Երևան
12 °C
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն այժմ էլ անցնում է պետական դավաճանության եւ իշխանության չարաշահման հոդվածներով հարուցված նոր քրեական գործերով այն բանից հետո, երբ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Դերկաչը երեկ հրապարակել է Պորոշենկոյի դեմ հնչեղ ապացույց:
Այս մասին հայտնում է «Украинская правда»-ն: Թերթի տվյալներով՝ դատախազությունը Պորոշենկոյի դեմ գործին է կցելու այն կրիչը, որը ներկայացրել է Դերկաչը: Կրիչի վրա Պյոտր Պորոշենկոյի, ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի եւ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի մասնակցությամբ ձայնագրությունն է:
Ավելի վաղ Դերկաչը հրապարակել է հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ, ենթադրաբար՝ Բայդենի ու Պորոշենկոյի ձայներով: Այդ ձայնագրությունները, ըստ պատգամավորի, վկայում են միջազգային կոռուպցիայի եւ նախկին նախագահի պետական դավաճանության մասին:
Խոսակցություններից մեկում նշվում է, որ Ջո Բայդենը պահանջել է Ուկրաինայի նախկին դատախազ Վիկտոր Շոկինի ազատումը: Որպես փոխհատուցում, ըստ ձայնագրության, Բայդենը խոստացել է Ուկրաինային փոխանցել 1 միլիարդ դոլար:
Բացի այդ, քննարկվել են խորհրդարանում կոալիցիայի առկայության, Արսենի Յացենյուկի կառավարության հրաժարականի եւ Վլադիմիր Գրոյսմանի կողմից նախարարների կաբինետի հաստատման հարցերը, ավելին՝ խոսակցություններից մեկում Պորոշենկոն, դատելով ներկայացված ապացույցներից, Բայդենին հաստատել է Ռադայում կոալիցիայի բացակայության հարցը:
Դերկաչը հայտնել է, որ բոլոր ձայնագրությունները ստացվել են լրագրողներից եւ փոխանցվել գլխավոր դատախազի գրասենյակին՝ հանցագործությունների մասին հայտարարությունների հետ միասին՝ քրեական գործ հարուցելու համար:
Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը, որը աշխատանքից ազատվել է 2016-ին, երեկվա այս բոլոր բացահայտումներից հետո իրավապահ մարմիններում հայտարարություն է գրել՝ իր աշխատանքներին Բայդենի միջամտության մասին:
«Украинские новости» գործակալությունը, հետաքննությունների Պետբյուրոյի իր աղբյուրներին հղում անելով, հայտնել է հիշյալ հանգամանքով քրեական գործ հարուցելու մասին:
Նախկին գլխավոր դատախազը նաեւ փորձել է բողոքարկել իր պաշտոնանկությունը վերաքննիչ ատյաններում, բայց՝ անօգուտ: Նա նոր բողոք է ներկայացրել Ուկրաինայի Գերագույն դատարանի վճռաբեկ վարչական դատարան 2019 թվականի սեպտեմբերին: Հենց նույն ամսվա ընթացքում Սպիտակ տունը հրապարակեց ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկիի միջեւ հուլիսի 25-ին կայացած զրույցի արձանագրությունը: Դրան նախորդել էին լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ Ուկրաինայի առաջնորդի հետ զրույցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը հավանաբար խնդրել է, որ Ուկրաինայում հետաքննեն Բայդենի որդու՝ Հանթերի մասին գործը: Արձանագրությունը փաստել է, որ Թրամփը խնդրել է Զելենսկիին հետաքննել Շոկինի ազատման հանգամանքները, որն ազատվելու ժամանակահատվածում զբաղվել է Burisma Group-ի գործով, որի տնօրենների խորհրդի կազմում է եղել Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը:
Գազարդյունաբերությամբ զբաղվող, ոչ պետական այս ընկերությանը՝ Burisma Group-ին, կասկածում էին փողերի լվացման, հարկերի վճարումից խուսափելու եւ պետական միջոցները վատնելու մեջ: Նախկին գլխավոր դատախազին, սակայն, չհաջողվեց ավարտին հացնել քննությունը, 2016-ի սեպտեմբերին, Ռադայի քվեարկությամբ եւ իշխանության որոշմամբ նա հեռացվեց պաշտոնից: Վիլտոր Շոկինի ազատումից հետո գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվեց Յուրի Լուցենկոն: Դա իրականություն դարձնելու համար Ուկրաինայի Գերագույն Ռադան ստիպված եղավ փոխել սահմանադրությունը, քանի որ Լուցեկնոն չուներ իրավաբանական կրթություն, հետեւաբար, չէր կարող զբաղեցնել գլխավոր դատախազի պաշտոնը:
Լուցենկոյի թեկնածությունը, համաձայն ձայնագրությունների, միասին որոշել են Բայդենն ու Պորոշենկոն: Յուրի Լուցենկոն Պորոշենկոյի մտերիմներից է, նրա կնքահայրը եւ կարող էր Burisma Group-ի, ինչպես նաեւ մի շարք այլ գործերի «ընթացքը փոխել»:
Ուկրաինայի հետաքննությունների պետբյուրոն արդեն 16 քրեական գործ է հարուցել, որոնցում առանցքային մեղադրանքները Պյոտր Պորոշենկոյին են ուղղված: Ընդ որում, պետական դավաճանության մասին քրգործեր արդեն կային, որոնց թվում է Գրոյսմանի նշանակումը կոալիցիայի բացակայության պայմաններում, ինչը գործնականում հնարավոր չէր, բայց փաստացի եղել է:
Նշենք, որ անկախ պատգամավոր Անդրեյ Դերկաչի հրապարակած ձայնագրությունների իսկությունը դեռեւս հաստատված չէ: Արդյո՞ք ձայնագրություններում Պորոշենկոն, Բայդենն ու Քերին են, պետք է առաջիկայում պարզի անկախ փորձաքննությունը: Պատգամավորը հայտնել է, որ ձայնագրություններն ինքը ստացել է հետաքննող լրագրողների մի խմբից, որոնց անուններն ու լրատվամիջոցի անունը չի հրապարակել՝ վերջիններիս չթիրախավորելու համար:
Հավելենք, որ վաղը՝ հինգշաբթի, գերագույն Ռադայում կարող է ստեղծվել «Պորոշենկոյի կադրերը» անվանումով հետաքննության հատուկ հանձնաժողով: Նախօրեին տարբեր խմբակցությունների պատգամավորները հայտնել են, որ անհրաժեշտ է խորհրդարանական վերահսկողություն սահմանել Ուկրաինայի 5-րդ նախագահի հնարավոր դավաճանության փաստերի հետաքննության վրա: Այսպիսով, Կիեւը չկարողացավ խուսափել ամերիկյան նախընտրական քարոզարշավումներգրավվելուց, քանի որ Բայդենն էլ, Թրամփն էլ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախնական թեկնածուներ են:
Տեսանյութը հրապարակել է «112 Украина»-ն: Տեսանյութում Քերիի եւ Պորոշենկոյի խոսակցության ձայնագրությունն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT