Տեղի ունեցավ հերթական չվերթը «Դոմոդեդովո»-ից. այս անգամ քաղաքացիները վճարել են տոմսերի համար

Քիչ առաջ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ավիաընկերության ինքնաթիռը իրականացրեց հերթական տարանցիկ չվերթը դեպի Երևան: Չվերթով Երևան են վերադառնալու ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտացուցակում ըստ համարակալման հերթագրված քաղաքացիները: Ի տարբերություն ապրիլ ամսվա ընթացքում կայացած նախորդ 7 չվերթների, որի արդյունքում Ռուսաստանից Հայաստան է վերադարձել մոտ 1500 քաղաքացի, (1300-ը անվճար հիմունքով), այս անգամ քաղաքացիները, որոշ բացառությամբ, իրենք են վճարել իրենց ավիատոմսերի համար:

Դեսպանության մամուլի ծառայություն ուղղված հարցմանը, թե ավելի վաղ ֆինանսական ինչպիսի՞ միջոցներով է կազմակերպվել մոտ 1300 քաղաքացու անվճար տեղափոխումը դեպի Հայաստան, արդյո՞ք, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կամ ՀՀ կառավարությունը պետբյուջեից հատկացրե՞լ են միջոցներ այդ նպատակի համար, մամուլի ծառայությունը պատասխանել է.

«Դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրություններում բազմիցս նշվել են ավիատոմսերի ձեռքբերման հարցում աջակցություն ցուցաբերած բարերարների, անհատների ու կառույցների անուններն ու անվանումները։ Որոշ աջակիցների անուններ, իրենց իսկ ցանկությամբ, չեն հրապարակվել։ Ավիատոմսերի ձեռքբերումը չի իրականացվել դեսպանության միջոցների հաշվին: Նշյալ ուղղությամբ աշխատանքների իրականացման համար պետական միջոցներ չեն հատկացվել»։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Մոսկվայի ժամանակավոր կացարաններում ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղավորել է ավելի քան 350 ՀՀ քաղաքացու, որոնց մի մասը կշարունակի մնալ հյուրատներում և սպասել առաջիկա չվերթներին դեպի Հայաստան:

Հարցին, թե ՌԴ տարբեր քաղաքաներում, այդ թվում՝ Մոսկվայում թռիչքի սպասող ՀՀ քաղաքացիներին կացարաններով, ինչպես նաև պարենային զամբյուղներով ապահովելու համար, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը իր բյուջեից որքա՞ն գումար է առանձնացրել և ծախսել մինչ այս պահը, մամուլի ծառայությունը մեկնաբանեց, որ սույն թվականի ապրիլի 23-ից սկսած՝ ժամանակավոր կացարաններում բնակվող քաղաքացիների ծախսերը հոգում է դեսպանությունը՝  համաճարակային կանխարգելիչ միջոցառումների համար իր բյուջեյում հատուկ նախատեսված միջոցներով:  Այս օրերի ընթացքում քաղաքացիների կացության վրա ծախսված գումարը կազմել է 675 հազար ՌԴ ռուբլի: Գումարը միանվագ ծախս չէ, քանզի, ինչպես արդեն նշվեց, հյուրատներում դեռ կան թռիչքի սպասող քաղաքացիներ:

«Քաղաքացիների սննդի ապահովումը, ինչպես նաև պարենային զամբյուղի տրամադրումը մեծամասամբ հոգում է դեսպանությունը՝ իր միջոցների հաշվին։ Այս հարցում ևս աջակցություն ենք ստանում անհատ բարերարներից ու տարբեր կառույցներից, որոնք իրենց իսկ միջոցներով կազմերպելու են սննդի ձեռքբերումն ու տրամադրումը», -նշված է մամուլի ծառայության պատասխանում:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ մայիսի 15-ից Ռուսաստանից դեպի Հայաստան կվերագործարկվեն կանոնավոր չվերթեր:

«Հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ հայրենիք, սակայն, նրանց համար շարունակելու է գործել ինքնամեկուսացման պայմանը», - ասաց պարետը: 

Ցամաքային սահմանների բացման հետ կապված, ըստ Ավինյանի, դեռ քննարկում չկա, բայց մոտ ապագայում այդ հարցերին, նույնպես, անդրադարձ կլինի: 

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2304 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը