Երևան
12 °C
«Շատ կարեւոր է այն աջակցությունը, որը թույլ տվեց նորացնել թանգարանը: Հետագայում այն մեծացնելու մտադրություն կա: Հայաստանի Հանրապետության խորհրդարանի շենքն իր ուրույն պատմությունն ունի, եւ այն, ոչ միայն իմ կարծիքով, համարվում է ամենագեղեցիկ եւ ամենաներկայանալի շենքերից մեկն ամբողջ աշխարհում: Եվ բնական է, որ նման թանգարանի գոյությունը, կարելի է ասել, ինքնին պարտադրված է»:
Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ բացման խոսքով ելույթ ունենալով խորհրդարանի թանգարանի վերաբացման արարողությանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՆՀԺԽ ծրագրի` ՀՀ ԱԺ նախագահի կողմից նշանակված համակարգող Հռիփսիմե Գրիգորյանն իր եւ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի խմբի անունից շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը` ի դեմս Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի, ինչպես նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի` ծրագրին աջակցելու համար:
Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով ՝ ԱԺ թանգարանի բացումն առանձնահատուկ նշանակություն ունի խորհրդարանը երիտասարդ եւ մեծահասակ այցելուների առջեւ բացելու տեսանկյունից:

Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնն իր ելույթում նշել է, որ Շվեդիայի կառավարությունը մեկ անգամ եւս պատրաստակամություն է հայտնում աջակցելու Հայաստանի խորհրդարանին եւ իշխանություններին` բարեփոխումների իրականացման գործում: «Անցած տարի եւ հատկապես այս տարի` այս կենտրոնի գործունեության առաջխաղացումն ավելի նպաստավոր պայմաններ ստեղծեց Ազգային ժողովի ներկայացուցիչների միջեւ համագործակցության պլատֆորմի համար»,- ասել է նա: Դեսպանը շնորհակալություն է հայտնել թանգարանի վերաբացմանն աջակցած կառույցներին` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի ներկայացուցչությանը, պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանին, դեսպաններին եւ ՀՀ ԱԺ ղեկավարությանը:
Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին կարեւորել է վերակառուցված թանգարանի բացումը` նկատի ունենալով ժողովրդավարության տարածման տեսանկյունից խորհրդարանի առանձնահատուկ դերակատարությունն ու նրա` նաեւ ներկայացուցչական գործառույթ ունենալու հանգամանքը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը եւ ՄԱԿ-ի Զարգացման «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի պատասխանատուներին` ԱԺ վերափոխված եւ նորացված թանգարանի վերաբացմանը ցուցաբերած աջակցության համար: Նրա խոսքով թանգարանի վերաբացումը եւ վերափոխումն այն կարեւոր միջոցառումներից էր, որի համար մեծ ջանքեր են ներդրել թե' ԱԺ աշխատակազմը, թե' ՄԱԿ-ի Զարգացման «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի աշխատակիցները: Թանգարանի նախագծման, վերանորոգման եւ ձեւափոխման աշխատանքները տեւել են շուրջ մեկ տարի: Ըստ Դավիթ Առաքելյանի` թանգարանն առավել հետաքրքիր կլինի ԱԺ այցելող հյուրերի` աշակերտների, ուսանողների եւ խորհրդարանական պատվիրակությունների համար:
Ազգային ժողովի թանգարանը բացվել է 2018 թվականի սեպտեմբերի 20-ին` Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակի առթիվ կազմակերպված հոբելյանական միջոցառման շրջանակում:

Թանգարանում ցուցադրված են տարբեր գումարումների խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների ժամանակ ստացված հուշանվերներ, պատմական փաստաթղթեր, նկարներ, խորհրդարանի պատմության վերաբերյալ նյութեր` սկսած 1918 թվականից:
Վերակառուցված, նոր նյութերով համալրված թանգարանի վերաբացումն իրականացվել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից:

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT