Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր սկսվեց Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով առաջին դատական նիստը:
Այն նախագահում էր դատավոր Հարություն Մանուկյանը: Գործով մեղադրող դատախազներն են ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետի տեղակալ Վահագն Պողոսյանը եւ նույն վարչության ավագ դատախազ Հայկ Պետրոսյանը: Արա Բաբլոյանի շահերը պաշտպանում են փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Լուսինե Մարտիրոսյանը, Երվանդ Վարոսյանը, Արա Բաբլոյանի շահերը՝ փաստաբան Արամ Վարդեւանյանը:
Նշենք, որ կորոնավուրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում դատական կարգադրիչներն ի սկզբանե արգելել էին լրագրողներին մուտք գործել նիստերի դահլիճ՝ թույլատրելով միայն օպերատորների մուտքը: Լրագրողները, սակայն, դժգոհ էին. ըստ նրանց՝ փոքրաթիվ քանակով, առավել եւս ապակիներով առանձնացված նիստերի դահլիճում կկարողանային սոցիալական հեռավորություն պահպանել: Լրագրողների դժգոհությունը պաշտպանները փոխանցեցին դատավորին, որն էլ, լսելով կողմերի դիրքորոշումները, որոշեց թույլատրել նրանց մուտքը նիստերի դահլիճ՝ հիմնավորմամբ, որ դահլիճը մեծ է, եւ հնարավոր կլինի ապահովել անհրաժեշտ սոցիալական հեռավորություն: Կողմերի կարծիքը լսելուց հետո դատավորը նաեւ թույլատրեց լրատվամիջոցների կողմից նիստի տեսա եւ լուսանկարահանումը: Նշենք, սակայն, որ ողջ ընթացքում նիստերի դահլիճում ձայնը լիարժեք լսելի չէր լրագրողներին, չնայած, որ նրանք պարբերաբար բարձրաձայնում էին այդ մասին:
Նիստի մեկնարկին նախագահող դատավոր Հարություն Մանուկյանը, ընթերցելով դատավորի ինքնաբացարկի հիմքերը, կողմերից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նրանք ունեն այդպիսի միջնորդություն: Ի պատասխան դատավորի հարցին՝ հարց հնչեցրեց ամբաստանյալ Արսեն Բաբայանը՝ ասելով, որ միայն դրա պատասխանը ստանալու դեպքում կկարողանա որոշել՝ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու են թե՝ ոչ: Բաբայանը նշեց, որ ըստ իրեն առաջադրված մեղադրանքի`2015 թվականի Սահմանադրական փոփոխության հանրաքվեի արդյունքում ՀՀ քաղաքացիները ձեւավորել են կամարտահայտություն`ունենալու Սահմանադրական դատարան, որի նախագահը ընտրվելու է 6 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի: Այդ կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո, սակայն, մեղադրանքի համաձայն, դրա իրագործման լեգիտիմ ակնկալիքն արհեստականորեն խոչընդոտվել է եւ չի իրագործվել. «Հարգելի դատարան, Դուք, որպես ՀՀ քաղաքացի, ձեւավորել եք քվեարկության դրված նախագծով սահմանված կարգով՝ Սահմանադրական դատարանի կողմից իր կազմից 6 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի, ՍԴ նախագահ ընտրելու ընթացակարգով ՍԴ ունենալու կամաարտահայտություն։ Համարո՞ւմ եք արդյոք, որ դրա իրագործման համար Ձեր`որպես ՀՀ քաղաքացու լեգիտիմ ակնկալիքն արհեստականորեն խոչընդոտվել եւ չի իրագործվել։ Ըստ այդմ, խնդրում եմ հայտնեք նաեւ` արդյո՞ք Դուք, որպես ՀՀ քաղաքացի, Ձեզ համարում եք մեզ վերագրվող գործողությունների արդյունքում տուժած անձ»,- ասաց Բաբայանը:
Մեղադրող կողմը ընդգծեց, որ կողմերը նախագահող դատավորին հարց տալու լիազորություն չունեն, սակայն դատավորն անհրաժեշտ համարեց որոշակի պարզաբանում տալ. «Ձեր հարցի էությունը որոշակիորեն առնչվում է մեղադրանքին, դրա էությանը, իսկ ինչ վերաբերում է ինքս ինձ այս գործի շրջանակներում տուժող ճանաչելուն, լինելով պրոֆեսիոանալ իրավաբան՝ հարկ է նշել, որ անձը որեւէ քրեական գործով տուժող համարվելու դեպքում ճանաչվում է տուժող, այսինքն՝ ես համարել-չհամարել չեմ կարող, ես հանդես եմ գալիս որպես դատավոր»: Տեւական ժամանակ պաշտպանական կողմը քննարկեց դատավորի այս պատասխանը`նրան լրացուցիչ հարցեր տալով: Ի վերջո, Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրեց արձանագրել, որ դատարանն իրենց զրկեց հնարավորությունից՝ կողմնորոշվելու ինքնաբացարկի հարցում. «Եւ այս պահից սկսած`մենք չգիտենք`արդյո՞ք այս դատարանը այս գործով կողմնակալ է թե ոչ»,- ասաց նա: Դատավորը հերթական անգամ պարզաբանեց, որ ինքնաբացարկի փաստարկներ ունենալու դեպքում կողմը կարող է ներկայացնել համապատասխան միջնորդություն, ինչին պաշտպան Լուսինե Սահակյանը արձագանքեց`ասելով. «Մենք չունենք հնարավորություն`տեղեկանալու, թե Դուք ինչ եք մտածում եւ ըստ այդմ, միջնորդություն ներկայացնելու, դա կարող էր լիներ Ձեր պատասխանի արդյունքում: Մենք ուղղակի փաստում ենք, որ այս մեղադրանքի շրջանակում չկա մեկը, ով կարող է այս գործը քննել անկողմնակալ, այս դեպքում միջնորդություն ներկայացնելու կողմնակից չենք»:
Այնուհետեւ դատավորը հետաքրքրվեց պաշտպանական կողմից`ունե՞ն արդյոք բացարկի հիմքեր մեղադրող դատախազներին վարույթից հեռացնելու համար: Այս անգամ եւս Արսեն Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ հիմքերի առկայությունը պարզելու համար անհրաժեշտ է, որ դատախազը պատասխանի այն հարցին, թե արդյո՞ք իրենց`որպես ՀՀ քաղաքացու կամարտահայտության լեգիտիմ ակնկալիքները խոչընդոտվել են այն գործողությունների հետեւանքով, որոնք մեղսագրվում են մեղադրյալներին: Թե ինչ պատասխանեց դատախազ Հայկ Պետրոսյանը, լրագրողներին լսելի չեղավ:
Ամբաստանյալների ինքնությունը ճշտելուց հետո նախագահող դատավոր Հարություն Մանուկյանը տեղեկացրեց, որ մայիսի 13-ին Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան: Հաշվի առնելով, որ աշխատանքային ժամի ավարտը մոտ էր`դատավորն առաջարկեց միջնորդությունը քննարկել հաջորդ դատական նիստին: Կողմերը չառարկեցին, եւ հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 9-ին:
Հիշեցնենք՝ Բաբայանն ու Բաբլոյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության համառոտ նկարագրի՝ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018 թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018 թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին եւ այլ պաշտոնակատար անձանց իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:
Լուսանկարում՝ Արսեն Բաբայանը, Լուսինե Սահակյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT