Երևան
12 °C
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի խոսքով՝ վերջին շրջանում իշխող ուժի ներկայացուցիչների դեմ ՀՅԴ անդամների իրականացրած հարձակման դեպքերը պատահականություն չեն, դրանք հատուկ ծրագրված են:
Ըստ նրա՝ ՀՅԴ-ն պատրաստվում է ապակայունացնել ՀՀ-ում տիրող քաղաքական վիճակն ու վախի մթնոլորտ ստեղծել։
«Ակնհայտ է, որ հարձակումները կոնկրետ ծրագրված են։ Դրանք հստակ նպատակներ ունեն։ ՀՅԴ-ն գործում է իրեն հատուկ ահաբեկչական ոճում։ Իրենց լսելով՝ հասկանում ես՝ չեն զղջում, ափսոսանք չկա իրենց իրականացրած հարձակումների համար: Ասում են՝ լավ ենք արել, բայց ոչինչ չի կարող արդարացնել բռնության այս դեպքերը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ ՀՅԴ որոշ անդամներ հպարտությամբ են խոսում այս հարձակումների մասին, սակայն նրանք իրենց պատկերացրած մարտի դաշտը շփոթում են ԱԺ-ի հետ․ «Չի կարելի արդարացնել նման վերաբերմունքը: Ցանկացած բռնություն անընդունելի է, բայց իրենք հպարտություն են ապրում, իրենց ոգին «մարտական է»։ Մարտի դաշտը պատկերացնում են Ազգային ժողովը, բայց մարտի դաշտն այնտեղ է, որտեղից իրենք մշտապես փախել են»։
Դավոյանի խոսքով՝ այն, որ այս սադրանքների ու հարձակումների հետքերը տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, որի մասին նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, չի կարող ժխտել։
Հարձակումները, նրա կարծիքով, շարունակական են լինելու, քանի որ այս ամենը ինչ-որ սադրանքի նախապատրաստական աշխատանքներն են միայն․ «Դաշնակցականների բնութագիրն է սա, շարունակում են գտնվել 100-ամյա իրենց «ավանդական արժեքների մեջ»։ Սակայն թող որևէ մեկը կասկած չունենա, որ նման գործելաոճի համար անպայման պատժվելու է։ Միշտ հայտարարում են՝ «մենք ազգային, ավանդական հայրենասերներ ենք», բայց իրենց քայլերի մեջ որևէ բան չկա ի շահ պետության։ Իրենք առաջնորդվում են իրենց սեփական կամ այլոց սեփական շահերով և փորձում դա պարտադրել նաև ՀՀ ժողովրդին, բայց չի ստացվելու»:
Միևնույն ժամանակ իշխող ուժի ներկայացուցիչը նկատում է՝ այս հարձակումների նկատմամբ իշխանության արձագանքը լինելու է քաղաքական ու իրավական գնահատականներով։
Հիշեցնենք՝ երեկ սադրանք էր իրականացվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նկատմամբ: Այսօր էլ ԱԺ նախագահը հայտնեց, որ հարձակման է ենթարկվել ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը։
Օրերս էլ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում՝ փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար
Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ՝ Էրեբունի վարչական շրջանում
Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ
Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ
ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ
Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը
Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը
Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում
Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ
Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել
Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում
Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ
Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո
Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան
Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան
Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան
Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը
Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին
ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները
Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները
ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում
Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը
Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան
Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին
Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան
Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը
Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT