Հայաստանի շնորհիվ եմ այսօր «Նյու Յորք Սիթիում». ՀՀ առաջնության նախկին ֆուտբոլիստը՝ ԱՄՆ հայտնի ակումբում հայտնվելու մասին

Հայկական «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի բրազիլացի նախկին հարձակվող Էբեր Արաուխոն դարձել է ամերիկյան հայտնի ֆուտբոլային ակումբներից մեկի՝ MLS-ում հանդես եկող «Նյու Յոիթ Սիթիի» առանցքային խաղացողներից մեկը: Հիմա, 28-ամյա ֆուտբոլիստի կարծիքով, ինքն իր կարիերայի լավագույն փուլում է եւ այդ ամենի համար շնորհակալ է Հայաստանին: MLS-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նա պատմել է ՀՀ-ում անցկացրած ժամանակաշրջանի մասին:

«Ես չգիտեի՝ որտեղ է Հայաստանը: Ոչինչ չգիտեի այդ երկրի մասին, բայց գնացի: Հայաստանն ամեն ինչի սկիզբն է: Ես այսօր այստեղ եմ՝ «Նյու Յորք Սիթիում», Հայաստանի շնորհիվ»,- ասել է նա:

Արաուխոն Հայաստան է եկել Բրազիլիայից 23 տարեկանում: Մինչեւ այդ 2012թ. վնասվածք է ստացած եղել ու մի քանի տարի թիմ չի ունեցել: Նույնիսկ Բրազիլիայում, որտեղ շատ ակումբներ կան, թիմ գտնելու նրա հնարավորությունները սահմանափակ են եղել: Այդ պատճառով Հայաստանից եկած առաջարկն անմիջապես ընդունել է: 2015թ. նա զանգ է ստացել իր գործակալից, որն ասել է Հայաստանի մասին:

«Իմ գործակալը զանգահարեց եւ ասաց, որ առաջարկ ունի ինձ համար՝ գնալ Հայաստան: Ասացի՝ այո՛, կգնամ, հետո հարցրի՝ իսկ որտե՞ղ է Հայաստանը»,- պատմում է նա:

Մինչեւ Հայաստան գալը հանդես է եկած եղել միայն Բրազիլիայում: Նոր մարտահրավերը բավական բարդ է եղել նրա համար: Առաջին օրերին իրեն շփոթված է զգացել:

«Հիշում եմ՝ երբ առաջին օրն արթնացա Հայաստանում, պատուհանից նայեցի ու ինձ հարց տվեցի. «Գրողը տանի, ի՞նչ եմ անում այստեղ»,- պատմում է Արաուխոն:

Հայաստանում նրա համար դժվարություն է ստեղծել լեզվի չիմացությունը: Հաճախ է ստիպված եղել օգտվել Google Translate-ից: Եղել են նաեւ մի շարք երեւույթներ, որոնց հետ ստիպված է եղել համակերպվել: Օրինակ՝ նրա հետ, որ հանդիպումների ընդմիջմանը գլխավոր մարզիչը ծխել է, իսկ խաղերից հետո էլ մարզչի հետ ծխել են նաեւ մի քանի խաղացողներ: Բացի այդ՝ նա ստիպված է եղել ինքնուրույն լվանալ իր մարզահագուստը: Եվ, ի վերջո, Հայաստանում նա առաջին անգամ ձյուն է տեսել:

Անկախ դժվարություններից՝ նա Հայաստանում բավական լավ է հանդես եկել: «Ալաշկերտի» կազմում 20 անգամ գրավել է մրցակիցների դարպասը: ՀՀ Բրաձրագույն խմբի առաջնության 2015-16 մրցաշրջանում 16 գոլ է հեղինակել ու իր թիմակից Միհրան Մանասյանի հետ միասին կիսել է լավագույն ռմբարկուի կոչումը: Մրցաշրջանից հետո «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշում էր, որ մեծ հաճույքով կշարունակի խաղալ «Ալաշկերտում», սակայն դա տեղի չունեցավ: Ըստ MLS-ի կայքին տված հարցազրույցի՝ նա պետք է տեղափոխվեր Բրազիլիայի 3-րդ կամ 4-րդ դիվիզիոնի թիմերից մեկը, սակայն չի ստացվել, քանի որ «Ալաշկերտը» փաստաթղթերը չի ուղարկել:

«Չգիտեմ, գուցե նրանք տխրել էին, քանի որ չէի մնացել այնտեղ: Բայց դա ինձ համար ավելի լավ եղավ, քանի որ հայտնվեցի Խորվաթիայում»,- ասում է ֆուտբոլիստը:

Խորվաթիայում նա նախ խաղացել է «Սլավեն Բելուպոյում»: Ապա գրավել է խորվաթական մեկ այլ թիմի՝ «Ռիյեկայի» ուշադրությունն ու տեղափոխվել այնտեղ: Իսկ «Ռիյեկայից» հետո հաջորդ կանգառը եղել է «Նյու Յորթ Սիթին», որտեղ հայտնվել է 2019թ.: Անկախ մինչեւ այդ գրանցած աճից՝ նա ամերիկյան թիմ է գնացել որպես լայն հասարակությանն անհայտ խաղացող, իսկ առաջադրանքն ավելի քան բարդ է եղել՝ լրացնել իսպանացի լեգենդար խաղացող Դավիդ Վիլյայի հեռանալուց հետո մնացած բացը: Նա կարողացել է արագ իր մասին խոսել տալ: 22 խաղում 15 գոլ է հեղինակել ու օգնել է թիմին ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգային մասնակցելու ուղեգիր նվաճել: Արաուխոն շատ է կարեւորում իր հաջողությունը: Ընդգծում է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի չկորցնի այն, ինչին հասել է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2516 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս