Երևան
12 °C
Կառավարության այսօրվա նիստում հաստատել է «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23թթ. ծրագիրը»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է ծրագրերը՝ նշելով, որ դրանք ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրի մաս են կազմում:
Նախարարը նշել է, որ ծրագրերը երեքն են.
«Առաջինը միանվագ դրամական աջակցությունն է մարզային բնակավայրերում՝ բնակարան ձեռք բերելու համար: Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը: Երկրորդ ծրագիրը կանխավճարի ապահովագրության համար դրամական աջակցությունն է՝ երիտասարդ ընտանիքներին: Երրորդը երեխայի ծննդով պայմանավորված աջակցությունն է՝ հիպոտեքային վարկի մասնակի մարման միջոցով»,- ասել է նախարարը:
Նշենք, որ 2020թ.-ի պետական բյուջեով նպատակային այս ծրագրերի համար արդեն նախատեսվել է 526 միլիոն 760 հազար դրամ: Դրանից միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի 245 շահառուի, կանխավճարի ապահովման համար՝ 540 մարդու, իսկ երեխայի ծննդյան աջակցության տրամադրելու նպատակով՝ 300 շահառուի:
Ըստ առաջին ծրագրի՝ միանվագ դրամական աջակցությունը տրամադրվելու է մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին և ուղղվելու է կանխավճարի ֆինանսավորմանը։ Աջակցության համար կարող են դիմել այն քաղաքացիները, ովքեր ունեն երկու և ավելի անչափահաս երեխաներ, իսկ բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո: Անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը 30 մլն. դրամն է, որն ավելացվում է շահառուի յուրաքանչյուր հաջորդ երեխայի հաշվով՝ ևս 5-ական մլն. դրամով:
Կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքի առնվազն 10 %-ն է, առաջնային շուկայից ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի դեպքում՝ արժեքի առնվազն 7,5 %-ը:
Մարզային բնակավայրերում ձեռքբերվող բնակարանի դեպքում՝ պետության կողմից միանվագ դրամական աջակցության չափը կկազմի ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 %-ի չափ, բայց ոչ ավելի, քան 1 մլն. դրամը: Յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում աջակցության չափը կավելանա բնակարանի արժեքի ևս 5 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը։ Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կկազմի 2 մլն դրամ։
Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, ապա միանվագ դրամական աջակցությունն ավելանում է 30 %-ով: Այս դեպքում միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կկազմի 2,6 մլն դրամ։
Հիպոտեքային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում՝ պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման։
Քաղաքացին, որպես շահառու, միանվագ դրամական աջակցության ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ։
Երկրորդ ծրագիրը նախատեսում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարների փոխհատուցում՝ պետության կողմից՝ հիպոտեքով բնակարան ձեռք բերելու դեպքում: Ծրագրից կարող է օգտվել առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք, որը բնակելի անշարժ գույքը ձեռք կբերի 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո: Անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը 30 մլն. դրամն է, որը կավելանա շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով՝ 5 մլն.-ական դրամով: Կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի դեպքում արժեքի առնվազն 10 %-ն է, առաջնային շուկայից ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի դեպքում՝ արժեքի առնվազն 7,5 %:
Կանխավճարի ապահովագրության ծրագրով տրվող դրամական աջակցության չափը կսահմանվի համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազ. դրամը։
Դրամական աջակցության վճարումը կդադարի այն պահից սկսած, երբ վարկի գծով վճարումների արդյունքում հիպոտեքային վարկի մնացորդային մայր գումարի և բնակելի անշարժ գույքի ձեռքբերման արժեքի հարաբերակցությունը տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ կկազմի 70 %-ից ցածր՝ երկրորդային շուկայից գնված բնակելի անշարժ գույքի դեպքում և 80 %-ից ցածր՝ առաջնային շուկայից գնված բնակելի անշարժ գույքի դեպքում։
Անձը, որպես շահառու, կանխավճարի ապահովագրության ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ։
Երրորդ ծրագրի շրջանակներում պետության կողմից կտրամադրվի միանվագ դրամական աջակցություն այն ընտանիքներին, որոնք ունեն գործող հիպոտեքային վարկ և ընտանիքում ծնվում է երեխա: Աջակցությունը կուղղվի հիպոտեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Քաղաքացին իրավունք ունի օգտվել երեխայի ծննդյան աջակցության ծրագրից՝ անկախ հիպոտեքային վարկը վերցնելու ժամկետից կամ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրից օգտվելու հանգամանքից։ Աջակցության այս ծրագրից կարող են օգտվել գործող հիպոտեքային վարկ ունեցող այն ընտանիքները, որոնցում երեխան ծնվել է 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, իսկ անշարժ գույքի ձեռք բերվող և գնահատվող շուկայական առավելագույն գինը կազմում է 30 մլն. դրամ, որը շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով կավելանա ևս 5 մլն. դրամով:
Աջակցությունը կարող է տրամադրվել միայն այն քաղաքացիներին, ովքեր առնվազն 12 ամիս կատարել են հիպոտեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիպոտեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը:
Ընատնքիում ծնվող 1-ին և 2-րդ երեխայի դեպքում աջակցության չափը կարող է կազմել վարկի մնացորդային մայր գումարի 10 %-ի չափով՝ մարզային բնակավայրերում ձեռքբերված անշարժ գույքի դեպքում, իսկ Երևան քաղաքում՝ 5 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 500 000 դրամը:
3-րդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում աջակցության չափը կկազմի վարկի մնացորդային մայր գումարի 50 %-ի չափով՝ մարզային բնակավայրերում ձեռքբերվող անշարժ գույքի դեպքում, իսկ Երևան քաղաքում՝ 25 %-ի չափով (բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը:
Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 25 տարին և ընտանիքում ծնվում է 1-ին կամ 2-րդ երեխան, ապա աջակցության չափը կկազմի մարզային բնակավայրերում ձեռք բերվող անշարժ գույքի վարկի մնացորդային մայր գումարի 15 %-ը, իսկ Երևան քաղաքում՝ 8 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 1 500 000 դրամը:
Մինչև 25 տարեկան շահառուների դեպքում աջակցության չափը կկազմի վարկի մնացորդային մայր գումարի 70 %-ի չափով՝ մարզային բնակավայրերում, իսկ Երևան քաղաքում՝ 35 %-ի չափով, բայց ոչ ավելի, քան 4 000 000 դրամը, այն դեպքում, եթե շահառույի ընտանիքում ծնվում է 3-րդ և հաջորդ երեխան։
Հիպոտեքային վարկի գործողության ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման պետությանը։
Վերոնշյալ երեք ծրագրերով աջակցություն ստանալու համար քաղաքացին պետք է դիմի հիպոտեքային վարկի ձեռքբերման մասին պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն՝ արդեն գործող վարկերի դեպքում, կամ այն վարկային կազմակերպությանը կամ բանկին, որի միջոցով նախատեսում է հիպոտեքային վարկով անշարժ գույք ձեռք բերել:
Առաջիկա երկու ամիսների ընթացկում Կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում կմշակվի նաև ծրագրերի իրականացման ձևը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT