Արցախում գործում են բոլորովին այլ կանոններ, եղել է բաց տարածություն. Ալեն Սիմոնյանը՝ լուսանկարի քննարկումների մասին

Լուսանկարն արվել է Արցախի Հանրապետությունում, այնտեղ գործում են բոլորովին այլ կանոններ ու կարգեր, այլ սահմանափակումներ: Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում մեկնաբանելով երեկ Արցախում պաշտոնյաների մասնակցությամբ արված լուսանկարի շուրջ աղմուկը՝ հայտնեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որը եւս Արցախում մասնակցել է Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը:

«Արցախի պարետի որոշումների եւ մեր որոշումների մեջ կտրուկ տարբերություն կա, այնտեղի թվերի եւ այստեղի թվերի մեջ՝ զգալի տարբերություն: Լուսանկարն արվել է բաց տարածությունում, բացի այդ, Արցախում նման խիստ սահմանափակումներ, ինչպես Հայաստանում, չկան: Հասկանալի է, իհարկե, զայրույթն ու հարցերը, որ երեկվանից քննարկվում են: Նույնիսկ բաց տարածքում շնորհավորելիս պետք է հաշվի առնել կանոնները, բայց կարծում եմ՝ այս պարզաբանումն ու իրավիճակի այս նկարագիրը հասկանալի են:

Երեկվանից նշվում է, որ, փաստորեն, պարետի որոշումը պարտադիր չէ: Ես նշեմ, որ, իհարկե, պարտադիր է. լուսանկարը Արցախում է արվել, ոչ թե՝ Հայաստանում: Պարտադիր կրեք դիմակներ: Մենք էլ բոլորս մեր սխալների վրա կսովորենք: Կրեք դիմակներ, որովհետեւ իրավիճակը կարող է ավելի վատթարանալ Հայաստանի Հանրապետությունում: Մի ջղայնացեք մեզ վրա, կհանդիպենք, երբ մեր պատվիրակությունը կվերադառնա»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ երեկ Արցախում կայացել է նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը, որից հետո եղել է շնորհավորանքի խնջույք: Խնջույքի ժամանակ արված կադրերը հրապարակվել են պաշտոնական կայքերում, այնուհետ՝ դարձել շահարկումների եւ քննադատության պատճառ: Քաղաքացիներն իրենց գրառումներում նշում են, որ պաշտոնյաները չեն պահպանել սոցիալական հեռավորություն, եղել են առանց դիմակների եւ մեծաթիվ խմբով են մասնակցել խնջույքին, ինչն արգելված է նաեւ Արցախում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5972 դիտում

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան