Կողմերը փաստել են, որ հայ-հնդկական հարաբերություններն առավել քան երբևէ գտնվում են բարձր մակարդակի վրա և շահագրգռված են խորացնելու փոխգործակցությունը բոլոր ոլորտներում:
Ֆրանսիացի գործընկերն արձանագրել է, որ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է կանգնած լինել գոյաբանական խնդիրների առաջ:
Սիմոնյանը դիմել է Ռուսաստանի Դաշնությանն ու ՄԱԿ-ի անդամ երկրներին։
Այսօր լրանում է Ցեղասպանության 108-րդ տարելիցը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ:
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ իր հերթին խնդրեց վերականգնել իրենց պատգամավորների ելույթները, որոնց ելույթները նույնպես հետաձգվել էին միջադեպի հետևանքով։
Խոսելով Թագուհի Թովմասյանի հրահրած միջադեպից՝ Սիմոնյանն ասաց, որ Թովմասյանը անակնկալ մատուցեց ոչ միայն իշխանությանը, այլ նաև ընդդիմությանը:
Սիմոնյանը նկատեց՝ գործելաոճ է ընտրվել տարբեր մարտավարություններով խանգարել և ներկայություն ապահովել, սադրանքներ կազմակերպել, ամբիոնից ստեր խոսել, նույն սկավառակը անընդհատ պտտեցնել:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին, որոնք Թովմասյանին հեռացրել էին:
Վերջինս նաև ասաց, որ պետք չէ դա կապել վարչապետի ելույթի հետ:
Սիմոնյանը հայտարարեց՝ ինքը ստորագրում է Նիկոլ Փաշինյանի երեկվա յուրաքանչյուր ասածների տակ:
Ես անլուրջ եմ վերաբերվում այդ պահանջին։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերին:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ ձերբակալված ադրբեջանցի զինծառայողներից մեկը կասկածվում է խաղաղ բնակչի սպանության համար:
ԱԺ նախագահը ծավալուն ելույթ է ունեցել լիագումար նիստում, ինչին նախորդել է Ադրբեջանական Հանրապետության Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի ելույթը:
ՀՀ ԱԺ նախագահը նաեւ մտահոգություն է հայտնել պատերազմի հետեւանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի հետ Ղազախստանի համագործակցության վերաբերյալ:
Ըստ խոսնակի՝ քանի որ այս հարցում շահարկվում է նաև Անի Գևորգյանի երեխայի հարցը, Սիմոնյանի համար այստեղ ամենից կարևորը նաև երեխայի լավագույն շահն է։
Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամ Հերիքնազ Տիգրանյանին կփոխարինի Արսեն Թորոսյանը, իսկ Հայաստան-Ինդոնեզիա բարեկամական խմբի անդամ Արսեն Թորոսյանին` Հերիքնազ Տիգրանյանը:
Նշվում է, որ դատարան ներկայացված 11 գործերից արդեն երեքը բավարարվել են և հերքվել են զրպարտություն պարունակող տեղեկությունները, այժմ դատարանում քննվում է Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված 8 դատական հայ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացնում է, որ ջնջել է «Ֆեյսբուք»-ի նամակների հավելվածը։
Առողջություն, երջանկություն եւ արարման մեծ հնարավորություններ եմ մաղթում՝ հանուն մեր ընտանիքների եւ հայրենիքի շենության։
Սա նաև դաս է ինձ համար, որովհետև, ամենայն հավանականությամբ, ես և մեր թիմի այլ ներկայացուցիչներ ապագայում էլ կբախվենք նման իրավիճակների հետ:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ ցանկացած անձը, որը որոշակի դիրք է զբաղեցնում, շարունակաբար ենթարկվում է թիրախավորման։
Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով ԱԺ թանգարանի բացումն առանձնահատուկ նշանակություն ունի խորհրդարանը երիտասարդ եւ մեծահասակ այցելուների առջեւ բացելու տեսանկյունից:
Ալեն Սիմոնյանն ապրիլի 4-ին ընդունել է Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր: Զրույց է ընթացել այս պահին Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքների, արցախահայության իրավունքների մասին:
Ես դավաճան չեմ, երբեք չեմ եղել և չեմ լինելու:
«Իմ ու վարչապետի միջև որևիցե հակասություն չկա և երբևիցե չի կարող լինել»:
«Չեմ մեկնաբանելու, ուզում ես՝ այլ որակում տուր»,- ասաց Սիմոնյանը:
Հռոմի ստատուտի վավերացման վերաբերյալ խոսակցություններ կամ քննարկումներ, ըստ Ալեն Սիմոնյանի, չկան։
Ըստ Սիմոնյանի՝ անթույլատրելի է այն փաստը, որ արտերկրում ապրող ինչ-որ քաղաքացի ՀՀ ընտրված իշխանությանը վիրավորի։
Ավարտելով խոսքը՝ ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է, որ խնդիրների լուծման միակ տարբերակը խաղաղությունն է:
Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Ըստ նրա՝ ՀՅԴ-ն պատրաստվում է ապակայունացնել ՀՀ-ում տիրող քաղաքական վիճակն ու վախի մթնոլորտ ստեղծել։
Հայաստանը մնալու է և զարգացնելու է ժողովրդավարությունը, մեր տարածաշրջանում խաղաղություն է լինելու»:
Այսօր մի դեպք տեղի ունեցավ, որի շուրջ շատերը փորձեցին ձեռքերը տաքացնել:
Նաև հրապարակայնորեն պարտավոր է հերքել:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անթույլատրելի է համարում Ազգային ժողովում բռնության դրսևորումները։
Օրերս ՀՀ Ազգային ժողովի 14-հոգանոց պատվիրակությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ գործուղման էր մեկնել Բեռլին:
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Գերմանիա ամփոփվել է ՀՀ դեսպանատանը հայ համայնքի հետ հանդիպմամբ:
Նա կարեւորել է ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու հանգամանքը, շնորհակալություն հայտնել Գերմանիայի կառավարությանն առաքելության տեղակայման գործում ներդրած ավանդի համար:
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դրեզդենում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա երկրամասի Լանդթագի նախագահ դր. Մաթիաս Ռյոսլերին:
«Ժողովրդավարական հասարակության մասնիկն ենք նաեւ մենք՝ խորհրդարանականներս՝ ազատ խոսքը կրողներս:
Կողմերը քննարկել են պառլամենտարիզմի, խորհրդարանական դիվանագիտության եւ ժողովրդավարության հարցերում ակտիվ փոխգործակցության հնարավորությունները:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած 14 հոգանոց պատվիրակությունը կմեկնի Բեռլին:
Ինչպես օրեր առաջ հայտնել էինք, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել էր արմունկը, որից հետո «Նաիրի» բժշկական կենտրոնում նրան վիրահատել են:
«Որքան քաղաքական գործիչներ, այնքան՝ տարատեսակ մեկնաբանություններ և կարծիքներ»:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին այս պահին վիրահատում են:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, թե որտեղ է կոտրել ձեռքը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր ներդնել երիտասարդության շրջանում հայ-վրացական պատմական բարեկամությունն ու հարեւանային ներուժն ամրապնդելու հարցում:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը։
Աշխարհում ամեն օր ձևափոխվում է անվտանգային ճարտարապետությունը` հանգեցնելով նոր վերադասավորումների:
Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2021 թվականի մի շարք որոշումներում:
Ցավալի է, որ տիկին Զախարովան չի անդրադառնում Ադրբեջանի արձագանքին
Նրա խոսքով՝ անկախ ամեն ինչից՝ ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով զբաղվում է երկրի պաշտպանողականությունը բարձրացնելու գործով։
Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովին։
Ալեն Սիմոնյանը Բահրեյնում հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի նախագահի հետ։
Ազատություն եմ մաղթում հարևան երկրի ժողովրդին և մամուլին
Բելգիայի Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզի հետ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակմանն առնչվող եւ չլուծված հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:
Նախ՝ ադրբեջանցի տիկինը խախտել է օրակարգով սահմանված ելույթներին տրամադրվող ժամանակը։
Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Լաչինի միջանցքն ապաշրջափակված է, սակայն դաժան իրականությունն այլ բան է ասում:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համապատասխան կարգադրությամբ պատվիրակությանը կընդունի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։
Սիրելի՛ կանայք, շնորհակալություն ձեզ բոլոր ոլորտներում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի ու նվաճումների համար, ներելու ու նվիրվելու բացառիկ տաղանդի եւ ոգեշնչման աղբյուր լինելու համար:
Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ կին աշխատողներին պարգեւատրել վաթսուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:
Ալեն Սիմոնյանը մարտի 1-ին ընդունել է Հայաստանում Մեքսիկայի նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին:
Ալեն Սիմոնյանն էլ անդրադառնալով Վազգեն Մանուկյանին արձագանքեց՝ «Մարդիկ սխալվել, վարչապետի սխալ թեկնածու են ընտրել, ամեն անգամ երեսով տալ կլինի՞»։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Սիմոնյանի համոզմամբ՝ Լաչինի միջանցքի փակումը առավելապես վնաս էր Ադրբեջանին, քան հայկական կողմին:
Ընդհանրապես ընդդիմության գործողությունները վերջին պատմական ժամանակահատվածում հենված են եղել սահմանին տեղի ունեցող սրացումների վրա, որի բառապաշարն այսօր, կարծում եմ, արդեն սպառված է,
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 19 հարց:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգներն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում, իսկ հայ-ամերիկյան երկխոսությունը կրում է ռազմավարական բնույթ:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին եւ այդ հարցում ակնկալում է միջազգային գործընկերների, այդ թվում` Լյուքսեմբուրգի աջա
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Սումգաիթի զոհերի հիշատակին
Նիստում քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր:
Սիմոնյանը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին կարգադրել է ապահովել համապատասխան վճարումների կատարումը:
ՀՀ ԱԺ նախագահը հյուրընկալել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 22-ին մասնակցել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» (ՆՀԺԽ) ծրագրի խորհրդի նիստին:
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ-ում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ջան Հոջինին:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրքեր է նվիրել խորհրդարան այցելած ընթերցասեր երեխաներին:
Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել Լաչինի միջանցքի ճգնաժամի եւ դրա հետեւանքների մասին:
Նա հավելել է, որ չնայած բոլոր մարտահրավերներին՝ խաղաղության օրակարգի առաջմղումը Հայաստանի Հանրապետության սկզբունքն ու ռազմավարությունն են:
Փոխադարձ հարաբերություններից բացի, նախագահ Սիմոնյանի հետ խոսեցինք տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական և անվտանգության իրավիճակի մասին։
Այս աղետը և ցավը մեզ ծանոթ են, մենք կրում ենք դրա հետքը մինչ օրս։
Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Մեքսիկայի Սենատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին
Միջխորհրդարանական ձեւաչափով համագործակցության շրջանակում կարեւորվել է բարեկամության խմբերի դերը:
Ի դեպ, ո՞ւր է Վազգեն Մանուկյանը: Մի օր որ առիթ լինի, ասեք, տեսնենք, թե ո՞ւր է մեր երկրի այդ «հնարովի» ղեկավարը։
Ըստ նրա՝ ՀՀ-ն այսօր ուզում է իր անվտանգության հարցն ապահովել։
Ծնողների հետ զրույցի մանրամասները հրապարակային չեն:
Չեմ կարծում, որ ընդդիմության որևիցե գործողություն իրենց վերջին ակցիաներից հետո կարող է ՀՀ ժողովրդին որևէ բանից շեղել:
Անդրադարձ է եղել բարեկամ երկրների խորհրդարանների միջեւ ակտիվ երկխոսության հարցում բարեկամական խմբերի դերին:
Կարծում եմ՝ եկել է ժամանակը վերանայելու, ընդհանուր առմամբ Ազգային հերոս տալու ինստիտուտը: Ես կարծում եմ՝ եթե օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կլինի, այդ մարդիկ չպիտի մնան ազգային հերոս:
Սահմանվել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:
Սիմոնյանը Սիրիայի ժողովրդին ցավակցել է արաբերենով:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշում է ստորագրել։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ, Վահան Նարիբեկյանն ազատվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնից։
ՀՀ ԱԺ նախագահը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Հարգանքի տուրք մատուցվել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին:
Հավերժ խոնարհում բանակի կայացման ակունքներում ընկածների հիշատակին, հավերժ փառք պատերազմներում անմահացած քաջերին:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային եռօրյա այցով մեկնել էր Կատարի Պետություն:
ՀՀ առողջապահության նախարարը ներկայացրել է առողջապահության ոլորտում հնարավոր ներդրումներին նպաստող կարեւոր օղակների վերաբերյալ հակիրճ տեղեկություններ։
Ալեն Սիմոնյանը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:
Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ՀՀ-ում դիտորդական առաքելություն տեղակայելու ԵՄ որոշմանը։
Նա վստահեցրեց, որ բոլոր մեղավորները քրեաիրավական պատասխանատվություն կկրեն:
Դիտարկմանը, թե իշխանությունները փորձում են ցույց տալ, թե հակառակորդը լավն է, Սիմոնյանն ասաց՝ շղարշ փռել և ցույց տալ, թե հակառակորդը վատ չէ, նման բան չկա:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Մեքսիկացի գործընկերը նշել է, որ Հայաստանից սովորելու շատ հետաքրքիր բաներ կան՝ հավելելով, որ համատեղ աշխատանքային օրակարգը կհեշտացնի փորձի փոխանակումն ու կակտիվացնի հաղորդակցման արդյունավետությունը:
Անդրադառնալով շրջափակման մեջ գտնվող արցախաբնակ 120.000 հայերին՝ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է:
Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չպիտի լինի. երբ այս դիրքորոշումը կասեք, այս ձեր սնդիկ փարթի մասին դիրքորոշումը կլսեք։
Եթե նման հնարավորություն տեսնում են նաև Արցախի մեր գործընկերները, ինչո՞ւ ոչ:
Հարցաքննությունից հետո ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում նշեց՝ պաշտպանող կողմը փորձ էր անում ներկայացնել իրվիճակ, որ 2018-ին բռնություն է կիրառվել ոստիկանության դեմ, բայց դա նրանց չի հաջողվել։
Հայտնում է Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:
Պետք է հարգել Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը:
Ֆրանսիայի ԱԺ նախագահը նշեց՝ պարտավորություն է լինել Հայաստանում, որովհետև առկա են լարվածություններ, որոնք ակտիվանում են և խոցելի են դարձնում Հայաստանը:
Ֆրանսիան ևս պահանջում է անմիջապես բացել միջանցքը, ու դա պետք է արագ իրականացվի:
Այսօր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կա առաջին եվրոպական դիտորդական խումբը, որը կարողացավ սահմանի երկայնքով տեղակայվել:
Երևանում տեղի է ունենում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի մամուլի ասուլիսը։
Հայ-ֆրանսիական հարաբերություները շարունակում են դինամիկ զարգանալ։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:
Յաել Բրաուն-Պիվեն և ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զբոսնել են գիշերային Երևանում։
Նախատեսվում է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի համատեղ մամուլի ասուլիսը:
Սիմոնյանը չի բացառում, որ հենց Ադրբեջանի նպատակը դա է ՝ ներքաշել Հայաստանին այս խոսակցության մեջ, որպեսզի փորձի պարտադրել նման միջանցք բացել Հայաստանի տարածքով։
Արցախի Անվտանգության խորհրոդը հայտարարել է, թե Փաշինյանի ասուլիսում հնչեցրած տեսակատները և պնդումները հակասում են Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը:
Անն-Լորանս Փեթելը նաև հրապարակել է Արարատ լեռան և հայկական եռագույնի լուսանկարները։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գրառման մեկնաբանություններում պատասխանել է ֆրանսիացի գործընկերոջը՝ գրելով. «Մեծ սիրով սպասում ենք Ձեզ»:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Քևին Մըքքարթիին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրվելու առթիվ։
Նշենք, որ Սուպեր Սաքոն ու Ալեն Սիմոնյանն ընկերներ են:
Թո՛ղ 2023 թվականը մեր օջախներին բարեկեցություն բերի, թո՛ղ մեր զինվորները շուտ տուն վերադառնան, եւ թո՛ղ մեր տներից սերն ու խինդն անպակաս լինեն։
Հրամանատարության եւ զինվորների հետ զրույցից հետո ԱԺ նախագահը բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելել է մարտական դիրքեր:
ԱԺ այգում ևս, ինչպես ամենուր, տոնական տրամադրություն է տիրում: Երեկ տեղի ունեցած տարեմուտի միջոցառմանն էլ մասնակցել են ԱԺ նախագահը, պատգամավորներն ու բազմաթիվ երեխաներ:
Ամանորի թեմատիկ նվերներից գոյացած հասույթը փոխանցվելու է դպրոցի ֆոնդին եւ սահմանամերձ գոտում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին:
Ուզում են նվազեցնել այն իրավիճակը, որը իրենց պաատասխանատվության գոտում է, որ շատ պատասխանատվություն չվերցնեն։
Հուշամատյանը կփակվի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ին:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին հետագա գործունեության ընթացքում:
Կարծում եմ՝ մեր հարևան երկրներում և ոչ միայն անմիջականորեն հարևան երկրներում, չեն հասկացել, որ Հայաստանում կան կարմիր գծեր:
Քաղաքացիական հագուստով եւ սպայական կոչումով «բնապահպանները», Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելով, փաստացի պատանդ են վերցրել 120.000 հայ բնակչության:
Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում սահմանամերձ մի շարք համայնքների երեխաներ դիտել են Արցախի հերոս, 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Ալեն Մարգարյանի հեղինակած հեքիաթաշարի բեմադրությունը։
Հանդիպման ավարտին արձանագրվել է, որ դեկտեմբերի 30-ին կլրանա Հայաստանի եւ Ալժիրի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, եւ այն լավ առիթ է՝ նախանշելու առարկայական օրակարգեր:
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանը Պրահայում արդեն համաձայնել է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, Սիմոնյանը շեշտեց, որ համաձայն չէ դրա հետ:
Մենք տեսնում ենք ադրբեջանական կողմի մտադրությունը՝ փակել Լաչինի միջանցքը: Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար մարդասիրական նշանակության միակ լիարժեք ճանապարհն է։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և 15-րդ լիագումար համատեղ նիստին:
Գործընկերները շրջայց են իրականացրել խորհրդարանի շենքում:
Բժշկական պանսիոնատը, անառողջ տարեց մարդկանց վիճակը շահարկելը, դրա հաշվին դիվիդենտներ ստանալը ամենավերջին բանն է, որ կարելի էր պատկերացնել: Դե ինչ, շարունակեք իջնել ավելի ու ավելի:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել պատգամավորներ Վահե Հակոբյանի, Հռիփսիմե Ստամբուլյանի և Ելենա Կիրակոսյանի մանդատները վայր դնելու դիմումների վերաբերյալ:
Այցի ծախսերը մասնակի կատարում է հրավիրող կողմը։
Նա նշել էր, որ այս մասին պարզ ու անկեղծ քննարկում Է ունեցել գործընկերների հետ, դա իր անձնական որոշումն է:
199 դպրոցի ուսուցիչների եւ աշակերտների հետ զրույցից հետո ՀՀ ԱԺ նախագահը հնարավորության սահմաններում դպրոցի որոշ խնդիրներ լուծելու վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել իր աշխատակազմին:
Սիմոնյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ից թե՛ ռազմական, թե՛ քաղաքական մասով աջակցություն չկա:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի դեմ՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ:
Հուսանք երկու հարևանները կկարողանան նաև միասին տևական խաղաղություն բերել տարածաշրջանին՝ օգտվելով ընձեռնված հնարավությունից, որը ԱՄՆ-ն արդեն ձեռնարկել է:
Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ երեկ ջերմ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ փաստել, որ հայ-վրացական հարաբերություններն այժմ ավելի բարձր մակարդակի վրա են, քան երբևէ։
Հանդիպմանը ծավալուն անդրադարձ է եղել ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելուն եւ դրա հետեւանքներին:
Միջոցառմանը հնչել են Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի կատարումները:
Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին։
Գեղամ Մանուկյանը նշեց, որ վարման կարգով ձայն է խնդրել՝ մեկնաբանելու իրենց ձեռնպահ քվեարկելը, ակայն Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել Մանուկյանի խոսափողը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի սենատին՝ հայանպաստ բանաձևի ընդունման համար:
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 31 հարց:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 13-ին ողջույնի խոսքով ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատգամավորների նիստում:
Նշենք, որ, Shamshyan.com-ի տեղեկացմամբ, Երևանում ավտովթարի էր տեղի ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող «ԲՄՎ»-ի, նրան ուղեկցող «Նիսսան»-ի և մեկ այլ ավտոմեքենայի միջև:
Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվա առթիվ։
Հանդիպմանն անդրադարձ է եղել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությանը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն վերահաստատել է Ազգային ժողովի եւ ամբողջ Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին եւ հայ ժողովրդին:
Հանդիպմանը կողմերն ընդգծել են հայ-լեհական միջպետական հարաբերություններում միջխորհրդարանական ակտիվության կարեւորությունը:
Հանձնաժողովի նիստը բացել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Իրենք ՀՀ պատգամավորներ են, չեն գալիս նիստի այնքան ժամանակ, մինչև Զատուլինի թեմա է լինում, գալիս են։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Լուկաշենկոյին, սակայն տեսագրությունը հանրությանը չի ներկայացվել:
Սերժ Սարգսյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին:
Գործընկերները զրուցել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում հեռանկարային ծրագրերի եւ նախագծերի շուրջ:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները: Զրույց է ընթացել Հայաստան-Թուրքիա սահմանների բացման շուրջ:
Այսօր վաղ առավոտյան Փելոսիի տան վրա հարձակում են գործել, ինչի հետևանքով տուժել է նրա ամուսինը։
Մեր հանդիպումները փաստում են, որ ինտերնետը որքան կրճատում ու աննշան է դարձնում հայրենիք-Սփյուռք հեռավորությունը, նույնքան կարող է վնասել անհավանական կեղծ լուրերով:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը միանում է ծրագրին:
Դիմելով ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին՝ Ալեն Սիմոնյանն առաջարկել է ԱՊՀ-ի հովանու ներքո կազմակերպել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին հաջորդած ճեպազրույցին ամփոփել է երկօրյա աշխատանքները:
Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ելույթ ունենալով ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում:
Վեհաժողովի աշխատանքները կշարունակվեն վաղը՝ հոկտեմբերի 28-ին:
Գործընկերները բարձր են գնահատել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դերը՝ որպես խորհրդարանների երկխոսության եւ փոխգործակցության կարեւոր հարթակ:
Ես ասում էի, որ վերադառնալու են:
Այստեղ էմոցիա չկա, կան պարտավորություններ, որոնց կատարմանը մենք հետամուտ ենք լինելու եւ փորձելու ենք բոլոր հնարավոր միջոցներով մեր տղաների կյանքը, սահմանները պաշտպանել:
RT հեռուստաընկերության եւ Россия сегодня գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ իր մուտքը Հայաստան արգելվել է:
Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ ենթադրաբար, Սոչիում Փաշինյանը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Նշենք, որ իր այսօրվա ճեպազրույցի ժամանակ Սիմոնյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 240 զոհ:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 26-28-ը կլինի Սամարղանդում:
Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2022 թ. հոկտեմբերի 6-ի և փոփոխություններ ու լրացումներ՝ 2017 թ. մայիսի 26-ի որոշումներում:
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային եւ տեւական խաղաղությանն առնչվող հարցերի:
Շնորհակալություն հայտնելով Ալեն Սիմոնյանին՝ Վահե Հակոբյանը նշել է, որ հուշամեդալն իր պատվավոր տեղը կունենա Հայկոյի ստուդիայի հատուկ անկյունում:
Վերջին տվյալներով՝ Հայաստանում ապրում է լսողական խնդիրներ ունեցող 3000 մարդ:
Երգիչ, երգահան Հայկ Հակոբյանին հետմահու շնորհվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ:
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը:
Կողմերը փաստել են բազմոլորտ համագործակցության կարևորության և դրան նպաստելու քայլերի իրականացման մասին:
ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 14-ին ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատին և Միշել Մարտերին:
Սիմոնյանը հայտնել է՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից ավելի կտրուկ գործողությունների է սպասում:
Սիմոնյանը նշեց, որ Արցախի պատվիրակությունը բավարարված էր հանդիպումից, քննարկել են Մոսկվա կատարած իր այցը, ներկայացրել են հանդիպումներն ու քննարկումները։
Երկու ժամ տեւած հանդիպմանն արցախցի գործընկերների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ:
«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական կանգառը՝ Քասախ. վարչապետը հանդես է եկել բանախոսություններով. տեսանյութ
Ինժեներական քաղաքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում. ԲՏԱ նախարարը լուսանկարներ է հրապարակել
Ընդդիմությունը իշխանության գալու համար որպես «մսացու» օգտագործում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին. Չախոյան
Հայաստանում սոցիալական «բեսպրեդել» թույլ չենք տալու. Մկրտչյանը՝ հանրահավաք անցկացնող ԼՂ-ից տեղահանվածներին
Վեդիի կամրջի մոտ բեռնատարներ են բախվել ու կողաշրջվել. զոհ և վիրավորներ կան
Շուրջ 250 սովորող, 94 նախագիծ. մեկնարկել է Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025-ի եզրափակիչ փուլը
Վարժական հավաքի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած պահեստազորայինները պարգևատրվել են. լուսանկարներ
Երկրի վրա 2025 թվականի մարտի 28-ին 1723 երկրաշարժ է տեղի ունեցել. ինչ ուժգնություն են ունեցել ցնցումները
Հանդիպում Քասախում՝ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ալիևը հասկանում է, որ եթե հիմա էսկալացիայի գնա, կարող է հակառակ իրավիճակում հայտնվել. Դալլաքյան. տեսանյութ
ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է «Ամերիկայի ձայն»-ի փակման գործընթացը
Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան
Մեծ Բրիտանիան Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին
Վերջին 3 տարում ավելացրել ենք 45.8 հա նոր կանաչ տարածք, տնկել ավելի քան 20 000 ծառ. Տիգրան Ավինյան
Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. անձրևներ են սպասվում
Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից և փոխկապակցված անձից բռնագանձման պահանջ է ներկայացվել
Մարտի 30-ին ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գյումրիում և Փարաքարում
«Օպել զաֆիրա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
Իրանի հետ «վատ բաներ կպատահեն», եթե նա համաձայնության չգա ԱՄՆ-ի հետ. Թրամփ
Ուկրաինան արտաքին կառավարման կարիք չունի․ երկիրն ունի լեգիտիմ կառավարություն․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության ոլորտում առկա են մի շարք խնդիրներ. ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել
Ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցումների ամբողջ ծավալով իրականացումը ՆԳՆ առաջնահերթություններից է
Ռումինիայից գնված 72 սառնարանով բեռնված մեքենայի վարորդն ապրանքի հետ անհետացել է. վնասը շուրջ 43 հազար եվրո է
Մյանմարի հզոր երկրաշարժի զոհերի թիվը հատել է 1000-ի սահմանը. կան անհետ կորածներ և հազարավոր տուժածներ
Թալանել են ՍՊԸ տնօրեններից մեկի մեքենան. գողացած պայուսակում եղել են խոշոր չափի գումար և 680 գրամ ոսկի
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Լռության օր է. Գյումրիում և Փարաքարում քարոզարշավն ավարտվել է
Վանաձորի շենքերից մեկում պարանով կախված տղամարդուն հայրը հայտնաբերել, տեղափոխել է ԲԿ
ԱԳՆ-ն ցավակցել է Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ
Գլուխներդ բարձր գնացեք ընտրատեղամասեր և ձեր ձայնը տվեք մեր առաջին համարներին. Հարությունյան
Խոստանում եմ հետևողական լինել, որ ձեր առաջարկած խնդիրներն ընդգրկվեն մեր քաղաքի զարգացման ծրագրում. Մինասյան
Մելիք-Ադամյան փողոցում կենսունակության ավարտին մոտ մանրատերև ծառերը փոխարինվում են հասուն կատալպաներով
Ուկրաինան չի ընդունի ԱՄՆ ռազմական օգնությունը որպես պարտք. Զելենսկի
«Արջն իր ահից է գոռում». ո՞ւմ են լսել 8 անձինք՝ դիմելով հին մեթոդին, չլինի՞ Սերժ Սարգսյանին
Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու համար կա կարճ ժամանակ, ուստի կարևոր է ծառայությունը մարզերում. նախարար
Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Գրենլանդիա
Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է. Արաքսիա Սվաջյան
Գյումրիում ձերբակալված 8 անձից 3-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը, 5-ի՝ վարչական հսկողությունը
Տավուշի մարզում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Սերժի, Միշիկի Ռուբոն վերջնական գնաց քաղաքական աղբանոց, Վարդան Ղուկասյանն էլ դաժան հարված է ստանալու. տեսանյութ