Ավանի հոգեբուժարանում երկու աշխատողներ ծեծել են եղբորս, ուշքի է եկել, որ բերանքսիվայր, արնաշաղախ ընկած է գետնին

Ապրիլյան պատերազմի մասնակից, նախկինում պայմանագրային զինծառայող 35-ամյա Հովհաննեսն Ավանի հոգեբուժարանում ծեծի է ենթարկվել, ապա անօգնական վիճակում մնացել այնքան, մինչեւ ուշքի է եկել եւ առանց որեւէ մեկի օգնության տեղափոխվել հիվանդասենյակ:

Հովհաննեսի եղբոր՝ Արթուրի խոսքով՝ տղամարդն ապրիլի 28-ին էր տեղափոխվել Ավանի հոգեբուժարան: Դեպքն էլ տեղի է ունեցել հենց նույն օրը՝ այնտեղ հայտնվելու առաջին 30 րոպեների ընթացքում: Արթուրի խոսքով՝ եղբայրը ծեծի է ենթարկվել սպասարկող անձնակազմի երկու տղամարդկանց կողմից: Ըստ մեր զրուցակցի պատմածի՝ այդ երկու աշխատակիցները մեկ այլ հիվանդի վրա են գոռգռացել ու անբարո խոսքեր ասել, որին միջամտել է Հովհաննեսը, եւ կռիվ է սկսվել:

«Եղբայրս պահանջել է, որ հիվանդի հետ այդ տոնով չխոսեն ու նորմալ վերաբերվեն: Նրանցից մեկն էլ ասել է՝ լավ եմ անում, արա, պետք լինի կխփեմ, քեզ ինչ: Լեզվակռիվ է եղել, եղբայրս կա՛մ հրել է, կա՛մ խփել այդ ասողին, որից հետո երկու հոգով գցել են գետնին ու լավ ծեծել»,- պատմեց Արթուրը:

Նշեց, որ երբ Հովհաննեսին ծեծել են, նա ուշագնաց է եղել: Բերանքսիվայր արնաշաղախ ընկած է եղել գետնին, բայց այդ վիճակում նրան թողել են: Ոչ ոք նրան որեւէ աջակցություն չի ցուցաբերել: Ապա հաջորդ օրը ծեծի ենթարկող տղամարդկանցից մեկը՝ Թեւան անունով աշխատակիցը, մարդիկ է ուղարկել Հովհաննեսի մոտ, որպեսզի տանեն իր մոտ ներողություն խնդրելու իրենից, այլապես շատ ավելի վատ կլինի: «Ասել են մենք գիտենք՝ դու որտեղ ես ապրում, կնիկ երեխուդ կվառենք: Եղբայրս ներողություն է խնդրել, ամեն ինչ անցել է: Ես այդ մասին իմացել եմ մայիսի 10-ին: Եղբայրս կնոջ հետ տեսակապով խոսելիս մի թեթեւ պատմել է, կինն իմ կնոջը նկար է ուղարկել եւ այդ կերպ կատարվածն ինձ է հասել»,- պատմեց Արթուրը:

Դեպքը լսելուց հետո Արթուրը շտապել է հիվանդանոց, սակայն նրան մուտքից ներս չեն թողել: Այնուհետեւ դիմել է ոստիկանություն: ՀՀ ոստիկանությունը նրա բողոքից հետո այցելել է Ավանի հոգեբուժարան, Հովհաննես Աղաջանյանին հարցեր տվել: «Եղբորս լսել, վերջում տակը գրել են՝ բողոք չունի: Ընդունենք, որ ասել է՝ բողոք չունեմ, իրավունք ունե՞ն նման հիվանդին՝ ստացիոնար բուժում ստացող՝ առանց ներկայացուցչի հարցեր տալ ու առանց ուսումնասիրելու՝ հենց այդ ասածը հիմք ընդունել»,- տարակուսեց նա:

Արթուրի խոսքով՝ դեպքի մանրամասներն ինքը պարզել է աստիճանաբար, եղբոր հետ խոսելու եւ աշխատակիցների հետ թեթեւ վեճերի արդյունքում: Եղբորը մայիսի 11-ի գիշերը տեղափոխել է Ավանի հոգեբուժական կենտրոնից, այն մտավախությամբ, որ այնտեղ կարող է անվտանգ չլինել նրա համար. «Ես չգիտեի, եթե նա այդտեղ մնա, կլուսացնի, թե չէ»:

35-ամյա Հովհաննեսը խաղաղապահ զորքերի զինվորական է եղել, Ապրիլյան պատերազմի ժամանակ վախից է ձեռք բերել հոգեկան հիվանդություն: «Աֆղանստան էլ է գնացել, այնտեղ էլ ծանր դեպքի է ականատես եղել, ապրիլյանի ժամանակ էլ կողքը մարդ են խփել, ընկել է իր վրա ու... Զորամասի հոգեբուժարան էլ է պառկել, հետո, երբ զորացրեցին, հիվանդությունը կրկնվեց: Արդեն մենք ստիպված եղանք տեղափոխել ստացիոնար բուժման»,- պատմեց Արթուրը: Հովհաննեսն ամուսնացած է, ունի 7-ամյա տղա:

Արթուրը խոսել է ե՛ւ բուժող բժշկի, ե՛ւ բաժնի վարիչի, ե՛ւ հոգեբուժարանի այլ աշխատակիցների հետ: Գլխավոր պատասխանատուները դեպքի մասին լսել են իրենից, համենայնդեպս իրեն այդպես են ներկայացրել:

Բուժող բժիշկն Արթուրին ասել, որ հիվանդին հարցրել է դեմքի կապտուկների մասին, նա էլ պատասխանել է, որ ընկել է: Սակայն Արթուրը վստահեցնում է՝ ընկնելու հետեւանքով չէր կարող եղբոր դեմքի ու մարմնի տարբեր հատվածներ կապտել ու այտուցվել. «Մորուքի տակից հետ ամբողջը կապույտներ են, բայց իրենք ասում են ընկել է: Սանիտարկաները տեսել են ու ինձ պատմել, որ վեճ է եղել»:

«Հայկական ժամանակը» կապ հաստատեց Հովհաննեսին բուժող բժշկի՝ Բագրատ Բերբերյանի հետ, սակայն վերջինս չցանկացավ մեր հարցերին պատասխանել: Նշեց, որ կատարվածի մասին լսել է, գործը ոստիկանությունն է քննում, սպասում են նրանց պատասխանին: Նա միայն հաստատեց այն տեղեկությունը, որ հիվանդին տեսնելով դեմքն այդ վիճակում, հարցրել է, թե  ինչ է պատահել, իսկ վերջինս էլ ասել է, որ ընկել է: Ենթադրյալ ծեծի ենթարկող տղամարդկանց հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: Հոգեբուժարան մեր զանգերն անպատասխան մնացին:

ՀՀ ոստիկանությյունից  հայտնեցին, որ ծեծի վերաբերյալ ահազանգ ստացվել է ոստիկանություն: Հանգամանքները պարզվում են, նյութեր են նախապատրաստվում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13200 դիտում

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել