Երևան
12 °C
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Իր ֆեյսբուքյան էջում նա նշել է ազատման որոշման երեք շերտերը։
Նախ կրթության եւ գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, եւ ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Համակարգում բարեփոխում անելու համար, ըստ նրա, անհրաժեշտ էին օրենքի կողմից լիազորող նորմեր, որոնք ստանալ այդպես էլ չի կարողացել։
«Նախարարի կողմից ԱԺ ամբիոնից նոր օրենքով ԲՈԿ-ը փակելու հայտարարությունից հետո աշխատելը դարձավ անիմաստ։ Իմ գաղափարներն այլեւս կյանքի կոչել չեմ կարող։ Գրագողերը սպասում են կառույցի փակվելուն»,- գրել է Գոգյանը։
ԲՈԿ նախագահը հիշեցրել է, որ 2019 թվականի օգոստոսին հարցազրույցներից մեկում ասել էր՝ եթե Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը հրաժարականի դիմում չգրեր, ապա ինքը կհեռանար։ Գոգյանը նշել է, որ իր խոսքը կոնկրետ Ռուբենի մասին չէր, այլ երեւույթի։ «Նրանից հետո նշանակված ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ եւ արտագրություններ, բայց համապատասխան կապերի եւ հովանավորչության միջոցով նա առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը։ Իր պաշտոնավարումն արժեքային ընտրություն է՝ իմ եւ իր միջև»։
Գոգյանի ներկայացրած 3-րդ պատճառն այն է, որ սկսել է ավելի քիչ ուրախանալ։ Նրա խոսքով՝ նշանակումից երեք ամիս անց կնոջ հետ պայմանավորվել են, որ եթե նա ասի, որ մեծամտացել կամ հղփացել է, ապա նույն օրն աշխատանքից ազատման դիմում կգրի։ Կինն այդպիսի բան չի ասել, սակայն աշխատանքը սկսել է հաճույք չպատճառել, քանի որ հստակ գիտակցում է՝ արդյունավետությունը կտրուկ ընկել է։
ԲՈԿ նախագահը վերջում շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ այս պատասխանատու ժամանակաշրջանում այդպիսի պատասխանատու պաշտոն վստահելու համար։
Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Գոգյանն ազատվելու է զբաղեցրած պաշտոնից: Նշվում էր, որ նա աշխատանքային տարաձայնություններ ունի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
Սմբատ Գոգյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հունիսին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT