Երևան
12 °C
Ուղեւորահոսքի զգալի պակասի ու ֆինանսական խնդիրների պատճառով Երեւանի ավտոբուսային 2 եւ միկրոավտոբուսային 10 երթուղիներում հասարակական տրանսպորտ ժամանակավորապես չի շահագործվի: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեց Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ գործունեությունը կասեցրած ընկերությունները մասնավոր են: Չեն սպասարկվում ավտոբուսային 24 եւ 37 համարի երթուղիները, իսկ միկրոավտոբուսայիններից՝ 24, 26, 27, 36, 47, 50, 52, 57, 59, 75ա, 71 եւ 114 համարները:
Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվելուց հետո շուրջ երկու ամիս չգործած հասարակական տրանսպորտի աշխատանքը վերսկսվել էր մայիսի 18-ից: Բայց ուղեւորահոսքը փոքր է՝ կրթական հաստատությունները չեն գործում, քաղաքացիների մի մասը շարունակում է աշխատել տանը, սահմանված նստատեղերից մեծ քանակով ուղեւոր տեղափոխելու արգելքը խստորեն է պահպանվում: Դեռ երթուղի դուրս գալու առաջին օրը որոշ վարորդներ ՀԺ-ի հետ զրույցում ասել էին, որ պատրաստվում են մինչեւ երեկո աշխատել, բայց եթե նվազ ուղեւորահոսքի պատճառով օրվա վերջում գումար ընդհանրապես չմնա, այլեւս երթուղի դուրս չեն գա: Այժմ հենց այդ պատճառով էլ վերը նշված երթուղիներում տրանսպորտը դադարել է գործել:
Քաղաքապետի խոսնակի փոխանցմամբ, հասարակական տրանսպորտը ապասարկում են ե՛ւ համայնքապատկան ընկերություններ ե՛ւ մասնավորներ, ու որպեսզի խնդիրը որոշակի մեղմվի, քաղաքապետարանն առաջիկայում այդ երթուղիները կլրացնի իր ենթակայությամբ գործող ընկերությունների տրանսպորտային միջոցներով: Թե քանի ավտոբուս կամ միկորավտոբուս կաշխատի այդ երթուղիներում, դեռ պարզ չէ:
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հասարակական տրանսպորտի վերագործարկման առաջին օրը, անդադառնալով աննախադեպ ցածր ուղեւորահոսքին, նշել էր, որ օրվա վերջում կամփոփեն, հաջորդ օրն էլ կաշխատեն եւ դրանից հետո պարզ կդառնա, թե ինչ ճանապարհով պետք է առաջ շարժվեն: Իսկ նման պայմաններում աշխատող եւ օրվա պլանը չկատարող մասնավոր ընկերությունների վարորդների հետ կապված, Սարգսյանը նշել էր. «Մասնավոր կազմակերպություններն իրենք են որոշում իրենց գործունեության հետ կապված սահմանաչափերը»: Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ ուսումնասիրություններն ու քննարկումները դեռ ընթացքի մեջ են, սակայն մինչեւ երկուշաբթի արդեն հստակ որոշում կլինի:
Խոսնակը նաեւ հայտնեց, որ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցերը, անկախ նրանից՝ աշխատում են, թե ոչ, շարունակում են վճարվել ինչպես արտակարգ դրության սկզբի երկու ամիսներին: «Նաեւ, դրան գումարած, այդ վարորդները բոլորը աջակցություն են ստացել Կառավարությունից՝ միանվագ 68 հազար դրամ»,- ասաց նա:
Խոսնակը նկատեց՝ այս պահին ավելի շատ ուղեւորահոսքի պակաս ունենք, քան ավանդաբար եղած գերբեռնվածության վտանգ: Այս պահին հասարակական տրանսպորտը սպասարկող երթուղայինների թիվը 700-850-ի է հասնում:
Հիշեցնենք՝ պարետի որոշմամբ՝ խիստ պայմաններ են սահմանված ե՛ւ հասարակական տրանսպորտը շահագործող ընկերությունների, ե՛ւ վարորդների, ե՛ւ ուղեւորների համար: Պարետատան սահմանած նոր կանոններով խստիվ արգելվում է կանգնած ուղեւոր փոխադրելը: Խախտողների համար նախատեսված է տուգանք: Իսկ այն, որ միայն նստատեղերի քանակով ուղեվարձ ստանալը շահավետ չէ եւ հենց այդ պատճառով միշտ լուռ համաձայնությամբ թույլատրվել է երթուղայինների գերբեռնված աշխատանքը, նորություն չէ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT