Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրասիական տնտեսական ֆորումին:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.
«Պետությունների հարգելի՛ ղեկավարներ, պատվիրակությունների անդամներ,
հարգելի՛ հյուրեր, տիկնա՛յք և պարոնա՛յք,
Թույլ տվեք ողջունել Եվրասիական տնտեսական ֆորումի մասնակիցներին, ինչպես նաև շնորհակալություն հայտնել այս միջոցառման կազմակերպման նպատակով կատարված աշխատանքի համար։
Հարգելի՛ գործընկերներ, ֆորումի մասնակիցներ,
Հայաստանի Հանրապետությունը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը։ Մենք համոզված ենք, որ հենց թվայնացումն է նոր հնարավորություններ բացում տնտեսությունում, պետական կառավարման համակարգում և սոցիալական ոլորտում։
Հայաստանում արդեն ներդրվել է գերատեսչությունների փոխգործակցության ճարտարապետություն, ինչի շնորհիվ պետական մարմինները չեն կրկնօրինակում տեղեկատվությունը, այլ ապահովված կապի ալիքների միջոցով հասանելիություն են ստանում սկզբնաղբյուրներին։ Դա հնարավորություն է տվել ստեղծել ինտեգրված թվային ծառայություններ, որոնք ծառայությունների մատուցման բոլոր փուլերը միավորում են մեկ միասնական, թափանցիկ և օգտագործողի համար հարմար գործընթացի մեջ։
Այսպիսի մոտեցումը նոր հնարավորություններ է բացում միասնական թվային միջավայր ձևավորելու համար:
Այսօր Հայաստանը մի երկիր է, որն առաջարկում է բարդ կոմպլեքսային տեխնոլոգիական լուծումներ ու ծառայություններ։
Հայաստանում ընթանում են համակարգված աշխատանքներ թվայնացման ուղղությամբ, կատարելագործվում են էլեկտրոնային կառավարման համակարգերը, բարձրանում է քաղաքացիների թվային գրագիտությունը, մշակվում են ժամանակակից կիբեռանվտանգության մեխանիզմներ։
NVIDIA-ի կողմից Հայաստանում հետազոտական կենտրոն բացելու վերջերս ընդունված որոշումը հաստատում է, որ նույնիսկ փոքր երկրները, որոնք ունեն հավակնություններ և տեխնիկական հասունություն, կարող են նշանակալի դեր խաղալ համաշխարհային տեխնոլոգիական էկոհամակարգում։
Ազգային մակարդակում Հայաստանն արդեն ներդրումներ է կատարում մեքենայական ուսուցման, մեծ տվյալների և կոգնիտիվ տեխնոլոգիաների մասնագետների վերապատրաստման, Արհեստական բանականության լուծումների փորձարկման տեղական «sandbox»-ներ ստեղծելու և կարգավորող շրջանակ ձևավորելու գործում՝ հաշվի առնելով էթիկական սկզբունքներն ու տվյալների պաշտպանության մեխանիզմները, որոնք ապահովում են տվյալների նկատմամբ երաշխավորված վստահություն, պարզեցնում ընթացակարգերը և բարձրացնում մատուցվող ծառայությունների որակը քաղաքացիների և բիզնեսի համար։
Ստեղծված և ձևավորման փուլում գտնվող տեխնոլոգիական հարթակները հիմք կհանդիսանան արդյունաբերության բարձր տեխնոլոգիական ոլորտներում նորարարական ճյուղերի ձևավորման համար։
Արդեն այսօր նորարարական լուծումներն ու Արհեստական բանականությունը հնարավորություն են տալիս ոչ միայն ավտոմատացնել գործընթացները, այլև արմատապես փոխել կառավարման փիլիսոփայությունը՝ անցում կատարելով պրոակտիվ պետական ծառայություններից դեպի կանխատեսողական վերլուծություն սոցիալական և տնտեսական քաղաքականություններում։
Սա բացում է նոր հնարավորություններ ավելի ճշգրիտ, անհատականացված և ժամանակին որոշումներ կայացնելու համար, հատկապես այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են պետական կառավարումը, առողջապահությունը, կրթությունը և սոցիալական պաշտպանությունը։
Հարգելի՛ գործընկերներ,
Հայաստանը մեծ նշանակություն է տալիս թվային օրակարգին մասնակցությանը՝ թվային փոխակերպումը դիտարկելով որպես խոչընդոտների վերացման և փոխադարձ առևտրում թափանցիկության բարձրացման գործիք։
Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս մաքսային ոլորտի թվայնացմանը՝ որպես վստահության տարածք ստեղծելու հիմք։ Հայաստանի համար, որը չունի ընդհանուր սահմաններ ԵԱՏՄ մյուս երկրների հետ, մաքսային, լոգիստիկ և սահմանային ենթակառուցվածքների արդիականացումը դառնում է հատկապես արդիական։
Ամփոփելով կցանկանայի նշել, որ մենք բաց ենք անդրսահմանային հարթակների և փորձարարական նախագծերի մշակման համար, որոնք թույլ կտան մեզ բոլորիս ոչ միայն ներդնել առկա տեխնոլոգիաները, այլև մշակել մեր սեփական հետաքրքիր և արդյունավետ լուծումները։
Շնորհակալություն ուշադրության համար»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀՀ ապաշրջափակման տեսլականը խարսխված է ինքնիշխանության վրա. ԱԳՆ-ն՝ Էրդողանի հայտարարության մասին
Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա
Ձեր փոքրիկ խմբակով ո՞նց կարողացաք «ДзерДзевов» «փուռը տալ» հարգանք վայելող մարդուն, հայտնի գործարարին. Թունյան
Լավ, էդքան ջանքի արանքում հնարավոր չէ՞ր մի հատ էլ շարֆ բաժանել՝ հաջակցություն Գալստանյան-Աջապահյանի. Ազարյան
Հյուսիսային պողոտայից առևանգել են ոստիկանական համարանիշերով ավտոմեքենա, ապա դրանով վթարի ենթարկվել
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի, ավելի քան 20 երեխա դեռ անհետ կորած է
Փարիզը 102 տարվա ընթացքում առաջին անգամ թույլատրել է Սեն գետում լողալ. կան մի շարք սահմանափակումներ
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
Ուժեղ կարկուտ և տեղատարափ անձրև Գավառում. տեսանյութ
Նորամարգում հրդեհվել է 2 ավտոտնակ, այրվել է ներսում գտնվող մի մեքենա ևս
Ղազախստանի զինծառայողները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու «Թարլան-2025» զորավարժություններին
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդը համարի իրենը. վարչապետ
Որքան հասկանում եմ՝ Կալուգայից մաթեմատիկայի ուսուցիչներ են բերել, որ մեզ սովորեցնեն ճիշտ հաշվել. Ալեքսանյան
Անդրեասյանն այցելել է Գեղարվեստի ակադեմիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, քննարկել դրանց լուծումները
Ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում են կարճատև անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ
Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Սահմանադրության 30-ամյակի հանդիսավոր միջոցառմանը
«40 հազար փող եմ թողե, մի ծակ կփակի էլի», «քարտ տուր, թալեմ». Կարապետյանի երթի մասնակիցների ձայնագրությունները
ՌԴ քաղաքացի Սամոն ասում է՝ ՀՀ վարչապետը անելիք չունի Հայաստանում. ափերը խառնել է, փողից՝ հաբռգել. Չախոյան
Սահմանադրությունը պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող կենդանի փաստաթուղթ. ՀՀ նախագահ
Թրամփը կարող է վերսկսել Patriot հրթիռների մատակարարումը Ուկրաինային
Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթին
Երևանի քաղաքապետարանն իր գործունեության բոլոր ոլորտներում առաջնորդվում է Սահմանադրության արժեքներով. Ավինյան
Թուրքիայում ձերբակալվել են Ադանայի, Ադիյամանի և Անթալիայի քաղաքապետերը
ՌԴ քաղաքացի Կարապետյանները Կալուգայից եկել են, որ բացատրեն՝ ինչ է ազատությունը և ինչ «սլոգան» ունի. Ալեքսանյան
Չիմանաք՝ հուլիսին միշտ հով ապրելու եք, գալու է նաև տժժալու ժամանակը. Սուրենյան
Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել է
Այ սրա համար արժե ջանք դնել. Անդրեասյանը՝ Հագվու դպրոցի աշակերտների ամառային զբաղմունքների մասին
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներ. տեսանյութ
Մարզերում ունենք հսկայական ներուժ, որը դեռ չենք բացահայտել. Մխիթար Հայրապետյանը՝ Tech Week-ի բացմանը
Ձեր հավատն էլ համազգեստի պես է` դուք այն հագնում եք, բայց չեք կրում ձեր սրտերում․ Հայկ Կոնջորյան
Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է․ ՄԻՊ
Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը
Կարևոր և արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ նախագահի հետ. Զելենսկի
Երևի հիմա Ռոբերտ Քոչարյանը մտքում հարց է տալիս Միքայել Աջապահյանին. Հրաչյա Հակոբյանը գրառում է արել
Հաստատվել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
Հայաստանը հրաշալի երկիր է՝ բացառիկ մարդկանցով. նախագահն ընդունել է Շվեդիայի դեսպանին
Որքան մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի աջակցության հանրահավաքին
Նախապատրաստված ահաբեկչության հիմնական կազմակերպիչները նախկին քրեաօլիգարխիան և Կտրիճ Ներսիսյանն են. Ղազարյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT