Երևան
12 °C
Առաջիկայում հնարավոր են թատերական եւ համերգային բացօթյա ներկայացումներ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նախաձեռնությունը հենց նրանն է:
Փոխնախարարը մտահոգություն հայտնեց, որ եթե ոչինչ չարվի, մի քանի ամսից մեծ հարցական կլինի, թե կկարողանան ոլորտը վերադարձնել իր նախկին մակարդակին. «Երաժշտի, ջութակահարի դաստակը, դերասանի մարմինը չեն կարող ծուլանալ, դա լուրջ մասնագիտական հետեւանքներ ունի, դրա համար մենք քննարկել ենք եւ պարետին ուղարկել առաջարկներ»:
Փոխնախարարն առաջարկել է, որ յուրաքանչյուր պետական մշակութային կառույց ունենա իր պատասխանատուն, ինչը կա նաեւ պարետատան ցուցումների մեջ: Յուրաքանչյուր կառույցից պահանջելու են փորձերի ամսական ժամանակացույցը, թե ովքեր են գալու, որտեղ են դրանք անցկացվելու, քանի հոգի են լինելու եւ այլն:
«Յուրաքանչյուր մասնակից փորձից առաջ ջերմաչափվելու է: Յուրաքանչյուր աշխատակցի համար մենք անկետա ենք բացելու, որպեսզի, Աստված չանի, եթե վաղը որեւէ խնդիր լինի, մենք հստակ պատմությունն ունենանք՝ ում հետ է շփվել, երբ, ինչ քանակությամբ մարդիկ են եղել»,- նկատեց Խզմալյանը:
«Այս առաջարկին շատ ակտիվ արձագանքեց ոլորտը, որովհետեւ կատարողական արվեստները պահանջում են մարզական պատրաստվածություն: Անցած երկու եւ ավելի ամիսների հարկադիր պարապուրդը չենք կարող ասել, որ շատ ողբերգական հետեւանքներ է ունեցել ոլորտի վրա, բայց, բնականաբար, եթե վիճակը երկարաձգվի եւս մեկ, երկու ամիս, կարող է վատ անդրադառնալ: Այս իրավճակին համակերպվել չի նշանակում՝ պարփակվել տանն ու կործանել բոլոր ձեռքերումները՝ վտանգի տակ դնելով մեր մասագիտական որակը»,- ասաց նա:
Փոխնախարարի համոզմամբ՝ առաջնային խնդիրն առաժմ ոչ այնքան համերգների կամ ներկայացումների կազմակերպումն է, որքան արտիստների մարզական վիճակի պահպանությունը: Նկատեց, որ Երեւանում բազմաթիվ շենքեր կան, որոնք համապատասխան մեծ ու բաց տարածքներ ունեն. պահպանելով սոցիալական հեռավորությունը՝ կարելի է այդտեղ որեւէ միջոցառում իրականացնել՝ պարետատան բոլոր ցուցումներին համապատասխան: «Փոքր խմբերով կարող են երաժիշտները երգել անգամ շենքերի բակում, եւ քաղաքացիները պատշգամբներից հետեւելու հնարավորություն կունենան: Մենք նման կառույցներ շատ ունենք, բացօթյա խաղահրապարակներ, որոնք 4 կողմից բնակելի շենքերով են շրջապատված»,- ասաց նա:
Մեր հարցին, թե այս մոտեցմամբ առաջին թատերական կամ համերգային ներկայացումները ե՞րբ հնարավոր կլինեն վայելել, փոխնախարարն ասաց, որ շատ չի ուշանա: «Վստահ եմ, որ, ըստ զարգացումների, մենք կարող ենք շատ բնական եւ ողջամիտ ձեւաչափեր գտնել: Այստեղ ամենա ոչ շահեկան վիճակում պարային խմբերն են, որովհետեւ նրանք ենթադրում են անմիջական շփում, բայց հանդիպումներ ենք ունեցել կոլեկտիվների ղեկավարների հետ: Պարզվեց, որ, դարձյալ պահպանելով որոշակի հեռավորություն, մասագիտական վարժանքներ կարելի է իրականացնել»:
Ըստ փոխնախարարի՝ առաջիկա մի քանի ամսիների փակ տարածքներում միջոցառումների մասին մտածելն ավելորդ է: Նույն տրամաբանությամբ վերանայել են նաեւ դրամաշնորհները: Դրանց մի մասը, որը հնարավոր է անցկացնել առցնաց տիրույթում, տեղափոխել են, որը հնարավոր է եղել հետաձգել, հետաձգել են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT