Աթենքի Ակրոպոլիսն ու Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարը բացվել են զբոսաշրջիկների համար

Աթենքի Ակրոպոլիսն ու Հունաստանի բոլոր հնագիտական հուշարձաններն այսօրվանից բացված են բոլոր զբոսաշրջիկների եւ այցելուների համար: Դրանք փակված էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով արդեն ավելի քան 2 ամիս, փոխանցում է Frans press գործակալությունը:

Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլոն, պահպանելով անվտանգության բոլոր միջոցառումները, առաջինն է այցելել Ակրոպոլիս՝ Աթենքի բլրի վրա կառուցված Հին Հունաստանի տաճարների հանրահռչակ համալիր:

Մյուս կողմից, Կաթոլիկ եկեղեցու գլխավոր կենտրոնը՝ Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը, վերաբացվել է հավատացյալների եւ ուխտավորների համար: Այն նույնպես փակ էր ավելի քան երկու ամիս: Սուրբ Պետրոսի տաճար մուտք գործելու համար պարտադիր է կիրառել պաշտպանական միջոցներ՝ դիմակներ եւ ձեռնոցներ: Բոլոր կանոնների պահպանման եւ կարգուկանոնի հաստատման համար աշխատելու են Վատիկանի ժանդարմերիայի աշխատակիցները եւ Մալթայի խաչի կամավորները:

Տպել
395 դիտում

Պարետի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը

Արգել գյուղի նախկին դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Վրաստանը սահմանը չի բացի մի շարք երկրների զբոսաշրջիկների, այդ թվում՝ հայերի համար

Երթևեկության նշանները ծածկող խոչընդոտները կվերացվեն

Թուրքական օդուժը Իրաքի հյուսիսում թիրախավորել է բնակավայրեր. կա 2 զոհ

Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ. ՊՆ

Թրամփն ու ընտանիքը տեղափոխվել է ստորգետնյա բունկեր. ԱՄՆ-ում ցույցերի հետեւանքով 20 զոհ, 4 000 բերման ենթարկված կա

Հաշմանդամություն ունեցող երեխային պետք է սովորեցնել ինքնուրույն կյանք վարելու հմտություններ. ՄԻՊ (լուսանկարներ)

13-ամյա Նազելիի խնամակալությունը կստանձնի Գյումրիում ապրող հորաքույրը. կապրեն այլ հասցեում

Սահմանամերձ Բարեկամավանի միակ շրջանավարտի ավարտական երեկոն․ մի կողմից հակառակորդի հետ սահման, մյուսից՝ անտեսանելի թշնամի

Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում․ ԱԱՏՄ

Սահմանադրական փոփոխությունների մասին քվեարկությունը ՌԴ-ում կանցկացվի հուլիսի 1-ին

Ակնկալվում է մի քանի անգամ մեծացնել Հայաստան ներմուծվող գազի և Իրան ներմուծվող էլեկտրաէներգիայի ծավալները

Լացող փոքրիկներ, մարզերից եկած հուսախաբ երեխաներ. հունիսի մեկն առանց ատրակցիոնների առաջվանը չէր

ՄԻԵԴ-ի պատասխանից առնվազն պետք է մտահոգվեն այն մարդիկ, որոնք ուղղել են հարցերը․ Վլադիմիր Վարդանյան

Եվրոպայում ֆուտբոլասերներին աստիճանաբար վերադարձնում են խաղադաշտ

ՍԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում կասեցրել է կրկնակի խախտում կատարած երկու հանրային սննդի օբյեկտների աշխատանքը 48 ժամով

Օդային հաղորդակցության վերաբացումը կթույլատրվի հուլիսի կեսից. քննարկումն ու ժամկետը նախնական է

22-ամյա երիտասարդը աղջկա մերկ լուսանկարները չտարածելու դիմաց 3 միլիոն դրամ էր պահանջել. երիտասարդը ձերբակալվել է

Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը