Կորոնավիրուսն ընդմիշտ կմնա մեզ հետ, սակայն չորս-հինգ տարի հետո իրավիճակը կվերահսկենք. ԱՀԿ

Աշխարհում կորոնավիրուսի տարածման իրավիճակը վերահսկողության տակ առնելու համար կպահանջվի մոտ հինգ տարի: Այս կանխատեսումն արել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Սումիա Սվամինաթան Financial Times պարբերականի կազմակերպած քննարկման ժամանակ: «Չորս-հինգ տարի հետո կունենանք վերահսկողության համակարգ»,- նշել է նա:

Ճշգրիտ ժամանակահատվածը, ԱՀԿ փոխտնօրենի խոսքով, կախված է բազմաթիվ գործոններից ՝ արդյոք վիրուսը մուտացիայի կենթարկվի՞, ե՞րբ արդյունավետ պատվաստանյութ կմշակվի, կամ որքան խիստ եւ երկար է կլինի կարանտինը տարբեր երկրներում:

«Պատվաստանյութի հետ շատ հույսեր են կապված,- նշել է Սվամինաթանը,- բայց դրա մշակման, օգտագործման, արդյունավետության եւ անվտանգության հետ կապված կան ռիսկի բազմաթիվ գործոններ: Խնդիրներ կլինեն նաեւ զանգվածային արտադրության ու բաշխման հետ կապված»:

ԱՀԿ արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայք Ռայանն իր հերթին հայտարարել է՝ այս վիրուսը կարող է հավերժ մնալ մեզ հետ՝ համեմատելով այն ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հետ: «ՄԻԱՎ-ը չի վերացել: Մենք ապրում ենք դրանով, մենք գտել ենք դրա բուժման-կանխարգելման եղանակներ: Մարդիկ այլեւս դրանից չեն վախենում: Շատերն այս հիվանդությամբ ապրում են երկար ու լիարժեք»,- ասել է նա:

Կորոնավիրուսը կանխարգելող պատվաստանյութերին անդրադառնալով՝ ԱՄՆ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան BBC-ին հաղորդել է, որ օտարերկրյա լրտեսները մեծ հետաքրքրություն են դրսեւորում այդ առումով: Հակահետախուզության եւ անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Բիլ Էվանինան ասել է, որ իշխանություններն արդեն նախազգուշացրել են բժշկական հետազոտություններով զբաղվող կազմակերպություններին նման ռիսկերի մասին: Սակայն նա չի մանրամասնել, թե արդյոք կան տվյալների գողության հաստատված դեպքերի մասին:

Բրիտանական հետախուզական ծառայության աղբյուրները եւս նկատել են արտաքին հետախուզության անառողջ ակտիվություն:

Աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութի պատրաստման իրական մրցավազք է, եւ դրանում ներգրավված են անհատ հետազոտողներ, խոշոր ընկերություններ եւ ամբողջ կառավարություններ: Իսկ օտարերկրյա հետախուզության եւ հակահետախուզության գործակալներն անում են հնարավոր ամեն ինչ նրանց խանգարելու համար:

«Մենք սերտորեն համագործակցում ենք բիզնեսի եւ կառավարության աշխատակիցների հետ եւ անում ենք ամեն ինչ, որպեսզի նրանք կարողանան լավագույնս պաշտպանել իրենց հետազոտություններն ու տվյալները»,- ասել է Էվանինան:

ԱՄՆ կառավարությունն աջակցում է պատվաստանյութերի մշակման աշխատանքներին՝ մի ծրագրի շրջանակում, որն, ըստ որոշ տվյալների, Operation Warp Speed ծածկանունն ունի:

Հասկանալի է, որ ցանկացած երկիր, որն առաջինը գտնի արդյունավետ եւ անվտանգ դեղորայքի բանաձեւը, առաջին հերթին կփորձի դա տրամադրել իր քաղաքացիներին:

«Մենք կապվել ենք բժշկական հետազոտական բոլոր կազմակերպությունների հետ, որ իրականացնում են այս մշակումները, եւ նրանց հորդորել ենք զգոն լինել, - ավելացրել է հակահետախուզության պատասխանատուն,- այսօրվա աշխարհում կորոնավիրուսի պատվաստանյութից ավելի հափշտակության արժանի բան չկա»:

Կիբերհարձակում հիվանդանոցների վրա

Ապրիլի կեսին ԱՄՆ ԱԱԾ-ն հաղորդել էր կորոնավիրուսի հետազոտությամբ զբաղվող կազմակերպություններ ներթափանցելու փորձերի մասին:

Ըստ ԱԱԾ տնօրենի տեղակալ Տոնյա Ուգորեցի՝ կենսաբժշկական հետազոտությունների տվյալները վաղուց արդեն դարձել են «կիբեր լրտեսության առաջնահերթությունները», իսկ այս ուղղությամբ աշխատանք կատարող կազմակերպությունները «աչքի տակ են պահվում»: Ավելի ուշ, Ազգային անվտանգության ծառայության գլխավոր դատախազի օգնական Ջոն Դեմերսը նշել է, որ «անհեթեթության շրջանակում» կլինի հավատալ, որ Չինաստանը շահագրգռված չէ նման տեղեկություններով:

Դեռ մարտին Կանադայի կիբերանվտանգության կենտրոնը նախազգուշացրել է, որ «լուրջ վտանգ ներկայացնող որոշ տարրեր կարող են փորձել գողանալ հետազոտական կազմակերպությունների՝ կորոնավիրուսի հետ կապված մտավոր սեփականությունը»:

Ապրիլին Չեխիայի երկու հիվանդանոց է ենթարկվել կիբերհարձակումների, եւ այդ իրավիճակին անսպասելիորեն արձագանքել էր ԱՄՆ պետքարտուղարը: «Կոչ ենք անում այս հարձակման հեղինակին ձեռնպահ մնալ նման չարամիտ կիբերգործողություններից՝ կապված թե Չեխիայի առողջապահական համակարգի, եւ թե նման այլ ենթակառուցվածքների հետ աշխարհի ցանկացած վայրում», - ասել էր Մայք Պոմպեոն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3677 դիտում

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար