Արդեն 22-րդ օրն է՝ Սեւանա լճի մոտ շարունակվում են կորած քաղաքացու որոնումները

Մայիսի 19-ին՝ ժամը 11:26-ին, կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «9-րդ ալիք» լողափ է մեկնել մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին՝ ժամը 10:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է օրերս կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը. լճում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Որոնողական աշխատանքները դադարեցվել էին. ջրահեղձված քաղաքացի չէր հայտնաբերվել։

Պարզվել էր, որ ավտոմեքենան և իրերը պատկանում են Աբովյան քաղաքի բնակիչ Վոլոդյա Վ.-ին (ծնված 1988թ.): 

Ապրիլի 29-ից մայիսի 5-ը, մայիսի 13-ին, 15-ին, 18-ին «9-րդ ալիք» լողափի տարածքում մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի իրականացրած որոնողական աշխատանքներն ավարտվել էին անարդյունք։

Տպել
330 դիտում

Twitter-ն առաջին անգամ Թրամփի գրառումներն ընդգծել է հատուկ նշումով՝ դրանք ապակողմնորոշող համարելով

Ինչի՞ եք ճպցնում, տիկի՛ն Սամսոնյան, չեք ուզում՝ դուրս եկեք (Տեսանյութ)

Ժամանակավորապես անհասանելի է ճանապարհային ոստիկանության 177 թեժ գծի հեռախոսահամարը

ՊՆ-ում ստեղծվում է Բանակի կենտրոնական մարզական ակումբ

Ինչո՞ւ է պարտադիր դիմակի կրելը մեքենայում․ պարզաբանում է պատգամավոր Համազասպ Դանիելյանը

Ստեփանակերտում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ երեխան թեթեւ վնասվածք է ստացել

Եթե դիմակ կրելու դե ֆակտո պարտադրության մեր ուղերձը չընդունվի, ապա դե յուրե պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում․ Փաշինյան

240 քաղաքացու նկատմամբ դիմակի բացակայության փաստով արձանագրություն է կազմվել․ Արման Սարգսյան

Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 13-ին

Եթե թողնենք նույն ոստիկանին, փոփոխենք անվանումները, ոչ մի փոփոխություն չի լինի․ Արկադի Խաչատրյան

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+»՝ օգտվեք հիմա, վճարեք հետո

Սամվել Ավանեսյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Որոշել ենք ամենօրյա ռեժիմով խստացնել վարչական հարկադրանքի մեթոդները, որպեսզի բոլորը կիրառեն այդ կանոնները․ վարչապետ

Սպանություն Կոտայքի մարզում․ 68-ամյա տղամարդը քարով բազմաթիվ հարվածներ էր հասցրել (տեսանյութ)

Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում, կրակոցից այրվել է մեքենան. ՊՆ խոսնակը մանրամասնում է

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել. 80 մարդ մեկուսացված է

Կա ծրագիր, որ պարեկային ծառայողներն ունենան պլանշետներ եւ էլեկտրոնային արձանագրություններ կազմեն․ Քրիստինե Գրիգորյան

Հայաստանում 1 օրում կորոնավիրուսից 7 մահ է գրանցվել, եւս 5 մահ՝ այլ պատճառով. 372 նոր դեպք է հաստատվել

Մեկնարկել է ՀՀ Կառավարության հերթական նիստը․ օրակարգում ներառված է 38 հարց

ԱԺ-ում շարունակվում են քառօրյա նիստի աշխատանքները․ պատգամավորները նիստն սկսեցին շնորհավորանքով