդ տուն, Վ. Սարգսյան 3, 705 սենյակ, 7-րդ հարկ)։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2704 դիտում

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները