«ԱՐՄՆՅՈՒԶ» հեռուստաընկերության և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ռադիոընկերության նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. ՀՌՀ

19/05/2020 schedule22:25

Այսօր՝ մայիսի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ: Օրակարգի հաստատումից հետո ընթերցվել է Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության եզրակացությունը «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ:

Այս մասին տեղեկացրել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

 Հանձնաժողովի կողմից Ընկերության գործունեության մշտադիտարկման ընթացքում պարզվել է, որ «Արմնյուզ» հեռուստածրագրի կողմից հեռարձակված «Հայելու առաջ» հաղորդման հեռարձակման ընթացքում հնչել են արտահայտություններ, որոնք համապատասխանում են Հանձնաժողովի 2019թ-ի օգոստոսի 14-ի «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի), այլ տեսաձայնաշարային նյութերի որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 90-Ա որոշման հավելվածի 2-րդ մասի հատկանիշներին, որը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն կարող է եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ն ընկած ժամանակահատվածում։  Հաղորդման ընթացքում ներկայացվել են փաստերի բազմաթիվ խեղաթյուրումներ, բացահայտ կեղծիքներ, սպառնալիքներ, բռնության կոչեր, խուճապ առաջացնող ենթադրություններ, որոնք հատկապես անչափահաս հեռուստադիտողի մոտ առաջացնում են տագնապի և անելանելիության զգացում: «Հայելու առաջ» հաղորդման լսողական տարբերակը հեռարձակվել է նաև «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ռադիոընկերության միջոցով:

«Արմնյուզ» հեռուստաընկերությունը և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ռադիոընկերությունը սահմանված կարգով տեղեկացվել են հարուցված վարչական վարույթի մասին: Հանձնաժողովը քննելով գործում առկա փաստերը և հավատարիմ խոսքի ազատության սկզբունքներին, գտնում է, որ  լիցենզավորված լրատվամիջոցների համար խիստ կարևոր և առաջնահերթ է ճգնաժամային իրավիճակներում հանրությանը և հատկապես անչափահասներին, ստուգված փաստերի և իրադարձությունների մասին իրազեկումը:

Նիստի ընթացքում Ընկերությունների ներկայացուցիչը բանավոր ներկայացրել է դիրքորոշում: Հանձնաժողովը ձայների 5 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ որոշում է կայացրել «ԱՐՄՆՅՈՒԶ» հեռուստաընկերության և ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ռադիոընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

Վարչական վարույթ է հարուցվել նաև «ՖՄ-105.5» ՍՊ ընկերության  նկատմամբ :  Համաձայն իրավաբանական և լիցենզավորման վարչության եզրակացության՝ Հանձնաժողովը օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս ուսումնասիրել է 2020 թվականի մարտի 06-ին «ՖՄ-105.5» ՍՊ ընկերության կողմից ներկայացված եթերի ձայնագրությունները և ուսումնասիրության արդյունքում արձանագրել Ընկերության «ՖՄ-105.5» ռադիոծրագրի կողմից «Քաղաքական վերլուծություն Անդրեաս Ղուկասյանի հետ» հաղորդման հեռարձակման ժամանակ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջների խախտում:  

Վարույթի համար հիմք է հանդիսացել եթերը հովանավորությամբ հեռարձակելը, մասնավորապես՝ անոնսում շեշտվել է, որ հաղորդման հովանավորն է «Հայ կառուցողական կուսակցություն»-ը՝ դրանով իսկ խախտելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները: Հաշվի առնելով նշված փաստերը՝ Հանձնաժողովը որոշել է «ՖՄ-105.5» ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում՝ խախտումները հետագայում վերացնելու հանձնարարությամբ:

Օրակարգային են եղել նաև «ՄԵԳԱԹԻՎԻ» ՍՊ ընկերության Երևան քաղաքի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային հեռարձակման լիցենզիա տրամադրելու, «ՏԵԼԵԼԵՔՍ» ՍՊ ընկերության (սփռման տարածքը՝ ՀՀ Արարատի մարզ, հեռարձակման տեսակը՝  թվային) և «ԷՋՄԻԱԾԻՆ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱԿ-ի (սփռման տարածքը՝ ք. Էջմիածին, հեռարձակման տեսակը՝ անալոգային) հեռուստածրագրերի հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու, «ՄԵԳԱԹԻՎԻ», «ԱՐՏ-ԹԻՎԻ-ՆԵԹ», «ԿՈԼՄԵՆԱ», «ԱՐԱՑ», «ՄԵԴԻԱ ՔՈՆԹԵՆՏ» ՍՊ ընկերությունների ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու,   «ՅՈՐՆԵԹ», «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերությունների  նկատմամբ հարուցված վարչական վարույթներների վերաբերյալ հարցերի քննարկումները:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4697 դիտում

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները