Երևան
12 °C
ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 14-ին ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատին և Միշել Մարտերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովից:
.jpg)
Պատգամավորները Հայաստանում են աշխատանքային այցով, նախատեսում են այցելել ադրբեջանական զինուժի հրաձգության ենթարկած բնակավայրեր:
.jpg)
Հանդիպմանը կողմերը փաստել են՝ փոխգործակցության լայն ասպարեզ կա խորհրդարանների համար, ուստի անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները:
.jpg)
Այս համատեքստում կարևորվել են բարեկամական խմբերի գործունեությունը և փոխայցերի ընթացքում բարձրացված հարցերի օպերատիվ արձագանքը:
Կողմերն անդրադարձել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքներին: ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է հաղորդել զոհերի, գնդակոծված ենթակառուցվածքների մասին:
«Դուք այցելելու եք Ջերմուկ, որտեղ ականատես կլինեք ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին: Ձեր դեսպանն արդեն այցելել է Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզեր, որտեղ ծանոթացել է Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետևանքով տարբեր բնակավայրերում քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին»,- հավելել է նա:
Ալեն Սիմոնյանը երախտիքի խոսքեր է ասել շվեյցարացի գործընկերներին ադրբեջանական ագրեսիայի և դրա հետևանքների մասին շվեյցարական կառավարության հետ խոսելու համար՝ նշելով, որ սպասում է գործուն քայլերի:
Արձանագրվել է, որ ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից առաջնահերթ խնդիր է, իսկ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ անընդունելի:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստան այցելությունից հետո պատգամավորները կբազմապատկեն ջանքերն իրականությունն անաչառ ներկայացնելու, Հայաստանին և հայ ժողովրդին, հայոց անկախ պետականությանը նեցուկ կանգնելու ուղղությամբ՝ միաժամանակ, չմոռանալով Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել շվեյցարացի պատվիրակների մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք հանդես են եկել հայտարարությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT